Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը, մասնավորապես՝ նախատեսվում է.

  1. Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության և մշակույթի նախարարության:
  2. Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն,
  3. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար: Այդ գործառույթները կիրականացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  4. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին, միաժամանակ ավելացնելով թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո Կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը կհանձնվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:
  5. Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև վերացնել առաջին փոխվարչապետի ինստիտուտը՝ կրճատելով այդ պաշտոնը:

Նախագծերի ընդունման դեպքում միացվող պետական կառավարման համակարգի մարմինների քաղաքացիական ծառայողները «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի համաձայն վերանշանակվում են մինչև վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ իր համաձայնությամբ նոր մարմնում։ Վերակազմակերպման արդյունքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, այլ վերջինս վերանշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ օրենքով սահմանված կարգով։

Եթե քաղաքացիական ծառայողը չի համաձայնվում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է գրանցվել կադրերի ռեզերվում՝ առանց վերջնահաշվարկ կատարելու, որը միացման արդյունքում վարելու է արդեն այն պետական կառավարման համակարգի մարմինը, որին միացել է այդ պետական կառավարման համակարգի մարմինը։ Ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը Օրենքով սահմանված կարգով կարող է կադրերի ռեզերվից համապատասխան պաշտոն զբաղեցնել վերակազմակերպման արդյունքում կազմավորված այդ պետական կառավարման համակարգի մարմնում։

 

  • Քննարկվել է

    12.02.2019 - 28.02.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 28362

Տպել

Առաջարկներ`

Արա Մինասյան

28.02.2019

Առաջարկում եմ ոչ մի դեպքում գյուղատնտեսության նախարարությունը պահպանել, քանի որ գյուղատնտեսության բնագավառը Հայաստանում ռեալ զարգանալու հեռանկարներ ունի և դրանում ներգրավված է երկրի բնակչության զգալի մասը: Իսկ ահա Արտակարգ իրավիճակների նախարարությունից կարելի է հրաժարվել, այն միացնելով Պաշտպանության նախարարությանը կամ ՀՀ ոստիկանությանը:

Կարինե Հակոբյան

28.02.2019

Ներկայումս իրականացվող մշակութային քաղաքականությունը, ինչպես նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, բացասական գնահատականի են արժանանում: Նշենք, որ ըստ նախագծի, մշակույթի նախարարությունը ևս միանալու է ԿԳՆ-ին: «Նախարարության կարգավիճակը փոխելն անթույլատրելի է: Պետք է հակառակը լիներ: Պետք է ավելի մեծ լիազորություններ տայինք մշակույթի նախարարությանը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ շտկել համակարգման հետ կապված առկա բացերը: Բայց տեղի է ունենում հակառակը: Իսկ մշակույթի նկատմամբ իշխանության վերաբերմունքը երևում է նրանից, թե ինչ կարգավիճակ են տալիս այն կառույցին, որը պետք է զբաղվի մշակութային քաղաքականությամբ: Այնինչ մեր ժողովուրդն ահռելի և հարուստ մշակութային ժառանգություն ունի» : «Մշակույթը բավարար չափով ուսումնասիրված չէ, մեր հարևան ժողովուրդները մեր մշակույթը մեզնից անընդհատ վերցնում են, ուզում են այն յուրացնել: Անընդհատ այդ պայքարի մեջ ենք մեր հարևանների հետ: Բայց մշակույթն այն է, ինչով մենք կարող ենք հպարտանալ, լինել բարձրակարգ պետություն, ազգ: Իսկ այն, ինչ այսօր է արվում, կարծես, նախկին բացերը շտկելու նպատակ չունի: Եղածը ոչ թե կատարելագործելու, այլ քանդելու քաղաքականությունը գոնե ինձ համար անհասկանալի է: Դա անընդունելի է: Ես ոչ միայն իմ կարծիքն եմ հայտնում, այլ նշված բնագավառի այն ներկայացուցիչների, որոնց հետ շփվում եմ ու խոսում: Բոլորը շատ վրդովված են»:

Նազենի Գիժլարյաբ

28.02.2019

Հարգելի կառավարություն սա ինչ նախագիծ է, ինչպես կարելի է մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորել կրթության և գիտության նախարարության հետ, ինչպես կարող է Հայաստանի պես մշակութային երկիրը չունենա մշակույթի առանձին նախարարություն: Տեսնես այս նախագիծ մշակողները տեղյակ են մշակույթի նախարարության կողմից իրականացվող գործառույթներից, որենք հնարավոր չէ իրականացնել կրթության նախարարության հետ միասին: Հիմնավորման մեջ որևէ բան չկար գրված միացման արդյունավետության մասին, մի արեք նման սխալ քայլեր որի համար հետագայում զղջալու եք:

Տեսնել ավելին