Հիշել նախագիծը

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ ՈՐՈՇՈՒՄ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հակոբ Հակոբյան 10.02.2019 19:11:33 Նախագծում նախ հստակեված չէ, թե որ հոգեբույժը իրավունք ունի ընդգրկվել անհատ ձեռնարկատերի կամ փորձաքիտական հիմնարկի կողմից ստեղծված հանձնաժողովում։ Անհասկանալի է, թե ինչ է նշանակում արտահիվանդանոցային /այսինքն ամբուլատոր/ փորձաքննությունը իրականացնել 15 օրում, այնուհետև 5 օրյա ժամկետում տալ եզրակացություն տարբերակված չէ հիմնական եզրակացություն և հատուկ կարծիք հասկացությունները՝ ասենք հանձնաժողովի նախագահը կարող է ունենալ հատուկ կարծիք թե ոչ։ Փորձաքննվողին, քրեական գործերի ժամանակ եզրակացության հետ ծանոթացնում է վարույթ իրականացնող մարմինը, ոչ թե հանձնաժողովիս ստանում է իր օրինակը։ Որևէ անրադարձ, կամ կապ չի տրված միջգերատեսչական դատահոգեբուժաական հանձնաժողովի աշխատանքի հետ․․․ շարունակելի
2 Հակոբ Հակոբյան 13.02.2019 12:11:27 Նշված չէ, թե որ դեպքերն են բարդ դեպքեր, քանզի եթե այլ մասնագետի կամ նեղ մասնագետի կարիք կա այն հաջորդ կետում նշված է։
3 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 28.02.2019 17:01:59 Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե որ դեպքերում/ում որոշմամբ է իրականացվում հիվանդանոցային եւ որ դեպքերում/ում որոշմամբ՝ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն։ Իրավական որոշակիության տեսանկյունից՝ այս հարցերը վերաշարադրման կարիք ունեն։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի մայիսի 13-ի № ՍԴՈ-753 որոշման մեջ, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, հայտնել է դիրքորոշում, համաձայն որի՝ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի, որպեսզի իրավունքի սուբյեկտները համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կանխորոշելու, թե տվյալ դեպքում իրավական ինչ նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ։ Նույնաբովանդակ իրավական դիրքորոշումներ են տեղ գտել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում (օրինակ՝ «Սանդեյ Թայմս ընդդեմ Միացյալ Թագավորության» 1979 թվականի ապրիլի 26-ի գործով վճիռը, գանգատ № 6538/74, կետ 49):
4 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 28.02.2019 17:01:59 Նախագծի III մասի 8-րդ կետով սահմանվում է, որ փորձաքննության ենթարկվող անձը պետք է իր համար մատչելի ձեւով տեղեկացվի իր նկատմամբ կիրառվող հետազոտությունների մեթոդների վերաբերյալ, ներառյալ այլընտրանքային մեթոդների, եւ այդ մեթոդների կիրառման հնարավոր հետեւանքների մասին։ Փորձաքննության ենթարկվող անձի իրավունքների ապահովման տեսանկյունից՝ առաջարկում ենք վերաշադրել նշված նախադասությունն ու ամրագրել. «Փորձաքննության ենթարկվող անձն իր համար մատչելի եղանակով եւ գրավոր ձեւով տեղեկացվում է իր նկատմամբ կիրառվող հետազոտությունների մեթոդների վերաբերյալ, ներառյալ այլընտրանքային մեթոդների, եւ այդ մեթոդների կիրառման հնարավոր հետեւանքների մասին։ Եթե փորձաքննության ենթարկվող անձի հոգեկան վիճակն անհնարին է դարձնում այդպիսի պարզաբանումը կամ փորձաքննության ենթարկվող անձը չի ցանկանում ստորագրել պարզաբանման տակ կամ չի կարողանում ինքնուրույն ստորագրել, ապա այդ մասին նշում է կատարվում փորձագիտական եզրակացության ակտում։»։
5 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 28.02.2019 17:01:59 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ կողմի պահանջով փորձագետների հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել իր կողմից հրավիրված փորձագետը: Նախագծով, սակայն, կարգավորումներ նախատեսված չեն այս մասով, ինչն առաջարկում ենք հստակեցնել։
6 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 28.02.2019 17:01:59 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանման նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի IV մասի 18-րդ եւ 24-րդ կետերում ամրագրել, որ փորձագիտական հիմնարկի ղեկավարն իրավունք չունի փորձագետին տալ ցուցումներ, որոնք կանխորոշում են հետազոտությունների ընթացքը եւ հետեւությունների բովանդակությունը։
7 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 28.02.2019 17:01:59 Նախագծի IV մասի 22-րդ կետով սահմանվում է, որ բարդ դեպքերում, փորձաքննության կատարումը կարող է հանձնարարվել փորձագետների ավելի մեծ թվից բաղկացած հանձնաժողովի, սակայն որեւէ նշում առկա չէ, թե որ դեպքերն են համարվում բարդ կամ ում որոշմամբ/նախաձեռնությամբ են դեպքերը բնութագրվում որպես այդպիսին: Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից՝ առաջարկում ենք Նախագծով հստակեցնել նաեւ այդ հարցերը։
8 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 28.02.2019 17:01:59 Ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների պահպանումը՝ Նախագծի V մասի 31-րդ կետում առաջարկում ենք ավելացնել, որ փորձագետն իրավունք չունի ստորագրել համալիր փորձաքննության եզրակացության այն մասը, որը չի պատկանում իր գիտական իրավասությանը:
9 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 28.02.2019 17:01:59 Նախագծի VI մասի 38-րդ կետում առաջարկում են «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» բառերից հետո ավելացնել «105 եւ» արտահայտությունը։
10 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 28.02.2019 17:01:59 Նախագծի VI մասի 41 եւ 42-րդ կետերով սահմանվում են քաղաքացիական եւ քրեական գործերի շրջանակներում իրականացվող փորձաքննության համար կատարվող ծախսերի վճարման հարցը, սակայն Նախագծով կարգավորումներ նախատեսված չեն վարչական գործի շրջանակներում իրականացվող փորձաքննության համար կատարվող ծախսերի վճարման հարցի վերաբերյալ, ինչն առաջարկում ենք ամրագրել։
11 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 28.02.2019 17:01:59 Նախագծով կարգավորումներ նախատեսված չեն փորձագետի, փորձագիտական հիմնարկների անդամների համար պահպանելու կոնֆիդենցիալությունն իրենց գործունեության ընթացքում փորձաքննության ենթարկվող անձի վերաբերյալ իրենց հայտնի դարձած տվյալների նկատմամբ եւ դրանք տրամադրել երրորդ կողմին բացառապես օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում։ Փորձաքննության ենթարկվող անձի անձնական տվյալների պահպանման նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով փորձագետների եւ փորձագիտական հիմնարկների համար լրացուցիչ պարտականություն նախատեսել՝ պահպանելու փորձաքննության ենթարկված անձի տվյալների կոնֆիդենցիալությունը։