Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 256-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«__» ___________ 2019թ. N ____-Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018  ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 256-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1395-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 256-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան՝

 

Բնակավայրի անվանումը

Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը

մինչև 4 անդամ

4 և ավելի անդամ

Երևան քաղաքում

65000 դրամ

85000 դրամ

Այլ քաղաքներում

38000 դրամ

50000 դրամ

Այլ բնակավայրերում

20000 դրամ

25000 դրամ

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեի ծառայողին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում ծառայության նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ,  նրան վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան՝

 

Բնակավայրի անվանումը

Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը

մինչև 4 անդամ

4 և ավելի անդամ

Երևան քաղաքում

65000 դրամ

85000 դրամ

Այլ քաղաքներում

38000 դրամ

50000 դրամ

Այլ բնակավայրերում

20000 դրամ

25000 դրամ

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    28.03.2019 - 12.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5345

Տպել