Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՍԱԿ ՀԱՐԹԵՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ¬ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՍԱԿ ՀԱՐԹԵՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ­ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

Միսակ Սամվելի Հարթենյանը 2019 թվականին  ավարտում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակալավրիատի գրաֆիկայի բաժինը։ Չնայած երիտասարդ տարիքին` հանդիսանում է Հայ կերպարվեստի հիմնադրամի պատվավոր անդամ:

Մեծ ներդրում ունի հայ կերպարվեստը հանրահռչակելու և հայ մշակույթը զարգացնելու գործում: Ակտիվորեն մասնակցում է Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսներին: 300 գեղանկարչական աշխատանքների և 2 գրքի հեղինակ է:

Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանում`

  • 2010 թ. ԵրևանիՀովհաննեսԹումանյանիանվանտիկնիկայինթատրոն,
  • 2011 թ. Երևանիգեղագիտությանազգայինկենտրոն,
  • 2012 թ. Երևանի ՀովհաննեսԹումանյանիթանգարան,
  • 2013 թ. Հայաստանինկարիչներիմիություն,
  • 2016 թ. ԵրևանիգեղարվեստիպետականակադեմիայիԱլբերտևԹովէԲոյաջյանների ցուցասրահ,
  • 2016թ. Հայաստանինկարիչներիմիություն,
  • 2019թԺամանակակիցարվեստիթանգարան։

Պարբերաբար մասնակցել է միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների`

  • 2010 թ. «Մոսկվայիտուն» ՄԳԿցուցահանդես 1-ինմրցանակ,
  • 2016 թ. «ՄիխայիլՍավիտսկի» թանգարան, Մինսկ, Բելառուս,
  • 2016 թ. «Վերնատուն» ցուցասրահ, ՍանկտՊետերբուրգ, ՌուսաստանիԴաշնություն,
  • 2018 թ. «Կառլլևոնի» ցուցասրահ, նվիրվածկանանցևմայրությանտոնին, Երևան, Հայաստան,
  • 2018 թ. «Նկարիչներիկենտրոնա­կանտուն», նվիրվածէրեբունի-Երևան2800- ամյակին, Մոսկվա, ՌուսաստանիԴաշնություն,
  • 2018 թ. «Տապան» հայկականթանգարան, նվիրվածէրեբունի-Երևան2800 ամյակին, Մոսկվա, ՌուսաստանիԴաշնություն,
  • 2018 թ. «ՍահակՄեսրոպ» մշակութայինկենտրոն, նվիրվածէրեբունի֊Երեան2800 ամյակին, Մարսել, Ֆրանսիա,
  • 2018 թ. «Թատերականհրապա­րակ» 12-րդտաղավար, ցուցահան­դեսնվիրվածՖրանկո-ֆոնիայիմիջազգայինկազմակերպության 17-րդգագաթնաժողովին, Երեան, Հայաստան,
  • 2019թ. «Մարսելիքաղաքապե­տա­­­րանիցուցասրահ» նվիրվածՇառլԱզնավուրին, Մարսել, Ֆրանսիա։

2019 թվականին նախատես­վում են ցուցադրություններ Իտալիայում, Չինաստանում, Քուվեյթում և ԱՄԷ-ում:

Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Մ. Հարթենյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կերպարվեստը միջազգային հարթակներում:

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն  որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2019 թվականի մայիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում քննարկվել է նաև Մ. Հարթենյանի դիմումը, ներկայացված փաս­­տա­­թղթերը և ծավալած գործունեությունը:

Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Մ. Հարթենյանին պար­տա­­դիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:

 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Միսակ Հարթենյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվակա­նի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Մ. Հարթենյանին շարունակել ծավալած մշակութային գործու­նեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտու­թյունները և ներկայացնել հայկական մշակույթն ու կերպարվեստը Հայաստանում և արտերկրում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.05.2019 - 13.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3993

Տպել