Levon Stepanyan
21.03.2019
Կադաստրում այլ սևագիր փաստաթղթեր չունեիք դրանք էլ կցեիք
6 - За
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդված 1-ին մասում՝
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.
«7. Դիմողի ներկայացրած գրանցման վկայականում գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրվում է նոր գրանցման վկայական:»:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերը կազմվում և հաստատվում են էլեկտրոնային համակարգի միջոցով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ և 1.3-րդ մասերով.
«1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթում զետեղվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող փաստաթղթի համարը և փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառը:
1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթերի իսկությունը, իսկ գրանցման վկայականների դեպքում՝ նաև դրանց վավերականությունը ստուգվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ սույն հոդվածի 1.2-րդ մասում ամրագրված՝ փաստաթղթի համարի և փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառի մուտքագրմամբ:»:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով տրամադրվում է նոր գրանցման վկայական` ուղղման վերաբերյալ նշումով:»:
Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի կնիքով» բառերը փոխարինել «պայմանագրի կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող անձի ստորագրությամբ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 73-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 8-րդ կետից հանել «և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու» բառերը.
2) 1-ին մասի 14-րդ և 14.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 74-րդ հոդվածում՝
1) 4-րդ և 5-րդ մասերից հանել «, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում» բառերը.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:».
3) 7-րդ մասում «կատարվում է» բառերից հետո լրացնել «, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը կամ տեղեկատվությունը տրամադրվում է» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունված է 1999 թվականի ապրիլի 14-ին, ՀՕ-295
Հոդված 19. Պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինը
Հոդված 27. Իրավունքի պետական գրանցման իրականացումը
1) գրանցված իրավունքի սուբյեկտների անունները (անվանումները).
2) անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ, որոնք ընդգրկում են հողամասի, շինությունների կադաստրային ծածկագրերը, մակերեսները, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը, շինությունների նպատակային նշանակությունը.
3) անշարժ գույքի միավորի հասցեն, իսկ գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում` համայնքի (առկայության դեպքում` նաև տեղանքի) անվանումը.
4) պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերը.
5) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով սահմանված՝ տվյալ իրավունքի պետական գրանցման ընթացքում կատարված գրառումները:
Հոդված 31. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ պետական գրանցման վարույթի իրականացում
1.1. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերը կազմվում և հաստատվում են էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ այդ հաստատված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձևի` թղթի վրա, վավերացվում է դրանք դիմողին տրամադրած սպասարկման գրասենյակի կամ նոտարի կնիքով, ինչպես նաև այլ պետությունների տարածքում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կնիքով:
1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթում զետեղվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող փաստաթղթի համարը և փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառը:
1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթերի իսկությունը, իսկ գրանցման վկայականների դեպքում՝ նաև դրանց վավերականությունը ստուգվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ սույն հոդվածի 1.2-րդ մասում ամրագրված՝ փաստաթղթի համարի և փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառի մուտքագրմամբ:
Հոդված 34. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը
Պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում նշված տվյալները գրանցման մատյանում կամ գրանցման վկայականում սխալ կամ թերի գրառելու հետևանքով առաջացած ոչ տեխնիկական բնույթի սխալները կարող են ուղղվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ նաև առանց գրանցված իրավունքի սուբյեկտի համաձայնության` այդ մասին գրավոր իրազեկելով գրանցված իրավունքների սուբյեկտներին:
Սույն մասով նախատեսված ծանուցումն ուղարկելու պահից գրանցող մարմինը կասեցնում է հայտնաբերված ոչ տեխնիկական բնույթի սխալ պարունակող տվյալի օգտագործման հետ կապված պետական գրանցումներն այնքան ժամանակ, մինչև սահմանված կարգով չի իրականացվել հայտնաբերված սխալի ուղղումը:
Հոդված 51. Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրերի օրինակների քանակը
Սույն մասով սահմանված կարգով տրամադրված պայմանագրի պատճենը և անշարժ գույքի պետական ռեգիստրում պահպանվող բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:
Հոդված 73. Պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար գանձվող վճարների չափերը
8) անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառում կատարելու և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու համար՝ 2000 դրամ.
14) իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար, բացառությամբ սույն մասի 14.1-ին կետով սահմանված դեպքերի՝ 5000 դրամ.
14.1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար՝ 1000 դրամ.
Հոդված 74. Պետական գրանցման և տեղեկատվության ժամկետները
Եթե սույն մասով նախատեսված հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցում կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա հասցեի կամ հասցեի փոփոխության առանձին գրանցումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:
Եթե սույն մասով նախատեսված գրառումը կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին, ՀՕ-247-Ն
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. |
Անցումային դրույթներ |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե.» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտե.» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
Հոդված 4. |
Կառավարությանը ենթակա մարմինը |
1) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն Կադաստրի կոմիտեն.
2) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.
3) Պետական եկամուտների կոմիտեն.
4) Վիճակագրական կոմիտեն.
5) Քաղաքաշինության կոմիտեն.
6) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը.
7) Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը.
8) Կրթության տեսչական մարմինը.
9) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.
10) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
11) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Հոդված 9. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1) Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե.
2) Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն գործում է որպես Քաղաքաշինության կոմիտե.
3) Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն գործում է որպես Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե.
4) Ազգային վիճակագրական ծառայությունը գործում է որպես Վիճակագրական կոմիտե.
5) Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գործում է որպես Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն. Կադաստրի կոմիտեն.
6) Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գործում է որպես Ազգային անվտանգության ծառայություն.
7) Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը գործում է որպես Ոստիկանություն.
8) արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գործում է որպես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.
9) արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը գործում է որպես Քրեակատարողական ծառայություն.
10) արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը գործում է որպես Պրոբացիայի ծառայություն.
11) գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործում է որպես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.
12) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունը գործում է որպես Փրկարար ծառայություն.
13) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը գործում է որպես Սոցիալական ապահովության ծառայություն.
14) արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը գործում է որպես Պետական արարողակարգի ծառայություն.
15) տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը գործում է որպես Միգրացիոն ծառայություն.
16) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն գործում է որպես Ջրային կոմիտե.
17) բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն գործում է որպես Անտառային կոմիտե.
18) կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գործում է որպես Գիտության կոմիտե.
19) Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործում է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե.
20) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն գործում է որպես Զբոսաշրջության կոմիտե.
21) պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող Զինված ուժերի գլխավոր շտաբը գործում է որպես Զինված ուժերի գլխավոր շտաբ.
22) Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն գործում է որպես Ռազմարդյունաբերության կոմիտե.
23) Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործում է որպես Պետական գույքի կառավարման կոմիտե.
24) կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե.
25) կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե.
26) գնումների բողոքարկման խորհրդի յուրաքանչյուր անդամ շարունակում է պաշտոնավարել որպես գնումների հետ կապված բողոքներ քննող անձ մինչև սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում նշանակում կատարելը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ և կոմիտեն հանձն է առել իրականացնելու նոր համակարգային բարեփոխումներ, որի իրականացման միջոցառումները նախատեսվել են ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով, այն է ինտեգրված (միասնական) կադաստրի ստեղծում, առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ստեղծում և որպես դրա բաղադրիչ՝ կնիքի պահանջի վերացում:
ՀՀ օրենսդրությամբ պետական կառավարման տարբեր մարմինների տրվել են իրենց գործունեության ոլորտներին վերաբերող կադաստրների վարման առանձին գործառույթներ՝ անշարժ գույքի կադաստրի վարման մասով՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին, հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը) վարելու մասով՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման մասով՝ ՀՀ բնապահպանության նախարարությանը և այլն: Նշված մարմինները գործում են միմյանցից անկախ, տարբեր գործառույթներով, տեղեկատվության հավաքագրման և կառավարման տարբեր մեթոդներով և այլն ու երբեմն անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակելու համար առաջանում են որոշակի խնդիրներ՝ բարդացնելով կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությունն ապահովելու գործընթացը:
Բացի այդ, ներկայումս օրենսդրությամբ հնարավորություն է տրված, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման դիմումներ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով, առանց սպասարկման գրասենյակ անձամբ այցելելու, որի դեպքում մինչև դիմում ներկայացնելը դիմողները պետք է գրանցվեն կոմիտեի պաշտոնական կայքէջում (www.e-cadastre.am): Պատասխանը դիմողը կարող է դիտել կոմիտեի պաշտոնական կայքէջում, ներբեռնել այն, իսկ որպես պաշտոնական փաստաթուղթ պատասխանը կոմիտեի համապատասխան կնիքով հաստատված ձևով պետք է ստանա սպասարկման գրասենյակ այցելելու միջոցով:
Նշված քայլերը ոչ միայն բարդացնում, այլև երկարացնում են ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացը և՛ ժամանակի առումով, և՛ քայլերի առումով, իսկ նշված հանգամանքն էլ իր հերթին բացասական է ազդում Գործարարությամբ զբաղվելը զեկույցի շրջանակներում Հայաստանի դիրքի բարելավման վրա:
Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղային կառավարման խնդիրների լուծման ընթացքում կառավարման մարմիններին տարաբնույթ, սակայն համակարգված տարածական տեղեկատվություն տրամադրելը, որը հնարավորություն կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն: Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունումը առավել արդյունավետ կարող է լինել՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ապահովելով ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն:
Կնիքի պահանջի վերացման նպատակն է առանց կադաստր այցելելու առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր (վկայական, տեղեկանք և այլն), որի արդյունքում կկրճատվի և կդյուրացվի ավարտական փաստաթուղթ ստանալու քայլերը, ինչպես նաև կկրճատվի ժամանակը, էլ ավելի կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:
Նախագիծը մշակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից:
Ներկայացվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ակնկալվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անվան համապատասխանեցում ներդրվող համակարգի բովանդակությանը, ինչպես նաև կնիքի պահանջի վերացմամբ էականորեն կպարզեցվեն դիմողների համար տեղեկատվության ձեռքբերման ընթացակարգերը, հնարավորություն կտրվի առանց կադաստր վարող մարմին անձամբ այցելելու ներկայացնել իրավունքների պետական գրանցման, կամ տեղեկատվության ստացման դիմում և առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր, որոնք առանց կնիքի առկայության կունենան նույն իրավական ուժը: Կկրճատվեն տեղեկատվության տրամադրման ժամկետները, կավելանա տրամադրվող տեղեկատվության քանակը, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:
Նախագծում առաջարկվում է նաև հանել իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված վճարը, ինչպես նաև տրվում են մի շարք տեխնիկական բնույթի խնդիրներ առաջացնող հարցերի լուծումներ:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախuերի ավելացում չի նախատեսվում:
Обсуждалось
12.03.2019 - 28.03.2019
Тип
Закон
Область
Градостроителство, Управление государственным имуществом, Кадастр, Учет государственной собственности, Использование и обслуживание государственной собственности
Министерство
Kомитет кадастра
Просмотры 2936
Принт21.03.2019
Կադաստրում այլ սևագիր փաստաթղթեր չունեիք դրանք էլ կցեիք