ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետև Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի`
1) «ժ)» կետում «արտադրանքի թողարկման» բառերից հետո ավելացնել հետևյալ « (ներառյալ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման)» բառերով,
2) «ժե)» կետից հետո լրացնել «ժզ)» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«ժզ) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:»
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի`
1) 1-ին և 2-րդ մասերում «արդարադատության» բառից հետո լրացնել «առողջապահության» բառը,
2) 2-րդ մասը «զ)» կետից հետո լրացնել «է)» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«է) ռազմական դրության պայմաններում բնակչության բժշկական օգնության և սպասարկման ապահովում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում բնակչության բնական կենսագոյության ապահովման համար լրացուցիչ ուժերի և միջոցների ծավալման վերաբերյալ առաջադրանքների տրամադրում:»
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը «14)» կետից հետո լրացնել «15)» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«15) սահմանում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման իրականացման կարգը»
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը «դ)» կետից հետո լրացնել «ե)» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«ե) ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձևից»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
18.02.2019 - 08.03.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 9248
Տպել