Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն Նախագծի նպատակն է դեղատոմսային  դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի  մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:

  • Քննարկվել է

    27.03.2019 - 12.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 17414

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

09.04.2019

1. Առաջարկվում է «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի նախաբանից հանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասին կատարված հղումը, քանի որ նշված իրավահարաբերությունները դուրս են Որոշման նախագծի կարգավորման առարկայի շրջանակից և նույն հոդվածի համաձայն՝ դեղի առևտրային անվանումով դեղատոմսի բացթողնման հիմնավորմանը ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմինը:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

09.04.2019

2. Անհրաժեշտ է Որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետը համապատասխանեցնել Որոշման նախագծի N 1 հավելվածի վերնագրին:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

09.04.2019

3. Անհրաժեշտ է Որոշման նախագծի N 1 հավելվածի 2-րդ կետը խմբագրել համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերին:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: