Հիշել նախագիծը
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Shushanik Sahakyan 07.03.2019 16:14:02 | Չի կարելի նախկին հոդվածը և փոխվողը նոր ձևակերպված կցել, որպեսզի կարդացող հեշտ կողմնորոշվի | Ընդունվել է ի գիտություն | |||
| 2 | Արայիկ Պողոսյան 21.03.2019 12:53:25 | Նախագծի մշակման արդյունքում հաշվի են առնվել արյոք այն հանգամանքը, որ ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցը կարող է տեխզննում իրականացնել Արցախում, որից կարող է խնդիրներ առաջանալ Արցախից Հայաստանի Հանրապետության տարածք մտնող տրանսպորտային միջոցների համար: Էլեկտրոնային շտեմարանը մշակված է արդյոք Արցախի համար, եթե ոչ առաջարկում ենք այն ներդնել: | Ընդունվել է ի գիտություն: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից բարձրացված հարցը կքննարկվի համապատասխան գերատեսչության հետ և ընդհանուր համաձայնության դեպքում առկա տեխնիկական զննության կայանները նույնպես կմիանան էլեկտրոնային շտեմարանին՝ որը տեխնիկապես հնարավոր է: |