Հիշել նախագիծը

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ ՈՐՈՇՈՒՄ

Նախագծով սահմանվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային  դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման կարգն ու պայմանները` կարգավորելով համապատասխան ոլորտի հասարակական հարաբերությունները և լրացնելով օրենսդրության բացերը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ: Դատահոգեբուժական փորձաքննությունները, որպես դատաբժշկական փորձաքննության առանձին տեսակ, որտեղ լաբորատոր-գործիքային հետազոտություններ չեն արվում, և փորձաքննություններն իրականացվում են բացառապես բժշկի գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հիման վրա, ունեն առանձնահատուկ կարգավորումների անհրաժեշտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատահոգեբուժական փորձաքննությունները որոշակիորեն շոշափում են անձանց իրավունքները, ուստի նպատակահարմար է դատահոգեբուժական փորձաքննություններին վերաբերող կարգի առկայությունը: 

  • Տևողություն

    07.02.2019 01.03.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 324

Տպել

Առաջարկներ`

Հակոբ Հակոբյան

13.02.2019

Նշված չէ, թե որ դեպքերն են բարդ դեպքեր, քանզի եթե այլ մասնագետի կամ նեղ մասնագետի կարիք կա այն հաջորդ կետում նշված է։

Հակոբ Հակոբյան

10.02.2019

Նախագծում նախ հստակեված չէ, թե որ հոգեբույժը իրավունք ունի ընդգրկվել անհատ ձեռնարկատերի կամ փորձաքիտական հիմնարկի կողմից ստեղծված հանձնաժողովում։ Անհասկանալի է, թե ինչ է նշանակում արտահիվանդանոցային /այսինքն ամբուլատոր/ փորձաքննությունը իրականացնել 15 օրում, այնուհետև 5 օրյա ժամկետում տալ եզրակացություն տարբերակված չէ հիմնական եզրակացություն և հատուկ կարծիք հասկացությունները՝ ասենք հանձնաժողովի նախագահը կարող է ունենալ հատուկ կարծիք թե ոչ։ Փորձաքննվողին, քրեական գործերի ժամանակ եզրակացության հետ ծանոթացնում է վարույթ իրականացնող մարմինը, ոչ թե հանձնաժողովիս ստանում է իր օրինակը։ Որևէ անրադարձ, կամ կապ չի տրված միջգերատեսչական դատահոգեբուժաական հանձնաժողովի աշխատանքի հետ․․․ շարունակելի

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: