Հիշել նախագիծը

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարինե Սմբատյան 28.02.2019 15:55:23 Հարգելի կառավարություն և իշխանության ներկայացուցիչներ, խնդրում եմ ևս մեկ անգամ վերանայել կառավարության կազմը: Կարծում եմ, որ ճիշտ որոշում չէ կրթության և գիտության նախարարությանը միավորել մշակույթի նախարարությունը: Մշակույթի նախարարությունը մեր երկրի ամենակարևոր նախարարություններից մեկնէ, որը պետք է գործունեություն ծավալի որպես առանձին գերատեսչություն:
2 Arsen Galstyan 28.02.2019 16:19:12 Հարգելի կառավարություն, անհրաժեշտ է լայն քննարկում կատարել նախարարությունների միացման վերաբերյալ: Ճիշտ չէ Ձեր մոտեցումը, մի տեսակ հապճեպ բան եք անում, իսկ ավելի կոնկրետ այդ վերամիավորման արդյունքում մենք ավելի շատ կկորցնենք քան կշահենք, ի դեմս` մշակույթի նախարարության, որը անհրաժեշտ է պահել որպես առանձին ոլորտային գերատեսչություն:
3 Գրիգոր Մարգարյան 28.02.2019 16:28:37 Համաձայն ՀՀ կառավարության 2012թ. ապրիլի 5-ի նիստի N13 «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ» արձանագրային որոշման հավելվածի 14.2 կետի՝ «14.2 Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումը 14.2.1 Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորում գրելու ընդհանուր կանոնները 316. Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման ճիշտ կառուցվածքը և բովանդակությունն առանքային նշանակություն ունեն, քանի որ հիմնավորման միջոցով նախագիծը մշակող պետական մարմինը պարզաբանում է իրավական ակտի ընդունման նպատակը, կարգավորման անհրաժեշտությունը, կարգավորման համար ընտրված եղանակի նպատակահարմարությունը, պարզաբանում է նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը, իրավական ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունքները:» «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնավորման մեջ՝ «Սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը»: Այսինքն, միայն նշված է արդյունավետության բարձրացման համար, ինչպիսի …. նշված չէ: Նշված չէ նաև իրավական ակտի ընդունման ոչ նպատակը, ոչ կարգավորման անհրաժեշտությունը, ոչ էլ կարգավորման համար ընտրված եղանակի նպատակահարմարությունը, առավել ևս նշված չէ կարգավորումների բնույթն ու նպատակը, իսկ իրավական ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունքները միայն քանակական կրճատումն է: Քանակական, որն այսօր կբերի սոցիալակն ճգնաժամի, որն էլ իր հերթին կնպաստի արտագաղթի ավելացմանը: Տնտեսագիտության տեսության մեջ, յուրաքանչյուր տնտեսության զարգացման համար առաջնային ճյուղեր են համարվում արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը: Հասկանալի է, որ ՀՀ-ն արդյունաբերություն չունի, իսկ մնացած ոլորտները կպցնել ու միավորել մի այլ նախարարության կազմի մեջ (արդյոք արդյունավետության բարձրացման նպատակով է իրականացվում, արդյոք ակնկալվող արդյունքը քանակական կրճատումը կբերի որակականի ավելացմանը, կամ ավելի շուտ աշխատավարձերի կտրուկ աճի), կօգնեն նման միացումները տնտեսական հեղափոխության կայացմանը: Միանշանակ ոչ, որովհետև անցած տարիների ընթացքում նույնպես եղել են նախարարությունների միավորման և անջատման շատ ու շատ անհաջող փորձեր: Անկախությունից հետո կանգնած ենք հարցերի առաջ՝ ի՞նչ անել երկրի տնտեսության համար թռիչքային զարգացում ապահովելու համար, ի՞նչ անել, որ տնտեսական աճն էապես ազդի շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա, ի՞նչ անել, որ մեր մրցունակությունը տարածաշրջանում կարողանանք բարձրացնել: Հատկապես այսօր, երբ մենք գնում ենք արմատական փոփոխությունների, երբ գնում ենք հեղափոխական մոտեցումների, այդ թվում՝ տնտեսական ու գիտական: Էներգետիկան համարվում է յուրաքանչյուր տնտեսության «արյունը», այսինքն տնտեսական հեղափոխություն առանց էներգետիկայի անհնար է, իսկ նման վերաբերմունքը էներգետիկ ոլորտի նկատմամբ անթույլատրելի, ավելի շուտ կործանարար: Որպես գերակա ոլորտ Էներգետիկայի անտեսումը կբերի յուրաքանչյուր ոլորտի, ինչպես նաև յուրաքանչյուրիս ձախողմանը: Հայաստանը լինելով տարածաշրջանում ատոմային էներգիա ունեցող միակ երկիրը, ինչպես նաև իրանական գազի տարանցիկ երկիր դառնալու մեծ պոտենցիալ ունեցող երկիր ու էլի շատ լուրջ ոլորտին վերաբերվող ծրագրեր ունեցող երկիր՝ էներգետիկան առավել քան երբևէ պետք է ունենա առանձին գերատեսչություն:
4 Տիգրան Գալուստյան 28.02.2019 17:31:25 Պետք է պահպանել մշակույթի նախարարությունը որպես առանձին գերատեսչություն, իսկ վերջինիս էլ պետք է միավորել զբոսաշրջության կոմիտեն: Մեկը մյուսի հետ փոխկապակցված են, իսկ կրթության հետ մշակույթի նախարարությունը միավորելը դա սխալ որոշում է:
5 Նազենի Գիժլարյաբ 28.02.2019 18:06:00 Հարգելի կառավարություն սա ինչ նախագիծ է, ինչպես կարելի է մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորել կրթության և գիտության նախարարության հետ, ինչպես կարող է Հայաստանի պես մշակութային երկիրը չունենա մշակույթի առանձին նախարարություն: Տեսնես այս նախագիծ մշակողները տեղյակ են մշակույթի նախարարության կողմից իրականացվող գործառույթներից, որենք հնարավոր չէ իրականացնել կրթության նախարարության հետ միասին: Հիմնավորման մեջ որևէ բան չկար գրված միացման արդյունավետության մասին, մի արեք նման սխալ քայլեր որի համար հետագայում զղջալու եք:
6 Կարինե Հակոբյան 28.02.2019 19:13:05 Ներկայումս իրականացվող մշակութային քաղաքականությունը, ինչպես նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, բացասական գնահատականի են արժանանում: Նշենք, որ ըստ նախագծի, մշակույթի նախարարությունը ևս միանալու է ԿԳՆ-ին: «Նախարարության կարգավիճակը փոխելն անթույլատրելի է: Պետք է հակառակը լիներ: Պետք է ավելի մեծ լիազորություններ տայինք մշակույթի նախարարությանը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ շտկել համակարգման հետ կապված առկա բացերը: Բայց տեղի է ունենում հակառակը: Իսկ մշակույթի նկատմամբ իշխանության վերաբերմունքը երևում է նրանից, թե ինչ կարգավիճակ են տալիս այն կառույցին, որը պետք է զբաղվի մշակութային քաղաքականությամբ: Այնինչ մեր ժողովուրդն ահռելի և հարուստ մշակութային ժառանգություն ունի» : «Մշակույթը բավարար չափով ուսումնասիրված չէ, մեր հարևան ժողովուրդները մեր մշակույթը մեզնից անընդհատ վերցնում են, ուզում են այն յուրացնել: Անընդհատ այդ պայքարի մեջ ենք մեր հարևանների հետ: Բայց մշակույթն այն է, ինչով մենք կարող ենք հպարտանալ, լինել բարձրակարգ պետություն, ազգ: Իսկ այն, ինչ այսօր է արվում, կարծես, նախկին բացերը շտկելու նպատակ չունի: Եղածը ոչ թե կատարելագործելու, այլ քանդելու քաղաքականությունը գոնե ինձ համար անհասկանալի է: Դա անընդունելի է: Ես ոչ միայն իմ կարծիքն եմ հայտնում, այլ նշված բնագավառի այն ներկայացուցիչների, որոնց հետ շփվում եմ ու խոսում: Բոլորը շատ վրդովված են»:
7 Արա Մինասյան 28.02.2019 20:56:22 Առաջարկում եմ ոչ մի դեպքում գյուղատնտեսության նախարարությունը պահպանել, քանի որ գյուղատնտեսության բնագավառը Հայաստանում ռեալ զարգանալու հեռանկարներ ունի և դրանում ներգրավված է երկրի բնակչության զգալի մասը: Իսկ ահա Արտակարգ իրավիճակների նախարարությունից կարելի է հրաժարվել, այն միացնելով Պաշտպանության նախարարությանը կամ ՀՀ ոստիկանությանը: