Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ռազմիկ Զաքարյան 28.03.2019 00:25:42 Կարծում եմ նախագծի իրականացումը ներկա փուլում իրատեսական չէ և կբերի ահռելի ստվերային ռիսկերի: 1) մարզային բոլոր ԱԱՊ և հիվանդանոցային օղակները չունեն էլ. դեղատոմսեր դուրս գրելու պատրաստ բժշկական անձնակազմ, հաշվի առնելով մարզային օղակներում բժիշկների սղությունը կարծում եմ այս դեպքում նախարարությունը պետք է հաշվի նստի բժիշկների հնարավորության հետ 2) ԱԱՊ բժիշկները միշտ դժգոհում են փաստաթղթային ծանրաբեռնվածությունից ուստի դրանց ավելացումը ավելի լուրջ դժգոհության ալիք կբարձրացնի 3 ) մարզային բոլոր դեղատները չէ որ պատրաստ են աշխատել էլեկտրոնային դեղատոմսով և դրանց քանակը միանշանակ քիչ չէ Իհարկե վերջնական նպատակը խիստ ողջունելով՝ չհիմնավորված համակարգային ազդեցության դեղերի օգտագործում, դեղատնային աշխատակիցների կամայական նշանակումների բացառումը: Կարծում եմ առայժմ վաղ է այս համակարգի ներդրումը:
2 Suren Babayan 28.03.2019 23:19:51 Կցանկանաի կարգը հաստատելուց հետո սահմանվեր շատ խիստ վերահսկողություն , նախ նվազեցնելու համար կեղծ կամ ՀՀ տարածքում չգրանցված դեղերի ապօրինի շրջանառությունը , քանի որ նման ճանապարհով ՀՀ տարածք բերված դեղերը որևէ տեղ հաշվառված չեն , և առանց դեղատոմսի բաց թողնելը որևիցե բարդություն չի ներկայացնում , և երկրորդ' վերահսկողությունը կստեղծի արդար և հավասար մրցակցային հարթակ բոլոր դեղատների համար , որը ցավոք, այսօր բացակայում է : ՈՒ կցանկանաի առաջարկել սահմանել շատ բարձր տուգանքներ , ինչու չե նաև քրեական պատասխանատվություն , քանի որ գտնում եմ որ դեղերի պատշաճ պահեստավորումը և բաց թողումը ազգային անվտանգության հարց է , իսկ օրինախախտներին ցածր տուգանքով չես վախեցնի : Շնորհակալություն :
3 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 1. Առաջարկվում է «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի նախաբանից հանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասին կատարված հղումը, քանի որ նշված իրավահարաբերությունները դուրս են Որոշման նախագծի կարգավորման առարկայի շրջանակից և նույն հոդվածի համաձայն՝ դեղի առևտրային անվանումով դեղատոմսի բացթողնման հիմնավորմանը ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմինը:
4 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 2. Անհրաժեշտ է Որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետը համապատասխանեցնել Որոշման նախագծի N 1 հավելվածի վերնագրին:
5 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 3. Անհրաժեշտ է Որոշման նախագծի N 1 հավելվածի 2-րդ կետը խմբագրել համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերին:
6 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 4. Անհրաժեշտ է Որոշման նախագծի N 1 հավելվածի 4-րդ կետը խմբագրել, հաշվի առնելով, որ ՀՀ առողջապահության նախարարը գործող օրենսդրությամբ նշված ուղեցույցը հաստատելու լիազորություն չունի:
7 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 5. Անհրաժեշտ է Որոշման նախագծի N 1 հավելվածի 5-րդ կետում հստակեցնել «էլեկտրոնային առողջապահության համակարգ» հասկացությունը, հաշվի առնելով, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով նման հասկացություն սահմանված չէ: Միաժամանակ գտնում ենք, որ նշված կետը դուրս է Որոշման նախագծի կարգավորման առարկայի շրջանակից, ուստի առաջարկվում է չներառել սույն կարգում:
8 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 6. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերը, հաշվի առնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը:
9 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 7. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 8-րդ կետից հանել դեղատոմսում լիցենզիայի համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և պացիենտի բնակության վայրը նշելու պարտադիր պահանջը՝ բուժաշխատողներին անհարկի չծանրաբեռնելու համար: Միաժամանակ հնարավոր են դեպքեր, երբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողն ունենա բժշկական օգնության և սպասարկման մի քանի տեսակների համար տրված լիցենզիաներ:
10 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 8. Անհրաժեշտ է Որոշման նախագծի N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «դեղի անվանումը» բառերը կամ խմբագրել՝ նշելով «դեղի համընդհանուր անվանում» բառերը, հաշվի առնելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումը:
11 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 9. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 17-րդ կետը խմբագրել՝ հանելով փակագծերում մեջբերված օրինակները:
12 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 10. Առաջարկվում է խմբագրել Որոշման նախագծի N 1 հավելվածի 18-րդ կետը, քանի որ անհասկանալի է հիվանդանոցային պայմաններում կիրառվող դեղերի համար դեղատոմս գրելու անհրաժեշտությունն առհասարակ, այն դեպքում, երբ վերջիններս կիրառվում են բացառապես հիվանդանոցային պայմաններում:
13 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 11. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 22-րդ կետից հանել «համապատասխան իրավասություն ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող» բառերը, քանի որ անհասկանալի է, թե որ բժիշներն են համարվում «համապատասխան իրավասություն ունեցող» և որ դեպքերում նրանք այդ իրավասությունը չունեն, միաժամանակ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի իմաստով բուժաշխատողները չեն համարվում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ:
14 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 12. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 24-րդ կետը խմբագրել, նշված դեպքում բացառել մի քանի օրինակից դեղատոմսեր դուրս գրելու հնարավորությունը, քանի որ տվյալ դեպքում անհնարին է դառնում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից վերահսկողության իրականացումը:
15 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 13. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 30-րդ կետում «տնօրենի տեղակալի» բառերից հետո ավելացնել «կամ տնօրենին փոխարինող անձի կողմից» բառերով:
16 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 14. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 31-րդ կետում «ղեկավարի ստորագրությամբ» բառերը փոխարինել բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ» բառերով:
17 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 15. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 35-րդ կետը խմբագրել, քանի որ նշված կարգավորումը ռիսկեր է պարունակում:
18 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 16. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 36-րդ կետը շարադրել առանձին հավելվածի տեսքով:
19 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 17. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 77-րդ կետում վերանայել դեղատոմսերի պահպանման համար սահմանված ժամկետները, հաշվի առնելով դրանց պահպանման պրակտիկ հնարավորությունը և նպատակահարմարությունը տնտեսավարող սուբյեկտների համար:
20 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 18. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 50-րդ կետում հստակեցնել «մշտական գործող գույքային հանձնաժողով» հասկացությունը, դրա ստեղծման և գործունեության կարգը՝ հաշվի առնելով, որ այլ իրավական ակտերով նման հանձնաժողովի վերաբերյալ որևէ կարգավորում նախատեսված չէ: Միաժամանակ անհրաժեշտ է խմբագրել նշված կետը՝ հաշվի առնելով, որ գողությունը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, որի կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններ:
21 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 19. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 59-րդ կետը խմբագրել՝ հաշվի առնելով, որ նման կարգավորումը դեղատոմսերի կեղծման մեծ ռիսկեր է պարունակում և անհնարին է դարձնում հետագայում դրանց նկատմամբ վերահսկողությունը:
22 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 20. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 60-րդ կետը խմբագրել՝ հաշվի առնելով, որ նպատակահարմար չէ դեղատան աշխատակցին վերապահել լիազորություն անվավեր ճանաչելու բուժաշխատողի կողմից ստորագրված դեղատոմսը, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքում բժշկին կամ անասնաբույժին տեղյակ պահելու վերջինիս պարտականության սահմանումը:
23 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 21. Առաջարկվում է Որոշման նախագծի N 1 հավելվածի 72-րդ կետը հանել՝ հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ քաղաքացու գործունակությունը լրիվ ծավալով ծագում է չափահաս (18 տարեկան) դառնալու պահից, իսկ մինչև այդ անչափահասը քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցում է իր օրինական ներկայացուցիչների միջոցով: Միևնույն ժամանակ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին: Վերոգրյալից հետևում է, որ բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս, այդ թվում՝ դեղատոմսեր բաց թողնելիս, անչափահասի անունից հանդես են գալիս նրա օրինական ներկայացուցիչները:
24 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 09.04.2019 19:11:31 22. Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվում է դեղատոմսով բացթողնվող դեղերի առաքումը, ուստի անհրաժեշտ է համապատասխան ընթացակարգ նախատեսել նաև նշված դեպքի համար: