Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը:

  • Քննարկվել է

    12.02.2019 - 28.02.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 30621

Տպել

Առաջարկներ`

Արա Մինասյան

28.02.2019

Առաջարկում եմ ոչ մի դեպքում գյուղատնտեսության նախարարությունը պահպանել, քանի որ գյուղատնտեսության բնագավառը Հայաստանում ռեալ զարգանալու հեռանկարներ ունի և դրանում ներգրավված է երկրի բնակչության զգալի մասը: Իսկ ահա Արտակարգ իրավիճակների նախարարությունից կարելի է հրաժարվել, այն միացնելով Պաշտպանության նախարարությանը կամ ՀՀ ոստիկանությանը:

Կարինե Հակոբյան

28.02.2019

Ներկայումս իրականացվող մշակութային քաղաքականությունը, ինչպես նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, բացասական գնահատականի են արժանանում: Նշենք, որ ըստ նախագծի, մշակույթի նախարարությունը ևս միանալու է ԿԳՆ-ին: «Նախարարության կարգավիճակը փոխելն անթույլատրելի է: Պետք է հակառակը լիներ: Պետք է ավելի մեծ լիազորություններ տայինք մշակույթի նախարարությանը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ շտկել համակարգման հետ կապված առկա բացերը: Բայց տեղի է ունենում հակառակը: Իսկ մշակույթի նկատմամբ իշխանության վերաբերմունքը երևում է նրանից, թե ինչ կարգավիճակ են տալիս այն կառույցին, որը պետք է զբաղվի մշակութային քաղաքականությամբ: Այնինչ մեր ժողովուրդն ահռելի և հարուստ մշակութային ժառանգություն ունի» : «Մշակույթը բավարար չափով ուսումնասիրված չէ, մեր հարևան ժողովուրդները մեր մշակույթը մեզնից անընդհատ վերցնում են, ուզում են այն յուրացնել: Անընդհատ այդ պայքարի մեջ ենք մեր հարևանների հետ: Բայց մշակույթն այն է, ինչով մենք կարող ենք հպարտանալ, լինել բարձրակարգ պետություն, ազգ: Իսկ այն, ինչ այսօր է արվում, կարծես, նախկին բացերը շտկելու նպատակ չունի: Եղածը ոչ թե կատարելագործելու, այլ քանդելու քաղաքականությունը գոնե ինձ համար անհասկանալի է: Դա անընդունելի է: Ես ոչ միայն իմ կարծիքն եմ հայտնում, այլ նշված բնագավառի այն ներկայացուցիչների, որոնց հետ շփվում եմ ու խոսում: Բոլորը շատ վրդովված են»:

Նազենի Գիժլարյաբ

28.02.2019

Հարգելի կառավարություն սա ինչ նախագիծ է, ինչպես կարելի է մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորել կրթության և գիտության նախարարության հետ, ինչպես կարող է Հայաստանի պես մշակութային երկիրը չունենա մշակույթի առանձին նախարարություն: Տեսնես այս նախագիծ մշակողները տեղյակ են մշակույթի նախարարության կողմից իրականացվող գործառույթներից, որենք հնարավոր չէ իրականացնել կրթության նախարարության հետ միասին: Հիմնավորման մեջ որևէ բան չկար գրված միացման արդյունավետության մասին, մի արեք նման սխալ քայլեր որի համար հետագայում զղջալու եք:

Տեսնել ավելին