Находится в правительстве РА
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՍԱԿ ՀԱՐԹԵՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ¬ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՍԱԿ ՀԱՐԹԵՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Միսակ Սամվելի Հարթենյանը 2019 թվականին ավարտում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակալավրիատի գրաֆիկայի բաժինը։ Չնայած երիտասարդ տարիքին` հանդիսանում է Հայ կերպարվեստի հիմնադրամի պատվավոր անդամ:
Մեծ ներդրում ունի հայ կերպարվեստը հանրահռչակելու և հայ մշակույթը զարգացնելու գործում: Ակտիվորեն մասնակցում է Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսներին: 300 գեղանկարչական աշխատանքների և 2 գրքի հեղինակ է:
Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանում`
- 2010 թ. ԵրևանիՀովհաննեսԹումանյանիանվանտիկնիկայինթատրոն,
- 2011 թ. Երևանիգեղագիտությանազգայինկենտրոն,
- 2012 թ. Երևանի ՀովհաննեսԹումանյանիթանգարան,
- 2013 թ. Հայաստանինկարիչներիմիություն,
- 2016 թ. ԵրևանիգեղարվեստիպետականակադեմիայիԱլբերտևԹովէԲոյաջյանների ցուցասրահ,
- 2016թ. Հայաստանինկարիչներիմիություն,
- 2019թԺամանակակիցարվեստիթանգարան։
Պարբերաբար մասնակցել է միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների`
- 2010 թ. «Մոսկվայիտուն» ՄԳԿցուցահանդես 1-ինմրցանակ,
- 2016 թ. «ՄիխայիլՍավիտսկի» թանգարան, Մինսկ, Բելառուս,
- 2016 թ. «Վերնատուն» ցուցասրահ, ՍանկտՊետերբուրգ, ՌուսաստանիԴաշնություն,
- 2018 թ. «Կառլլևոնի» ցուցասրահ, նվիրվածկանանցևմայրությանտոնին, Երևան, Հայաստան,
- 2018 թ. «Նկարիչներիկենտրոնականտուն», նվիրվածէրեբունի-Երևան2800- ամյակին, Մոսկվա, ՌուսաստանիԴաշնություն,
- 2018 թ. «Տապան» հայկականթանգարան, նվիրվածէրեբունի-Երևան2800 ամյակին, Մոսկվա, ՌուսաստանիԴաշնություն,
- 2018 թ. «ՍահակՄեսրոպ» մշակութայինկենտրոն, նվիրվածէրեբունի֊Երեան2800 ամյակին, Մարսել, Ֆրանսիա,
- 2018 թ. «Թատերականհրապարակ» 12-րդտաղավար, ցուցահանդեսնվիրվածՖրանկո-ֆոնիայիմիջազգայինկազմակերպության 17-րդգագաթնաժողովին, Երեան, Հայաստան,
- 2019թ. «Մարսելիքաղաքապետարանիցուցասրահ» նվիրվածՇառլԱզնավուրին, Մարսել, Ֆրանսիա։
2019 թվականին նախատեսվում են ցուցադրություններ Իտալիայում, Չինաստանում, Քուվեյթում և ԱՄԷ-ում:
Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Մ. Հարթենյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կերպարվեստը միջազգային հարթակներում:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2019 թվականի մայիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում քննարկվել է նաև Մ. Հարթենյանի դիմումը, ներկայացված փաստաթղթերը և ծավալած գործունեությունը:
Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Մ. Հարթենյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Միսակ Հարթենյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Մ. Հարթենյանին շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու կերպարվեստը Հայաստանում և արտերկրում:
-
Обсуждалось
17.05.2019 - 13.06.2019
-
Тип
Pешение
-
Область
Культура
Просмотры 4028
Принт