Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արսեն Բաբայան 09.02.2019 13:06:49 ներկայացված որոշման ընդունմամբ կխախտվի 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը: Խատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»: Այսինքն՝ կառավարությունը լիազորված է ընդունել միայն այնպիսի որոշումներ (ենթաօրենսդրական ակտեր), որոնք ընդունելու համար ունի օրենքով ուղիղ հանձնարարություն (լիազորվել է), իսկ եթե չկա այդպիսի հանձնարարություն, ապա իրավունք չունի ընդունել: Օրենսդրությամբ ՀՀ կառավարությանը տրված չէ պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու լիազորություն, հետևաբար՝ քննարկվող որոշման ընդունումն արգելվում է, հաշվի առնելով նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետևաբար, քննարկվող որոշումն ընդունվելու դեպքում այն կլինի հակասահմանադրական: Ընդունվել է ի գիտություն «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական բյուջեի կատարման պատասխանատուն կառավարությունն է: Նույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված է, որ պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական և գործառական դասակարգման: 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության բոլոր մարմինների համար նախատեսվել են պարգևատրման ֆոնդեր: «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի և 4.1-ին մասի դրույթները հիմք ընդունելով՝ Կառավարությունը նախատեսել է բոլոր պետական մարմինների համար սահմանել պարգևատրման միասնական կարգ և պայմաններ՝ պարգևատրման ֆոնդի միջոցները աշխատողների խրախուսմանն ուղղելու նպատակով, և Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 24-րդ կետով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգի և պայմանների վերաբերյալ: Վերոհիշյալ դրույթների հիման վրա մշակվել է նախագիծը:
2 Արսեն Բաբայան 09.02.2019 13:06:49 որոշման նախագծի հիմքում դրված՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Oրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետը որևէ առնչություն չունի նախագծի ընդունման հիմքի հետ: Ընդունվել է ի գիտություն Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 24-րդ կետը: Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանվել է, որ Օրենքով նախատեսված` յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցներն արդյունավետ, օգտավետ և (կամ) խնայողաբար կառավարելու արդյունքում առաջացող տնտեսումը համապատասխան մարմինը կարող է ուղղել այդ պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանը` ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների: Այսինքն, համապատասխան մարմինների կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված միջոցների արդյունավետ, օգտավետ և (կամ) խնայողաբար կառավարման արդյունքում առաջացած տնտեսումները ևս կարող են ուղղվել պարգևատրման ֆոնդ՝ աշխատողներին խրախուսելու նպատակով, և այդ միջոցներից աշխատողներին պարգևատրելու դեպքում չեն կիրառվի այլ օրենքներով նախատեսված սահմանափակումները: Վերոհիշյալ դրույթը հիմք ընդունելով նախագծի նախաբանում հղում է կատարվել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետին և նախագծում նախատեսվել են պետական մարմնի ղեկավարի և գլխավոր քարտուղարի պարգևատրման առանձնահատկություններ:
3 Լիլիթ Հարությունյան 09.02.2019 19:36:24 ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի հաշվառմամբ ՀՀ Կառավարությունը այդպիսի ենթաօրենսդրական ակտ կարող է ընդունել, եթե այդ իրավասությունը նախատեսվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Ընդունվել է ի գիտություն «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական բյուջեի կատարման պատասխանատուն կառավարությունն է: Նույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված է, որ պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական և գործառական դասակարգման: 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության բոլոր մարմինների համար նախատեսվել են պարգևատրման ֆոնդեր: «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի և 4.1-ին մասի դրույթները հիմք ընդունելով՝ Կառավարությունը նախատեսել է բոլոր պետական մարմինների համար սահմանել պարգևատրման միասնական կարգ և պայմաններ՝ պարգևատրման ֆոնդի միջոցները աշխատողների խրախուսմանն ուղղելու նպատակով, և Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 24-րդ կետով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգի և պայմանների վերաբերյալ: Վերոհիշյալ դրույթների հիման վրա մշակվել է նախագիծը:
4 Տիգրան Սարաֆյան 11.02.2019 15:52:53 1․Կարգավորված չէ նախագծի կետերի հերթականությունը, 2․Ըստ ընդհանուր դրույթների 2-րդ կետից ենթադրվում է, որ պետական մարմնի ղեկավարն ինքն իրեն պետք է պարգևատրի։ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ՝ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ բաժնի 4-րդ կետի «Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:», նշված դրույթն անհրաժեշտ է փոփոխել մարմնի ղեկավարի պարգևատրման մոտեցումը՝ պարգևատրման գործառույթը վերապահելով նրա ղեկավարին (օրինակ՝ նախարարի պարագայում՝ վարչապետին)՝ բացառելով «ինքն իրեն պարգևատրելու» մոտեցումը։ նշյալ դրույթը ստեղծում է աշխատողներին բավարար գնահատելու (եթե նույնիսկ աշխատողի աշխատանքը անբավարար է) միտվածություն՝ հիմքում ունենալով «մարմնի ղեկավարին պարգևատրումից չզրկելու մոտիվացիան»։ 3․3-րդ կետի առթիվ կարգում ներկայացնել պետական կառավարման մարմինների պարգևատրման ցուցիչների սահմանման օրինակներ։ 4․8-րդ կետում անհասկանալի է թե ինչ հիմքով է վերցված պարգևատրման առավելագույն չափը աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսի չափով նախատեսելը: Այն չի ծառայելու աշխատանքների որոկի պատշաճ կատարման ապահովմանը և ապահովելու է ընտրովիության սուբյեկտիվ դրսևորումների խորացմանը` խախտելով անձնակազմի ներսում բարոյահոգեբանական մթնոլորտը: 5․15-րդ կետում առաջարկում եմ պարգևատրումները տալ նաև եռամսյակային պարբերականությամբ, 6․ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ: բաժնի1-ին և 2-րդ կետերի մասով հարկ է նշել, որ Հստակ չէ թե ինչու 2 ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, աշխատանքի փաստացի ձեռք բերված դրական արդյունքի դեպքում փոխարինող աշխատողը պարգևատրվում է, գտնում եմ ավելի ճիշտ կլինի որ լինեն փոխարինող աշխատողներ` աշխատանքի ծավալի բաշխման ու նաև այլ աշխատողներին ևս մոտիվացիայից չզրկվելու հնարավորություն ունենալու համար, որի կապակցությամբ հարկավոր է վերանայել նաև փոխարինման պարգևատրման չափը սահմանելով ոչ թե 15 այլ 25 կամ 30 տոկոսի չափով, փոխարինողների մասին ներկայացվում է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից փոխարինման օրվանից եռօրյա ժամկետում: 1․Ընդունվել է ի գիտություն 2․Ընդունվել է մասամբ 3․Չի ընդունվել 4․Ընդունվել է ի գիտություն 5․Ընդունվել է 6․Չի ընդունվել 1․Նախագծի համարակալումը կատարված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան: Համարակալման խախտումները պայմանավորված են e-draft համակարգի տեխնիկական խնդիրներով: 2․Նախագծով նախատեսվել է, որ նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի, մարզպետի պարգևատրման չափը հաստատում է վարչապետը: 3․Պարգևատրման ցուցիչները պետք է սահմանվեն հաշվի առնելով աշխատողի կողմից կատարվող աշխատանքների բնույթը և բովանդակությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մարմիններին օրենսդրությամբ վերապահված գործառույթները բազմաբնույթ են և բազմատեսակ, կարգում նպատակահարմար չէ պարգևատրման ցուցիչների օրինակներ սահմանել, բացի այդ նմանօրինակ կարգավորումները հատուկ են մեթոդաբանական ձեռարկներին: 4․Պարգևատրման առավելագույն չափի սահմանափակումներ, որպես կանոն, օրենսդրությամբ չի նախատեսվում: Հաշվի առնելով նախագծով առաջարկվող պարգևատրման պայմանները (պարգևատրման ցուցիչների հիման վրա աշխատանքի դրական արդյունք և այլն), ինչպես նաև պետական մարմիններին հատկացված սահմանափակ միջոցները, նախագծով նախատեսվել է պարգևատրման առավելագույն չափ՝ աշխատանքի դրական արդյունք ունեցող բոլոր աշխատողների համար պարգևատրման հնարավորություններ ապահովելու նպատակով: Միաժամանակ, լրամշակված նախագծում պարգևատրման առավելագույն չափը փոխվել է: 5․Նախագծում նախատեսվել է, որ պարգևատրումները կարող են տրվել ամսական կամ եռամսյակային պարբերականությամբ: 6․Նախագծի 24-րդ կետով նախատեսված երկու ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, աշխատանքի փաստացի ձեռք բերված դրական արդյունքի դեպքում փոխարինող աշխատողը պարգևատրվում է, եթե փոխարինումն իրականացվել է համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի հիման վրա: Միաժամանակ մեկից ավելի աշխատողների վրա մեկ հաստիքի պարտականությունները դնել նպատակահարմար չէ, բացի այդ փոխարինման ընթացակարգը սահմանված է գործող օրենսդրությամբ: Փոխարինող աշխատողի պարգևատրման չափը նախատեսվել է պետական ծառայողների համար սահմանված լրացուցիչ աշխատավարձի չափի ընդհանուր սահմանափակումների համատեքստում: Հարկ է նկատել նաև, որ փոխարինման համար պարգևատրման չափը պետք է հաշվարկվի պարգևատրման ցուցիչների հիման վրա տրվող պարգևատրումից առանձին:
5 Տիգրան Սարաֆյան 11.02.2019 15:53:27 1․Կարգավորված չէ նախագծի կետերի հերթականությունը, 2․Ըստ ընդհանուր դրույթների 2-րդ կետից ենթադրվում է, որ պետական մարմնի ղեկավարն ինքն իրեն պետք է պարգևատրի։ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ՝ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ բաժնի 4-րդ կետի «Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:», նշված դրույթն անհրաժեշտ է փոփոխել մարմնի ղեկավարի պարգևատրման մոտեցումը՝ պարգևատրման գործառույթը վերապահելով նրա ղեկավարին (օրինակ՝ նախարարի պարագայում՝ վարչապետին)՝ բացառելով «ինքն իրեն պարգևատրելու» մոտեցումը։ նշյալ դրույթը ստեղծում է աշխատողներին բավարար գնահատելու (եթե նույնիսկ աշխատողի աշխատանքը անբավարար է) միտվածություն՝ հիմքում ունենալով «մարմնի ղեկավարին պարգևատրումից չզրկելու մոտիվացիան»։ 3․3-րդ կետի առթիվ կարգում ներկայացնել պետական կառավարման մարմինների պարգևատրման ցուցիչների սահմանման օրինակներ։ 4․8-րդ կետում անհասկանալի է թե ինչ հիմքով է վերցված պարգևատրման առավելագույն չափը աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսի չափով նախատեսելը: Այն չի ծառայելու աշխատանքների որոկի պատշաճ կատարման ապահովմանը և ապահովելու է ընտրովիության սուբյեկտիվ դրսևորումների խորացմանը` խախտելով անձնակազմի ներսում բարոյահոգեբանական մթնոլորտը: 5․15-րդ կետում առաջարկում եմ պարգևատրումները տալ նաև եռամսյակային պարբերականությամբ, 6․ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ: բաժնի1-ին և 2-րդ կետերի մասով հարկ է նշել, որ Հստակ չէ թե ինչու 2 ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, աշխատանքի փաստացի ձեռք բերված դրական արդյունքի դեպքում փոխարինող աշխատողը պարգևատրվում է, գտնում եմ ավելի ճիշտ կլինի որ լինեն փոխարինող աշխատողներ` աշխատանքի ծավալի բաշխման ու նաև այլ աշխատողներին ևս մոտիվացիայից չզրկվելու հնարավորություն ունենալու համար, որի կապակցությամբ հարկավոր է վերանայել նաև փոխարինման պարգևատրման չափը սահմանելով ոչ թե 15 այլ 25 կամ 30 տոկոսի չափով, փոխարինողների մասին ներկայացվում է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից փոխարինման օրվանից եռօրյա ժամկետում: 1․Ընդունվել է ի գիտություն 2․Ընդունվել է մասամբ 3․Չի ընդունվել 4․Ընդունվել է ի գիտություն 5․Ընդունվել է 6․Չի ընդունվել 1․Նախագծի համարակալումը կատարված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան: Համարակալման խախտումները պայմանավորված են e-draft համակարգի տեխնիկական խնդիրներով: 2․Նախագծով նախատեսվել է, որ նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի, մարզպետի պարգևատրման չափը հաստատում է վարչապետը: 3․Պարգևատրման ցուցիչները պետք է սահմանվեն հաշվի առնելով աշխատողի կողմից կատարվող աշխատանքների բնույթը և բովանդակությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մարմիններին օրենսդրությամբ վերապահված գործառույթները բազմաբնույթ են և բազմատեսակ, կարգում նպատակահարմար չէ պարգևատրման ցուցիչների օրինակներ սահմանել, բացի այդ նմանօրինակ կարգավորումները հատուկ են մեթոդաբանական ձեռարկներին: 4․Պարգևատրման առավելագույն չափի սահմանափակումներ, որպես կանոն, օրենսդրությամբ չի նախատեսվում: Հաշվի առնելով նախագծով առաջարկվող պարգևատրման պայմանները (պարգևատրման ցուցիչների հիման վրա աշխատանքի դրական արդյունք և այլն), ինչպես նաև պետական մարմիններին հատկացված սահմանափակ միջոցները, նախագծով նախատեսվել է պարգևատրման առավելագույն չափ՝ աշխատանքի դրական արդյունք ունեցող բոլոր աշխատողների համար պարգևատրման հնարավորություններ ապահովելու նպատակով: Միաժամանակ, լրամշակված նախագծում պարգևատրման առավելագույն չափը փոխվել է: 5․Նախագծում նախատեսվել է, որ պարգևատրումները կարող են տրվել ամսական կամ եռամսյակային պարբերականությամբ: 6․Նախագծի 24-րդ կետով նախատեսված երկու ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, աշխատանքի փաստացի ձեռք բերված դրական արդյունքի դեպքում փոխարինող աշխատողը պարգևատրվում է, եթե փոխարինումն իրականացվել է համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի հիման վրա: Միաժամանակ մեկից ավելի աշխատողների վրա մեկ հաստիքի պարտականությունները դնել նպատակահարմար չէ, բացի այդ փոխարինման ընթացակարգը սահմանված է գործող օրենսդրությամբ: Փոխարինող աշխատողի պարգևատրման չափը նախատեսվել է պետական ծառայողների համար սահմանված լրացուցիչ աշխատավարձի չափի ընդհանուր սահմանափակումների համատեքստում: Հարկ է նկատել նաև, որ փոխարինման համար պարգևատրման չափը պետք է հաշվարկվի պարգևատրման ցուցիչների հիման վրա տրվող պարգևատրումից առանձին:
6 Սոնա Սարգսյան 15.02.2019 09:58:54 Առաջարկում եմ հստակ չափանիշներ սահմանել , թե ինչն է ավելացնում կամ պակասեցնում պարգևատրման տոկոսը : Պարգևատրման առավելագույն չափ կարելի է սահմանել 100 տոկոսը, կարծում եմ 200 տոկոսը կտրամադրվի միայն յուրայիններին: Իսկ նվազագույն չափ կարելի է սահմանել 30 տոկոսը, այդ թվից ներքև պարգևատրումն իմաստ չունի: Ընդունվել է ի գիտություն Նախագծում պարգևատրման առավելագույն չափը նվազեցվել է:
7 Արման Հարությունյան 18.02.2019 13:38:19 «Ամփոփաթերթ» բաժնում Սահմանադրության 6-րդ հոդվածին համապատասխանության հարցով Ձեր կողմից ներկայացված փաստարկները, մասնավորապես՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածը վերաբերվում է բյուջեի կատարմանը, այսինքն սահմանում է որոշակի գործիքակազմ, տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջների կատարումն ապահովելու համար և չի պարունակում Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի «պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդ»-ի մասով հավելյալ որևէ լիազորող նորմ: Ինչ վերաբերվում է Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 24-րդ կետին, ապա այն առնվազը, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդի մասով, չի բխում Օրենքի պահանջից: Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանվել է, որ տնտեսված միջոցները համապատասխան պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանն ուղղելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների, այսինքն Կառավարությունը տնտեսված միջոցները պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանն ուղղելու լիազորության հետ միաժամանակ ձեռք է բերում նաև այդ միջոցների մասով պագևատրման հավելյալ պայմաներ սահմանելու լիազորություն: Հետևաբար՝ հիմնավորման մեջ նշված իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև աշխատողների պարգևատրման միջազգային փորձը չեն կարող Կառավարությանը լիազորել պետական մարմինների աշխատակիցների պարգևատրման համար հիմնական պայմաններ և կարգ սահմանել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, քանի որ հիշյալ պարգևատրման ֆոնդը չի կարելի նույնացնել Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված տնտեսվող միջոցների հետ, չնայած որ դրանք կարող են ուղղվել միևնույն նպատակին՝ խրախուսմանը (պարգևատրմանը): Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես՝ Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով Կառավարության լիազորությունը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների, սահմանելու պարգևատրման կարգ և պայմաններ՝ միայն նշված կետով նախատեսված տնտեսումից աշխատողների պարգևատրմանն ուղղված միջոցների մասով. Առաջարկում եմ. 1. Նախագծի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված միջոցներից՝ պետական մարմինների աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի» 2. Հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 17-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ» 3. Հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, ինչպես նաև» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված`» բառերով: 4. Հավելվածի 1-ին կետում «քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական» բառերը փոխարինել «պետական պաշտոններ և» բառերով: 5. Հավելվածի 11-րդ կետում «2010» թիվը փոխարինել «2011» թվով: Ինչ վերաբերվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասին, ապա անհրաժեշտ է արձանագրել օրենսդրական բացի մասին, քանի որ նշված հոդվածը սահմանում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրման աղբյուրները և այդ աղբյուրներից պարգևատրում ստանալու նրանց իրավունքը, սակայն, ի տարբերություն պետական ծառայության պաշտոնների, պարգևատրման կարգը սահմանված չէ, ինչպես նաև պարգևատրման կարգ սահմանելու լիազորությունը վերապահված չէ որևէ մարմնի, որի արդյունքում կիրառվում է Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որն անկասկած անթույլատրելի է և ենթակա է շտկման օրենսդրական ճանապարհով: Պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու գաղափարն անշուշտ ողջունելի է, և հուսանք, որ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով, պետական մարմինների բոլոր աշխատակիցների համար Կառավարությունն առաջիկայում կնախաձեռնի օրենսդրությանը համապատասխան բոլոր անհրաժեշտ քայլերը դրա իրագործման համար: 1․Չի ընդունվել 2․Չի ընդունվել 3․Չի ընդունվել 4․Ընդունվել է ի գիտություն 5․Ընդունվել է 6․Ընդունվել է ի գիտություն 1․«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով պետական մամինների համար պարգևատրման ֆոնդ չի նախատեսվել, այլ սահմանվել է, որ Օրենքով նախատեսված` յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցներն արդյունավետ, օգտավետ և (կամ) խնայողաբար կառավարելու արդյունքում առաջացող տնտեսումը համապատասխան մարմինը աշխատողների պարգևատրմանը կարող է ուղղել՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների: 2․Պետական մարմինները ոչ բոլոր դեպքերում կարող են խնայողություններ ունենալ, բացի այդ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքին համապատասխան պետական բոլոր մարմիններին տրամադրվել է պարգևատրման ֆոնդ և համապատասխան կարգի սահմանման պահանջը նախատեսված է կառավարության որոշմամբ: 3․Սույն նախագծով նախատեսված կարգավորումները սահմանվում են պետական մարմիններին հատկացված պարգևատրման ֆոնդի տնօրինման համար, իսկ խնայողություններ պետական մարմինները կարող են չունենալ, որի դեպքում՝ կարգի հետ հակասություններ կարող են առաջանալ: Միաժամանակ պետական մարմինների խնայողությունները կարող են գնահատվել կիսամյակի կամ տարեկան արդյունքներով: 4․Նախագծով նշված պետական պաշտոնների դասակարգված տեսակները թվարկելը նպատակ ունի ավելի պարզ ներկայացնելու պետական պաշտոնների շրջանակը, որը համապատասխանում է «Հանրային ծառայության մասին» օրենքին: 5․Լրամշակված նախագծի հավելվածի 16-րդ կետը խմբագրվել է: 6․«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը աղբյուրները: Վերոհիշյալ աղբյուներից միայն պետական ծառայողների պարգևատրման ֆոնդի բաշխման համար է սահմանված կարգ՝ հաշվի առնելով, որ այն ունի կայուն բնույթ: 2019թ. պետական բյուջեով պետական մարմինների համար պարգևատրման ֆոնդերի նախատեսումը հանդիսանում է աշխատավարձի բարձրացման միջանկյալ լուծում: Պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկման ժամանակ աշխատավարձի բարձրացման հետագա քաղաքականության ճշգրտումից հետո ըստ անհրաժեշտության Օրենքում կնախատեսվեն համապատասխան փոփոխություններ։