Հիշել նախագիծը

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատրելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդված 1-ին մասում՝

  • «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեն» բառերով.
  • ինչպես նաև Օրենքի մյուս հոդվածներում «անշարժ գույքի պետական ռեգիստր» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «պետական ռեգիստր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Դիմողի ներկայացրած գրանցման վկայականում գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրվում է նոր գրանցման վկայական:»:

  1. Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը գրանցված իրավունքի սուբյեկտի կամ նրա կողմից լիազորված անձի, իսկ սուբյեկտի մահվան դեպքում՝ նոտարի պահանջով փոխարինվում է նոր գրանցման վկայականով` պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով, եթե նույնիսկ չի առաջանում սույն հոդվածի 7-րդ մասում նշված գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության:»:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերը կազմվում և հաստատվում են էլեկտրոնային համակարգի միջոցով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ և 1.3-րդ մասերով.

«1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթում զետեղվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող փաստաթղթի համարը և փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառը:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթերի իսկությունը, իսկ գրանցման վկայականների դեպքում՝ նաև դրանց վավերականությունը ստուգվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ սույն հոդվածի 1.2-րդ մասում ամրագրված՝ փաստաթղթի համարի և փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառի մուտքագրմամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով տրամադրվում է նոր գրանցման վկայական` ուղղման վերաբերյալ նշումով:»:  

 

Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի կնիքով» բառերը փոխարինել «պայմանագրի կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող անձի ստորագրությամբ» բառերով:

 

 

Հոդված 7. Օրենքի 73-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 8-րդ կետից հանել «և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու» բառերը.

2) 1-ին մասի 14-րդ և 14.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 74-րդ հոդվածում՝

1) 4-րդ և 5-րդ մասերից հանել «, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում» բառերը.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:».

3) 7-րդ մասում «կատարվում է» բառերից հետո լրացնել «, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը կամ տեղեկատվությունը տրամադրվում է» բառերը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունված է 1999 թվականի ապրիլի 14-ին, ՀՕ-295

 

 

Հոդված 19. Պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինը

 

  1. Սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը և մերժումը, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրումն իրականացնում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն (այսուհետ՝ անշարժ գույքի պետական ռեգիստր) իր առանձնացված (տարածքային) ստորաբաժանումների միջոցով:

 

Հոդված 27. Իրավունքի պետական գրանցման իրականացումը

 

  1. Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժգույքինկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական (այսուհետ՝ գրանցման վկայական), որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:
  2. Գրանցման վկայականում պետք է նշված լինեն`

1) գրանցված իրավունքի սուբյեկտների անունները (անվանումները).

2) անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ, որոնք ընդգրկում են հողամասի, շինությունների կադաստրային ծածկագրերը, մակերեսները, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը, շինությունների նպատակային նշանակությունը.

3) անշարժ գույքի միավորի հասցեն, իսկ գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում` համայնքի (առկայության դեպքում` նաև տեղանքի) անվանումը.

4) պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերը.

5) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով սահմանված՝ տվյալ իրավունքի պետական գրանցման ընթացքում կատարված գրառումները:

  1. Գրանցման վկայականի ձևը և դրանում տվյալների լրացման առանձնահատկությունները սահմանում է անշարժգույքիպետական ռեգիստրի ղեկավարը:
  2. Պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին ձեռք բերված իրավունքները գրանցվում են համապատասխան ներդրումային ֆոնդի կառավարչի անվանմամբ (գրանցման վկայականում նշվում է տվյալ ներդրումային ֆոնդի կառավարչի անվանումը)` հիշատակելով, որ նա տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչն է և հանդես է գալիս գրանցված իրավունքի սուբյեկտների (ներդրումային ֆոնդի մասնակիցների) անունից: Պայմանագրային ֆոնդի մասնակիցների կազմի փոփոխությունը չի հանգեցնում գրանցման վկայականում փոփոխությունների կատարման անհրաժեշտության:
  3. Դիմողի ներկայացրած գրանցման վկայականում գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրվում է նոր գրանցման վկայական:
  4. Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը գրանցված իրավունքի սուբյեկտի կամ նրա կողմից լիազորված անձի, իսկ սուբյեկտի մահվան դեպքում՝ նոտարի պահանջով փոխարինվում է նոր գրանցման վկայականով` պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով, եթե նույնիսկ չի առաջանում սույն հոդվածի 7-րդ մասում նշված գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության:

 

 

Հոդված 31. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ պետական գրանցման վարույթի իրականացում

 

  1. Պետական գրանցման վարույթները և գույքի ու դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործառույթները կարող են իրականացվել նաև կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ (էլեկտրոնային վարույթներ):

1.1. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերը կազմվում և հաստատվում են էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ այդ հաստատված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձևի` թղթի վրա, վավերացվում է դրանք դիմողին տրամադրած սպասարկման գրասենյակի կամ նոտարի կնիքով, ինչպես նաև այլ պետությունների տարածքում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կնիքով:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթում զետեղվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող փաստաթղթի համարը և փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառը:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթերի իսկությունը, իսկ գրանցման վկայականների դեպքում՝ նաև դրանց վավերականությունը ստուգվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ սույն հոդվածի 1.2-րդ մասում ամրագրված՝ փաստաթղթի համարի և փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառի մուտքագրմամբ:

  1. Էլեկտրոնային վարույթների հետ կապված գործավարության առանձնահատկություններն ըստ անհրաժեշտության սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

 

 

 

Հոդված 34. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը

 

  1. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է գրանցված իրավունքների սուբյեկտների դիմումների հիման վրա կամ գրանցող մարմնի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
  2. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված այն սխալները, որոնց ուղղումը չի փոփոխում գույքի պատկանելությունը, դրա նկատմամբ իրավունքների բնույթը, ծավալը կամ չի հանգեցնում գույքի մակերեսի չափերի կամ կադաստրային արժեքի փոփոխության (այսուհետ՝ տեխնիկական բնույթի սխալներ), կարող են ուղղվել գրանցող մարմնի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` այդ մասին գրավոր տեղեկացնելով գրանցված իրավունքների սուբյեկտներին:
  3. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված այն սխալները, որոնց ուղղումը հանգեցնում է գույքի պատկանելության, դրա նկատմամբ իրավունքների բնույթի, ծավալի, գույքի մակերեսի չափերի կամ կադաստրային արժեքի փոփոխության (այսուհետ՝ ոչ տեխնիկական բնույթի սխալներ), կարող են ուղղվել միայն շահագրգիռ անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու հետևանքով առաջացած ոչ տեխնիկական բնույթի սխալները կարող են ուղղվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ նաև առանց գրանցված իրավունքի սուբյեկտի համաձայնության` այդ մասին գրավոր իրազեկելով գրանցված իրավունքների սուբյեկտներին:

  1. Եթե պետական գրանցումը կատարվել է որևէ իրավասու մարմնի տված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել միայն տվյալ մարմնի կողմից համապատասխան ուղղում կատարելու հիման վրա:
  2. Ոչ տեխնիկական բնույթի սխալներ (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունով նախատեսված ոչ տեխնիկական բնույթի սխալների) հայտնաբերելու դեպքում գրանցող մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է գրանցված իրավունքի սուբյեկտին, իրավատիրոջը կամ այլ շահագրգիռ անձանց, որոնց համաձայնությունն անհրաժեշտ է սխալի ուղղման համար, իսկ եթե սխալի ուղղման համար անհրաժեշտ է լրացուցիչ փաստաթղթերի ներկայացում, ապա ծանուցման մեջ պետք է նշվեն նաև այդ փաստաթղթերը:

Սույն մասով նախատեսված ծանուցումն ուղարկելու պահից գրանցող մարմինը կասեցնում է հայտնաբերված ոչ տեխնիկական բնույթի սխալ պարունակող տվյալի օգտագործման հետ կապված պետական գրանցումներն այնքան ժամանակ, մինչև սահմանված կարգով չի իրականացվել հայտնաբերված սխալի ուղղումը:

  1. Ոչ տեխնիկական բնույթի սխալները շահագրգիռ անձի դիմումով կարող են ուղղվել առանց գրանցված իրավունքի սուբյեկտի համաձայնության՝ դատական ակտի հիման վրա:
  2. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով տրամադրվում է նոր գրանցման վկայական` ուղղման վերաբերյալ նշումով:

 

 

Հոդված 51. Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրերի օրինակների քանակը

 

  1. Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագիրը ստորագրվում և ընդունվում է պետական գրանցման մեկ օրինակից, որը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը և պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում:
  2. Պայմանագրի կողմի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է պետական գրանցման ընդունված պայմանագրի պատճենը՝ հաստատված անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի կնիքով պայմանագրի կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող անձի ստորագրությամբ:

Սույն մասով սահմանված կարգով տրամադրված պայմանագրի պատճենը և անշարժ գույքի պետական ռեգիստրում պահպանվող բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:

 

 

Հոդված 73. Պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար գանձվող վճարների չափերը

 

  1. Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայությունների մատուցման համար գանձվում են՝

8) անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառում կատարելու և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու համար՝ 2000 դրամ.

14) իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար, բացառությամբ սույն մասի 14.1-ին կետով սահմանված դեպքերի՝ 5000 դրամ.

14.1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար՝ 1000 դրամ.

 

Հոդված 74. Պետական գրանցման և տեղեկատվության ժամկետները

 

  1. Անշարժգույքինոր հասցեի կամ հասցեի փոփոխության առանձին գրանցումը կատարվում է, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է հասցեի գրանցման վերաբերյալ դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:

Եթե սույն մասով նախատեսված հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցում կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա հասցեի կամ հասցեի փոփոխության առանձին գրանցումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:

  1. Անշարժգույքիգրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Եթե սույն մասով նախատեսված գրառումը կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:

  1. Իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը: Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:
  2. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման ժամանակ թույլ տրված սխալի ուղղումը կատարվում է, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը կամ տեղեկատվությունը տրամադրվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 2-րդ աշխատանքային օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին, ՀՕ-247-Ն

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 2.

Անցումային դրույթներ

 

  1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց անվանափոխման վերաբերյալ գրառումներ կատարելու հիմքով, ինչպես նաև անշարժ գույքի նոր հասցեների կամ հասցեների փոփոխության գրանցման հիմքով նոր վկայականներ տրամադրելու պահանջը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գրանցված իրավունքների գրանցման տվյալներում համապատասխան փոփոխություններ կամ հասցեների գրանցում կատարելու դեպքերի վրա:
  2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 16-րդ հոդվածով սահմանված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներում գրանցված իրավունքների գրանցման տվյալներում անվանափոխման վերաբերյալ գրառումներ կատարելու կամ նոր հասցե (հասցեի փոփոխություն) գրանցելու դեպքում դիմողի ընտրությամբ, նոր վկայականի տրամադրման փոխարեն, դիմողի ներկայացրած գրանցման վկայականում կարող են կատարվել համապատասխան փոփոխություններ, որոնց իրականացման հետ կապված գործավարության առանձնահատկությունները սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

   Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեն» բառերով:

   Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե.» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտե.» բառերով:

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

Հոդված 4.

Կառավարությանը ենթակա մարմինը

 

  1. Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը:
  2. Կառավարությանը ենթակա մարմիններն են՝

1) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն Կադաստրի կոմիտեն.

2) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.

3) Պետական եկամուտների կոմիտեն.

4) Վիճակագրական կոմիտեն.

5) Քաղաքաշինության կոմիտեն.

6) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը.

7) Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը.

8) Կրթության տեսչական մարմինը.

9) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.

10) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

11) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

 

Հոդված 9.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
  2. Կառավարությունն իր կազմավորումից հետո` մեկամսյա ժամկետում, սահմանում է պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը:
  3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևյալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝

1) Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե.

2) Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն գործում է որպես Քաղաքաշինության կոմիտե.

3) Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն գործում է որպես Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե.

4) Ազգային վիճակագրական ծառայությունը գործում է որպես Վիճակագրական կոմիտե.

5) Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գործում է որպես Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն. Կադաստրի կոմիտեն.

6) Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գործում է որպես Ազգային անվտանգության ծառայություն.

7) Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը գործում է որպես Ոստիկանություն.

8) արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գործում է որպես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.

9) արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը գործում է որպես Քրեակատարողական ծառայություն.

10) արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը գործում է որպես Պրոբացիայի ծառայություն.

11) գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործում է որպես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.

12) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունը գործում է որպես Փրկարար ծառայություն.

13) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը գործում է որպես Սոցիալական ապահովության ծառայություն.

14) արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը գործում է որպես Պետական արարողակարգի ծառայություն.

15) տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը գործում է որպես Միգրացիոն ծառայություն.

16) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն գործում է որպես Ջրային կոմիտե.

17) բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն գործում է որպես Անտառային կոմիտե.

18) կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գործում է որպես Գիտության կոմիտե.

19) Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործում է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե.

20) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն գործում է որպես Զբոսաշրջության կոմիտե.

21) պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող Զինված ուժերի գլխավոր շտաբը գործում է որպես Զինված ուժերի գլխավոր շտաբ.

22) Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն գործում է որպես Ռազմարդյունաբերության կոմիտե.

23) Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործում է որպես Պետական գույքի կառավարման կոմիտե.

24) կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե.

25) կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե.

26) գնումների բողոքարկման խորհրդի յուրաքանչյուր անդամ շարունակում է պաշտոնավարել որպես գնումների հետ կապված բողոքներ քննող անձ մինչև սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում նշանակում կատարելը:

  1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատվում են սույն օրենքի 4-6-րդ հոդվածներում թվարկված պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների, բացառությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կանոնադրությունները, և սահմանվում է աշխատողների քանակը: Մինչ այդ շարունակում են գործել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների կանոնադրությունը և աշխատողների քանակը սահմանող, ինչպես նաև ոլորտային գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը՝ այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը և օրենքներին:
  2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների կամ նրանց ղեկավարների կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պահպանում են իրենց ուժը մինչև համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:
  3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
  4. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը, նրա տեղակալը նշանակվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև Պետական վերահսկողական ծառայության կազմավորումը Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել Կառավարության, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո՝ վարչապետի աշխատակազմում, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
  5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնատար անձինք, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողները, շարունակում են պաշտոնավարել մինչև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրության, աշխատողների քանակի հաստատումը և գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերանայումը, բայց ոչ ավելի, քան մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
  6. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
  7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը մինչև վարչապետի աշխատակազմի կազմավորումը և տեսչության կարգավիճակին վերաբերող իրավական ակտերի ընդունումը գործում է Կառավարության աշխատակազմում, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո՝ վարչապետի աշխատակազմում՝ Կառավարության կողմից տեսչության համար սահմանված խնդիրների և գործառույթների շրջանակներում:
  8. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև Անվտանգության խորհրդի գրասենյակի կազմավորումը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել Կառավարության, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո՝ վարչապետի աշխատակազմում, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

 

ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ և կոմիտեն հանձն է առել իրականացնելու նոր համակարգային բարեփոխումներ, որի իրականացման միջոցառումները նախատեսվել են ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով, այն է ինտեգրված (միասնական) կադաստրի ստեղծում, առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ստեղծում և որպես դրա բաղադրիչ՝ կնիքի պահանջի վերացում:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ օրենսդրությամբ պետական կառավարման տարբեր մարմինների տրվել են իրենց գործունեության ոլորտներին վերաբերող կադաստրների վարման առանձին գործառույթներ՝ անշարժ գույքի կադաստրի վարման մասով՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին, հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը) վարելու մասով՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման մասով՝ ՀՀ բնապահպանության նախարարությանը և այլն: Նշված մարմինները գործում են միմյանցից անկախ, տարբեր գործառույթներով, տեղեկատվության հավաքագրման և կառավարման տարբեր մեթոդներով և այլն ու երբեմն անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակելու համար առաջանում են որոշակի խնդիրներ՝ բարդացնելով կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությունն ապահովելու գործընթացը:

Բացի այդ, ներկայումս օրենսդրությամբ հնարավորություն է տրված, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման դիմումներ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով, առանց սպասարկման գրասենյակ անձամբ այցելելու, որի դեպքում մինչև դիմում ներկայացնելը դիմողները պետք է գրանցվեն կոմիտեի պաշտոնական կայքէջում (www.e-cadastre.am): Պատասխանը դիմողը կարող է դիտել կոմիտեի պաշտոնական կայքէջում, ներբեռնել այն, իսկ որպես պաշտոնական փաստաթուղթ պատասխանը կոմիտեի համապատասխան կնիքով հաստատված ձևով պետք է ստանա սպասարկման գրասենյակ այցելելու միջոցով:

Նշված քայլերը ոչ միայն բարդացնում, այլև երկարացնում են ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացը և՛ ժամանակի առումով, և՛ քայլերի առումով, իսկ նշված հանգամանքն էլ  իր հերթին բացասական է ազդում Գործարարությամբ զբաղվելը զեկույցի շրջանակներում Հայաստանի դիրքի բարելավման վրա:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղային կառավարման խնդիրների լուծման ընթացքում կառավարման մարմիններին տարաբնույթ, սակայն համակարգված տարածական տեղեկատվություն տրամադրելը, որը հնարավորություն կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն: Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունումը առավել արդյունավետ կարող է լինել՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ապահովելով ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն:

Կնիքի պահանջի վերացման նպատակն է առանց կադաստր այցելելու առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր (վկայական, տեղեկանք և այլն), որի արդյունքում կկրճատվի և կդյուրացվի ավարտական փաստաթուղթ ստանալու քայլերը, ինչպես նաև կկրճատվի ժամանակը, էլ ավելի կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Ներկայացվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ակնկալվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անվան համապատասխանեցում ներդրվող համակարգի բովանդակությանը, ինչպես նաև կնիքի պահանջի վերացմամբ էականորեն կպարզեցվեն դիմողների համար տեղեկատվության ձեռքբերման ընթացակարգերը, հնարավորություն կտրվի առանց կադաստր վարող մարմին անձամբ այցելելու ներկայացնել իրավունքների պետական գրանցման, կամ տեղեկատվության ստացման դիմում և առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր, որոնք առանց կնիքի առկայության կունենան նույն իրավական ուժը: Կկրճատվեն տեղեկատվության տրամադրման ժամկետները, կավելանա տրամադրվող տեղեկատվության քանակը, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:

Նախագծում առաջարկվում է նաև հանել իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված վճարը, ինչպես նաև տրվում են մի շարք տեխնիկական բնույթի խնդիրներ առաջացնող հարցերի լուծումներ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախuերի ավելացում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    12.03.2019 - 28.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Պետական գույքի հաշվառում, Պետական գույքի օգտագործում և սպասարկում

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2704

Տպել

Առաջարկներ`

Levon Stepanyan

21.03.2019

Կադաստրում այլ սևագիր փաստաթղթեր չունեիք դրանք էլ կցեիք

Տեսնել ավելին