Հիշել նախագիծը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 14.05.2019 17:13:17 | Ամբողջովին համամիտ ենք նախագծերին: Դրանցով վերացվում է օրենսդրության մեջ եղած հակասությունները: Սակայն դրանցով չի կարգավորվում այսպես կոչված "կարմիր գծերի" հիմնախնդիրը: Փաստորեն Երեւան քաղաքաում վճարովի ավտոկայանտեղիին բնորոշ ինժեներական կառույցները մի քանիսն են՝ 4-5-ը եւ դրանց պետք է վերաբերի սույն կարգավորումը: Այսպես կոչված "կարմիր գծերը" իրենց բնույթով վճարովի կայանտեղի չեն, պարզապես ապօրինաբար զբաղեցրել են երթեւեկելի մասի 1-ին գծերը, ինչի համար էլ գանձվում են ապօրինի տեղական վճարները: Առաջարկվում է, որպեսզի նոր օրինագծեր ընդունել խնդիրը կարգավորելու համար եւ չեղյալ համարել Երեւան քաղաքապետի ու ավագանու խնդրո առարկա ապօրինի որոշումները: Միաժամանակ Երեւան քաղաքում խնդրահարույց է հաշմանդամ վարորդների համար ավտոկայանտեղիներում անվճար տարածքներ ամրագրելու հրամայականը: Այդպիսիք պարզապես չկան: Այդ հանգամանքը հակասում է ՀՀ միջազգային պարտավորություններին՝ հաշմանդամների նկատմամբ իրկանացվող քաղաքականության առումով: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ | Չի ընդունվել։ Վճարովի ավտոկայանատեղիների հարցը կարգավորվում է <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն՝ <<Սույն օրենքի դրույթները տարածվում են միայն համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում (այսուհետ` ավտոկայանատեղ) ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոց) կայանելու դեպքում ծագած հարաբերությունների վրա>>: Միաժամանակ Ձեր կողմից բարձրացված մյուս հարցերը դուրս են հիշյալ նախագծի կարգավորվող առարկայի շրջանակներից, համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի։ | |||
| 2 | Էդուարդ Ստեփանյան 16.05.2019 10:47:20 | «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 1.Ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու պահից անվճար կայանելու համար սահմանված տասնհինգ րոպեի ընթացքում` ավտոտրանսպորտային միջոցը տասնհինգ րոպեից ավել ժամանակահատվածով կայանելու նպատակով։ | Առաջարկության քննարկման արդյունքում նախագիծը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով ներկայացված ձևակերպումները , մեր կարծիքով, առավել ընդգրկուն են։ |