Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետի և Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 24-րդ կետի պահանջներից:

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ  պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Պարգևատրումների վերաբերյալ կարգավորումներ սահմանված են միայն Օրենքի 22-րդ հոդվածում՝ պետական ծառայողների համար: Միաժամանակ, Օրենքի հիշյալ հոդվածին համապատասխան, Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ սահմանված է կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը:

Կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N 737-Ն որոշման 3-րդ կետով պետական իշխանության մարմինների ղեկավարներին իրավունք է վերապահված թույլատրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան լիազորություններով օժտված անձանց խրախուսել քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց բարեխիղճ աշխատանքի համար՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով պետական բոլոր մարմինների համար նախատեսվել են պարգևատրման ֆոնդեր և հիշյալ օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանվել է, որ այդ օրենքով նախատեսված` յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցներն արդյունավետ, օգտավետ և (կամ) խնայողաբար կառավարելու արդյունքում առաջացող տնտեսումը համապատասխան մարմինը կարող է ուղղել այդ պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանը` ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների:

Վերը նշված իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև աշխատողների պարգևատրման միջազգային փորձը հաշվի առնելով՝ Նախագծով նախատեսվում են պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման հիմնական պայմանները և կարգը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կանոնակարգել՝

  • պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվող պարգևատրումների տրման պայմանները, ժամկետները և այլ անհրաժեշտ հարցեր,
  • փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողին՝ համակարգման ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար տրվող պարգևատրման հաշվարկման սկզբունքը՝ համապատասխան բանաձևի միջոցով, ինչպես նաև տրման ժամկետները,
  • երկու ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար փոխարինող աշխատողին տրվող պարգևատրման չափը և ժամկետները։

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել և միասնականացնել պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց որակյալ աշխատանքի համար, բացակայող աշխատողին փոխարինելու ժամանակահատվածի համար, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողներին տրվող պարգևատրումների ամբողջական և միասնական կարգավորումներ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ` պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

  • Տևողություն

    08.02.2019 23.02.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1393

Տպել

Առաջարկներ`

Արման Հարությունյան

18.02.2019

«Ամփոփաթերթ» բաժնում Սահմանադրության 6-րդ հոդվածին համապատասխանության հարցով Ձեր կողմից ներկայացված փաստարկները, մասնավորապես՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածը վերաբերվում է բյուջեի կատարմանը, այսինքն սահմանում է որոշակի գործիքակազմ, տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջների կատարումն ապահովելու համար և չի պարունակում Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի «պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդ»-ի մասով հավելյալ որևէ լիազորող նորմ: Ինչ վերաբերվում է Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 24-րդ կետին, ապա այն առնվազը, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդի մասով, չի բխում Օրենքի պահանջից: Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանվել է, որ տնտեսված միջոցները համապատասխան պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանն ուղղելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների, այսինքն Կառավարությունը տնտեսված միջոցները պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանն ուղղելու լիազորության հետ միաժամանակ ձեռք է բերում նաև այդ միջոցների մասով պագևատրման հավելյալ պայմաներ սահմանելու լիազորություն: Հետևաբար՝ հիմնավորման մեջ նշված իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև աշխատողների պարգևատրման միջազգային փորձը չեն կարող Կառավարությանը լիազորել պետական մարմինների աշխատակիցների պարգևատրման համար հիմնական պայմաններ և կարգ սահմանել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, քանի որ հիշյալ պարգևատրման ֆոնդը չի կարելի նույնացնել Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված տնտեսվող միջոցների հետ, չնայած որ դրանք կարող են ուղղվել միևնույն նպատակին՝ խրախուսմանը (պարգևատրմանը): Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես՝ Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով Կառավարության լիազորությունը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների, սահմանելու պարգևատրման կարգ և պայմաններ՝ միայն նշված կետով նախատեսված տնտեսումից աշխատողների պարգևատրմանն ուղղված միջոցների մասով. Առաջարկում եմ. 1. Նախագծի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված միջոցներից՝ պետական մարմինների աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի» 2. Հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 17-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ» 3. Հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, ինչպես նաև» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված`» բառերով: 4. Հավելվածի 1-ին կետում «քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական» բառերը փոխարինել «պետական պաշտոններ և» բառերով: 5. Հավելվածի 11-րդ կետում «2010» թիվը փոխարինել «2011» թվով: Ինչ վերաբերվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասին, ապա անհրաժեշտ է արձանագրել օրենսդրական բացի մասին, քանի որ նշված հոդվածը սահմանում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրման աղբյուրները և այդ աղբյուրներից պարգևատրում ստանալու նրանց իրավունքը, սակայն, ի տարբերություն պետական ծառայության պաշտոնների, պարգևատրման կարգը սահմանված չէ, ինչպես նաև պարգևատրման կարգ սահմանելու լիազորությունը վերապահված չէ որևէ մարմնի, որի արդյունքում կիրառվում է Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որն անկասկած անթույլատրելի է և ենթակա է շտկման օրենսդրական ճանապարհով: Պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու գաղափարն անշուշտ ողջունելի է, և հուսանք, որ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով, պետական մարմինների բոլոր աշխատակիցների համար Կառավարությունն առաջիկայում կնախաձեռնի օրենսդրությանը համապատասխան բոլոր անհրաժեշտ քայլերը դրա իրագործման համար:

Սոնա Սարգսյան

15.02.2019

Առաջարկում եմ հստակ չափանիշներ սահմանել , թե ինչն է ավելացնում կամ պակասեցնում պարգևատրման տոկոսը : Պարգևատրման առավելագույն չափ կարելի է սահմանել 100 տոկոսը, կարծում եմ 200 տոկոսը կտրամադրվի միայն յուրայիններին: Իսկ նվազագույն չափ կարելի է սահմանել 30 տոկոսը, այդ թվից ներքև պարգևատրումն իմաստ չունի:

Տիգրան Սարաֆյան

11.02.2019

1․Կարգավորված չէ նախագծի կետերի հերթականությունը, 2․Ըստ ընդհանուր դրույթների 2-րդ կետից ենթադրվում է, որ պետական մարմնի ղեկավարն ինքն իրեն պետք է պարգևատրի։ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ՝ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ բաժնի 4-րդ կետի «Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:», նշված դրույթն անհրաժեշտ է փոփոխել մարմնի ղեկավարի պարգևատրման մոտեցումը՝ պարգևատրման գործառույթը վերապահելով նրա ղեկավարին (օրինակ՝ նախարարի պարագայում՝ վարչապետին)՝ բացառելով «ինքն իրեն պարգևատրելու» մոտեցումը։ նշյալ դրույթը ստեղծում է աշխատողներին բավարար գնահատելու (եթե նույնիսկ աշխատողի աշխատանքը անբավարար է) միտվածություն՝ հիմքում ունենալով «մարմնի ղեկավարին պարգևատրումից չզրկելու մոտիվացիան»։ 3․3-րդ կետի առթիվ կարգում ներկայացնել պետական կառավարման մարմինների պարգևատրման ցուցիչների սահմանման օրինակներ։ 4․8-րդ կետում անհասկանալի է թե ինչ հիմքով է վերցված պարգևատրման առավելագույն չափը աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսի չափով նախատեսելը: Այն չի ծառայելու աշխատանքների որոկի պատշաճ կատարման ապահովմանը և ապահովելու է ընտրովիության սուբյեկտիվ դրսևորումների խորացմանը` խախտելով անձնակազմի ներսում բարոյահոգեբանական մթնոլորտը: 5․15-րդ կետում առաջարկում եմ պարգևատրումները տալ նաև եռամսյակային պարբերականությամբ, 6․ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ: բաժնի1-ին և 2-րդ կետերի մասով հարկ է նշել, որ Հստակ չէ թե ինչու 2 ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, աշխատանքի փաստացի ձեռք բերված դրական արդյունքի դեպքում փոխարինող աշխատողը պարգևատրվում է, գտնում եմ ավելի ճիշտ կլինի որ լինեն փոխարինող աշխատողներ` աշխատանքի ծավալի բաշխման ու նաև այլ աշխատողներին ևս մոտիվացիայից չզրկվելու հնարավորություն ունենալու համար, որի կապակցությամբ հարկավոր է վերանայել նաև փոխարինման պարգևատրման չափը սահմանելով ոչ թե 15 այլ 25 կամ 30 տոկոսի չափով, փոխարինողների մասին ներկայացվում է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից փոխարինման օրվանից եռօրյա ժամկետում:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: