Հիշել նախագիծը

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

       Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`

  1. «է» կետը «կարգը» բառից հետո լրացնել «և պարբերականությունը» բառերով,
  2. «թ» կետն ուժը կորցրած ճանաչել:

       Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի

  1. 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, 3-րդ և 7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.
  2. 4-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների ձևավորման սկզբունքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

  1. 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Տեխնիկական զննության արդյունքում զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքները առցանց եղանակով փոխանցում տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարանին:»:

    Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «ժա) տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն կամ տեխնիկական զննության արդյունքում ճանաչվել է անսարք:»:

   Հոդված 4. Օրենքի 182-րդ հոդվածի 1-ին մասի «բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը»բառերը հանել:

     Հոդված 5. Օրենքի 331-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» և 332 հոդվածի «ե» կետերը ուժը կորցրած ճանաչել:

   Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

                                                                                                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ

                                              

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1234-րդ  հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1234. Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը կամ տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելը

  1. Օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը` 

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

  1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված տրանսպորտային միջոց վարելը՝

     առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

  1. Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական զննության կայանի ղեկավարի նկատմամաբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով` լիցենզիայի գործունեության դադարեցմամբ կամ առանց դրա:

  1. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` լիցենզիայի գործունեության դադարեցմամբ կամ առանց դրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 224 հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը 123.4 թվերից հետո լրացնել «(բացառությամբ երրորդ և չորրորդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 24413 հոդվածի 1-ին պարբերության «օրենսգրքի» բառից հետո  լրացնել «1234 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 304 հոդվածի երրորդ պարբերության «123-131» թվերը փոխարինել «123-123.4 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.5-131» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

  

 

 

ՆԱԽԱԳԻԾ

                       

                        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ  ԿՈՐՑՐԱԾ  ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հոդված 1.  «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-298 օրենքն ուժը կորցրած ճանաչել:

   Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

                

 

                                                            

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                        

      Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 28.1 կետից «լիցենզառուներին» բառը հանել:

     Հոդված 2. Օրենքի 36.1 հոդվածի 1-ին մասի «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով:

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

  • Քննարկվել է

    07.03.2019 - 23.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1088

Տպել

Առաջարկներ`

Արայիկ Պողոսյան

21.03.2019

Նախագծի մշակման արդյունքում հաշվի են առնվել արյոք այն հանգամանքը, որ ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցը կարող է տեխզննում իրականացնել Արցախում, որից կարող է խնդիրներ առաջանալ Արցախից Հայաստանի Հանրապետության տարածք մտնող տրանսպորտային միջոցների համար: Էլեկտրոնային շտեմարանը մշակված է արդյոք Արցախի համար, եթե ոչ առաջարկում ենք այն ներդնել:

Shushanik Sahakyan

07.03.2019

Չի կարելի նախկին հոդվածը և փոխվողը նոր ձևակերպված կցել, որպեսզի կարդացող հեշտ կողմնորոշվի

Տեսնել ավելին