Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 249-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<< 11. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող անդամ պետության ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով Հայաստանի Հանրապետություն ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ,  բացառությամբ անձնական օգտագործման ավտոմեքենայի և անձնական օգտագործման ավտոմեքենայի թափքի, եթե նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելն 420 օր բնակվել է օտարերկրյա պետությունում:

            Սույն օրենքի իմաստով օտարերկրյան պետությունում բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածում առնվազն  365 օր և ավելի բնակվել է օտարերկրյա պետությունում: Արտոնության տրամադրման նպատակով անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնել մաքսային մարմին` դիմումին կցելով  օտարերկրյա պետությունում օրինական բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթ:

Հոդված 2. Օրենքի 249-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

<< 12. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող օտարերկրյա ֆիզիկական անձինք կամ հարկադիր տեղահանվածները կամ փախստականները, կարող են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ և անձնական օգտագործման ավտոմոտոտրանսպորտային միջոցներ և /կամ/ անձնական օգտագործման ավտոմոտոտրանսպորտային միջոցների թափքեր>>:

          Հոդված 3. Օրենքի 249-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ

            <<13. Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձ է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն 731 օր մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք>>:

Հոդված 4. Օրենքի 249-րդ հոդվածի 14-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ

          <<14. Սույն օրենքի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր 365 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի>>:

          Հոդված 5. Օրենքի 249-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակության 14.1 մասով.

      <<14.1 Սույն օրենքի իմաստով` դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր 365 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի բնակված անձը համարվում է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության վայր չունեցող ֆիզիկական անձ` անկախ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենալու հանգամանքից>>:

          Հոդված 6. Օրենքի 249-րդ հոդվածի 15-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

          Հոդված 7. Օրենքի 249-րդ հոդվածի 18-րդ մասի <<Հայաստանի Հանրապետության հաշվառում չունեցող ֆիզիկական անձանց>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող օտարերկրյա անձանց>> բառերով:

Հոդված 8. Օրենքի 249-րդ հոդվածի 19-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 9. Օրենքի 249-րդ հոդվածի 22-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

            <<22. Հարկադիր տեղահանվածները կամ փախստականները, անկախ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելու հանգամանքից, կարող են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, եթե մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող՝ Կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը>>:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:

Սույն օրենքը, բացառությամբ 5-րդ հոդվածի, տարածվում է 2018 թվականի հունիսի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:

Սույն օրենքի 5-րդ հոդվածի նորմերը տարածվում են 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա և գործում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում մաքսային մարմինը աձի դիմումի հիման վրա վերանայում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը 2018 թվականի հունիսի 1-ից հետո մշտական բնակության ժամանման նպատակով արտոնության տրամադրման կապակցությամբ մաքսային մարմնի կողմից իրականացված վարչարարությունը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.03.2019 - 11.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7244

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ