Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 546-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«__» __________ 2018 թվականի թիվ ___-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին» թիվ 546-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

          1)Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի» բառերով.
          2)Կարգի 3-րդ կետում «186-րդ» բառը փոխարինել «83-րդ» բառով.
          3)Կարգի 10-րդ կետից հետո լրացնել նոր կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

       «10.1. Մաքսային մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեություն մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ծախսատարություն, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթեր և ժամանակատարություն) հաշվառման նպատակով «Բացթողում՝ ներքին սպառման համար» և «Արտահանում» մաքսային ընթացակարգերով, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման դեպքում նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով  ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային հայտարարագրման համակարգով հայտարարատուին է ուղարկվում սույն որոշմամբ սահմանված օրինակելի ձևով հարցաթերթ (այսուհետ՝ Հարցաթերթ):

        10.2. Հայտարարատուն սույն կարգի 10.1 կետում սահմանված նպատակով Հարցաթերթը կամավորության սկզբունքով լրացնում և ուղարկում է մաքսային մարմիններին էլեկտրոնային հայտարարագրման համակարգի միջոցով:

        10.3. Հարցաթերթը լրացնում է նաև ապրանքների բացթողում իրականացրած մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը:

        10.4. Մաքսային մարմինը սույն կարգի 10.2 և 10.3 կետերին համապատասխան ստացված Հարցաթերթերում պարունակվող տվյալները խմբավորում է և յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար իրականացնում է արտաքին տնտեսական գործունեության ընթացքում առանձին գործողությունների ծախսատարության, փաստաթղթերի քանակի և ժամանակատարության միջինացված ցուցանիշների հաշվարկ, որի հիման վրա ձևավորվում է սույն որոշմամբ սահմանված օրինակելի ձևով հաշվետվություն՝ օգտագործելով նաև մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում առկա տեղեկատվությունը:

        10.5. Սույն որոշման 10.4 կետով նախատեսված հաշվետվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա քսաներորդ աշխատանքային օրը:

        10.6. Սույն որոշման 10.4 կետով նախատեսված հաշվետվությունը մաքսային մարմինների կողմից ձևավորվում և հրապարակվում է ըստ ներմուծված և արտահանված առանձին ապրանքների, ինչպես նաև ըստ արտահանման երկրների:».

       4)Կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «օրենսգրքի 183-րդ և 184-րդ հոդվածներով, 210-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, 213-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, 216-րդ հոդվածի 2-րդ կետով, 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 253-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 265-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով, 294-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 299-րդ և 308-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 108-րդ հոդվածով, 135-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով, 164-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 177-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 189-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 236-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, 239-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 249-րդ հոդվածով» բառերով.

       5)Կարգի 17-րդ կետում «190-րդ» բառը փոխարինել «111-րդ» բառով.
       6)Կարգի 18-րդ կետում «196-րդ» բառը փոխարինել «119-րդ» բառով.
       7)Կարգի 22-րդ կետի 1-ին պարբերության մեջ «197-րդ» բառը փոխարինել «120-րդ» բառով, իսկ նույն կետի «197-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «120-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով» բառերով.
       8)Կարգի 23-րդ կետում «197-րդ» բառը փոխարինել «120-րդ» բառով.
       9)Կարգի 26-րդ կետում «180-րդ» բառը փոխարինել «105-րդ» բառով.
       10)Կարգի 30-րդ կետում «190-րդ» բառը փոխարինել «111-րդ» բառով:

  1. Որոշումը լրացնել նոր ձևերով՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում համապատասխան էլեկտրոնային համակարգի ներդրման համար ֆինանսական միջոցների ստացումից երկու ամիս հետո:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության __ ________ N___-Ն որոշման

 

Օրինակելի Ձև

 

ՀԱՐՑԱԹԵՐԹ

Ապրանքների ներմուծում

Ծախսատարություն

Ապրանքների մաքսային հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի լրացման և մաքսային մարմիններին ներկայացման վրա ծախսված ընդհանուր գումար՝ ըստ մաքսային հայտարարագրով հայտարարագրված առանձին ապրանքների (նշել համապատասխան միջակայքը)

        10.000

        20.000

        30.000

        40.000

        50.000

        60.000

        70.000

        80.000

        90.000

        100.000

        այլ (նշել համապատասխան գումարը)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերի (լիցենզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր և կամ այլ փաստաթղթեր) ստացման վրա ծախսված ընդհանուր գումար՝ ըստ մաքսային հայտարարագրով հայտարարագրված առանձին ապրանքների (նշել համապատասխան միջակայքը)

        10.000

        20.000

        30.000

        40.000

        50.000

        60.000

        70.000

        80.000

        90.000

        100.000

        այլ (նշել համապատասխան գումարը)

Մաքսային մարմիններին տրամադրվող փաստաթղթեր

Ներմուծման մաքսային ձևակերպումների ժամանակ տրամադրված փաստաթղթերի ընդհանուր քանակ (բացի մաքսային հայտարարագրից)՝ (նշել մեկը կամ մի քանիսը)

        Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր

        Առևտրային փաստաթղթեր

        Ծագման սերտիֆիկատներ

        ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրամադրված պետական վերահսկողության ակտ

        ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրամադրված լիցենզիա

        ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրամադրված այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա

        ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրված հավաստագիր կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական  փաստաթուղթ

        ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        Ապրանքների հայտարարագրված մաքսային արժեքը հավաստող փաստաթղթեր,

        Մաքսային վճարների գծով արտոնությունները հաստատող փաստաթղթեր

        Այլ փաստաթղթեր՝ նշելով անվանումները

Ժամանակատարություն

Ապրանքների ժամանում ՀՀ տարածք

Ժամ

Ապրանքների տեղակայում ժամանակավոր պահպանման վայրերում

Ժամ

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսված ժամանակահատված՝ ըստ առանձին փաստաթղթերի

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի ներկայացում

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի գրանցում մաքսային մարմնի կողմից

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի` մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մաքսային մարմինների կողմից իրականացվող փաստաթղթային հսկողության տևողություն

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի` մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման տևողություն

Ժամ

Ապրանքների բացթողում

Ժամ

 

Ապրանքների արտահանում

Արտահանման ուղղվածություն ըստ երկրների

        ԵՏՄ անդամ պետություններ

        ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններ

Ծախսատարություն

Ապրանքների մաքսային հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի լրացման և մաքսային մարմիններին ներկայացման վրա ծախսված ընդհանուր գումար՝ ըստ մաքսային հայտարարագրով հայտարարագրված առանձին ապրանքների (նշել համապատասխան միջակայքը)

        10.000

        20.000

        30.000

        40.000

        50.000

        60.000

        70.000

        80.000

        90.000

        100.000

        այլ (նշել համապատասխան գումարը)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերի (լիցենզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր և կամ այլ փաստաթղթեր) ստացման վրա ծախսված ընդհանուր գումար՝ ըստ մաքսային հայտարարագրով հայտարարագրված առանձին ապրանքների (նշել համապատասխան միջակայքը)

        10.000

        20.000

        30.000

        40.000

        50.000

        60.000

        70.000

        80.000

        90.000

        100.000

        այլ (նշել համապատասխան գումարը)

Ապրանքների ծագման սերտիֆիկատների ստացման վրա կատարված ծախսերի ընդհանուր գումար՝ ըստ մաքսային հայտարարագրով հայտարարագրված առանձին ապրանքների (նշել համապատասխան միջակայքը)

        10.000

        20.000

        30.000

        40.000

        50.000

       այլ (նշել համապատասխան գումարը)

Մաքսային մարմիններին տրամադրվող փաստաթղթեր

Արտահանման մաքսային ձևակերպումների ժամանակ տրամադրված փաստաթղթերի ընդհանուր քանակ (բացի մաքսային հայտարարագրից)՝ (նշել մեկը կամ մի քանիսը)

        Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր

        Առևտրային փաստաթղթեր

        Ծագման սերտիֆիկատներ

        ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրամադրված պետական վերահսկողության ակտ

        ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրամադրված լիցենզիա

        ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրամադրված այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա

        ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրված հավաստագիր կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական  փաստաթուղթ

        ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

        Ապրանքների հայտարարագրված մաքսային արժեքը հավաստող փաստաթղթեր,

        Մաքսային վճարների գծով արտոնությունները հաստատող փաստաթղթեր

        Այլ փաստաթղթեր՝ նշելով անվանումները

Ժամանակատարություն

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսված ժամանակահատված՝ ըստ առանձին փաստաթղթերի

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի ներկայացում

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի գրանցում մաքսային մարմնի կողմից

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի` մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մաքսային մարմինների կողմից իրականացվող փաստաթղթային հսկողության տևողություն

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի` մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման տևողություն

Ժամ

Ապրանքների բացթողում

Ժամ

 

 

Օրինակելի Ձև

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող առանձին գործողությունների հաշվառման վերաբերյալ

 

Ապրանքների ներմուծում

Ցուցանիշի բնութագիրը

Միջինացված արժեքը օրացուցային ամսվա կտրվածքով

Մաքսային հայտարարագրի լրացման և մաքսային մարմիններին ներկայացման վրա ծախսվող ընդհանուր գումարը

(դրամ)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսվող ընդհանուր գումար

(դրամ)

Մաքսային ձևակերպման ընթացքում մաքսային մարմիններին տրամադրվող փաստաթղթերի ընդհանուր քանակ

(հատ)

Ապրանքների ժամանումից մինչև ժամանակավոր պահպանման վայրերում տեղակայում

(ժամ)

Ապրանքների ժամանումից մինչև մաքսային հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի ներկայացում, եթե ապրանքները չեն հանձնվել ժամանակավոր պահպանության

(ժամ)

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի ներկայացումից մինչև դրա գրանցում մաքսային մարմինների կողմից

(ժամ)

Ապրանքների մաին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթերի գրանցումից մինչև ապրանքների բացթողում

(ժամ)

Մաքսային մարմինների կողմից իրականացվող փաստաթղթային հսկողություն

(ժամ)

Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննում

(ժամ)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսվող ժամանակահատված

(ժամ)

 

Ապրանքների արտահանում

Ցուցանիշի բնութագիրը

Միջինացված արժեքը օրացուցային ամսվա կտրվածքով

Մաքսային հայտարարագրի լրացման և մաքսային մարմիններին ներկայացման վրա ծախսվող ընդհանուր գումարը

(դրամ)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսվող ընդհանուր գումար

(դրամ)

Մաքսային ձևակերպման ընթացքում մաքսային մարմիններին տրամադրվող փաստաթղթերի ընդհանուր քանակ

(հատ)

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի ներկայացումից մինչև դրա գրանցում մաքսային մարմինների կողմից

(ժամ)

Ապրանքների մաին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթերի գրանցումից մինչև ապրանքների բացթողում

(ժամ)

Մաքսային մարմինների կողմից իրականացվող փաստաթղթային հսկողություն

(ժամ)

Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննում

(ժամ)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսվող ժամանակահատված

(ժամ)

 

 

 

  • Քննարկվել է

    11.01.2019 - 26.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 634

Տպել