Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ ՈՐՈՇՈՒՄ

Նախագծով սահմանվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային  դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման կարգն ու պայմանները` կարգավորելով համապատասխան ոլորտի հասարակական հարաբերությունները և լրացնելով օրենսդրության բացերը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ: Դատահոգեբուժական փորձաքննությունները, որպես դատաբժշկական փորձաքննության առանձին տեսակ, որտեղ լաբորատոր-գործիքային հետազոտություններ չեն արվում, և փորձաքննություններն իրականացվում են բացառապես բժշկի գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հիման վրա, ունեն առանձնահատուկ կարգավորումների անհրաժեշտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատահոգեբուժական փորձաքննությունները որոշակիորեն շոշափում են անձանց իրավունքները, ուստի նպատակահարմար է դատահոգեբուժական փորձաքննություններին վերաբերող կարգի առկայությունը: 

  • Discussed

    07.02.2019 - 01.03.2019

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12170

Print

Suggestions

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե որ դեպքերում/ում որոշմամբ է իրականացվում հիվանդանոցային եւ որ դեպքերում/ում որոշմամբ՝ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն։ Իրավական որոշակիության տեսանկյունից՝ այս հարցերը վերաշարադրման կարիք ունեն։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի մայիսի 13-ի № ՍԴՈ-753 որոշման մեջ, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, հայտնել է դիրքորոշում, համաձայն որի՝ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի, որպեսզի իրավունքի սուբյեկտները համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կանխորոշելու, թե տվյալ դեպքում իրավական ինչ նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ։ Նույնաբովանդակ իրավական դիրքորոշումներ են տեղ գտել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում (օրինակ՝ «Սանդեյ Թայմս ընդդեմ Միացյալ Թագավորության» 1979 թվականի ապրիլի 26-ի գործով վճիռը, գանգատ № 6538/74, կետ 49):

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծի III մասի 8-րդ կետով սահմանվում է, որ փորձաքննության ենթարկվող անձը պետք է իր համար մատչելի ձեւով տեղեկացվի իր նկատմամբ կիրառվող հետազոտությունների մեթոդների վերաբերյալ, ներառյալ այլընտրանքային մեթոդների, եւ այդ մեթոդների կիրառման հնարավոր հետեւանքների մասին։ Փորձաքննության ենթարկվող անձի իրավունքների ապահովման տեսանկյունից՝ առաջարկում ենք վերաշադրել նշված նախադասությունն ու ամրագրել. «Փորձաքննության ենթարկվող անձն իր համար մատչելի եղանակով եւ գրավոր ձեւով տեղեկացվում է իր նկատմամբ կիրառվող հետազոտությունների մեթոդների վերաբերյալ, ներառյալ այլընտրանքային մեթոդների, եւ այդ մեթոդների կիրառման հնարավոր հետեւանքների մասին։ Եթե փորձաքննության ենթարկվող անձի հոգեկան վիճակն անհնարին է դարձնում այդպիսի պարզաբանումը կամ փորձաքննության ենթարկվող անձը չի ցանկանում ստորագրել պարզաբանման տակ կամ չի կարողանում ինքնուրույն ստորագրել, ապա այդ մասին նշում է կատարվում փորձագիտական եզրակացության ակտում։»։

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ կողմի պահանջով փորձագետների հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել իր կողմից հրավիրված փորձագետը: Նախագծով, սակայն, կարգավորումներ նախատեսված չեն այս մասով, ինչն առաջարկում ենք հստակեցնել։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: