Located in RA Government
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ¬ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Տիգրան Վահրամի Պետրոսյանը 2019 թվականին ավարտում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժշտական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն դաշնամուր» մասնագիտացմամբ բակալավրիատը։
2018 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակին` դասական երաժշտության բնագավառում «գործիքային կատարում» անվանակարգում:
Մի շարք ներհանրապետական մրցույթների հաղթող և մրցանակակիր է: Մենահամերգներով ելույթ է ունեցել տարբեր միջոցառումներում:
Ունի նշանակալի նվաճումներ միջազգային հեղինակավոր մրցույթներում`
- Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 2րդ միջազգային մրցույթ փառատոն` 4րդ մրցանակ (2013 թ.),
- Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 3րդ միջազգային մրցույթ փառատոն` 3րդ մրցանակ (2015 թ.),
- Թենգիզ Ամիրեջիբիի անվան 2րդ միջազգգային մրցույթ` 3րդ մրցանակ, Բորժոմի, Վրաստան (2018 թ.):
Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Գ. Վարդանյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2019 թվականի մայիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում քննարկվել է նաև Տ. Պետրոսյանի դիմումը, ներկայացված փաստաթղթերը և ծավալած գործունեությունը:
Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Տ. Պետրոսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Տիգրան Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Տ. Պետրոսյանին շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու կատարողական արվեստը Հայաստանում և արտերկրում:
-
Discussed
17.05.2019 - 13.06.2019
-
Type
Decision
-
Area
Cultural
Views 4237
Print