Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 232-Ն ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

    ՀՀ կառավարության 2017 թվականի  օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի 2-րդ մասի 1-ե-2 կետով նախատեսված է «ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում» գործողությունը և որպես միջոցառման ակնկալվող արդյունք` ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումի ձևանմուշի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:     

ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու գործ կազմելու և վարելու կարգը հաստատելու մասին» N 232-Ն որոշման հավելված N 1-ով հաստատվել է ՀՀ-ում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու դիմումի ձևը: Այն չի պարունակում համապարփակ տեղեկություններ ապաստան հայցողի վերաբերյալ և  չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Դիմումում նշված տեղեկությունները բավարար չեն ապաստանի վարույթը պատշաճ կերպով սկսելու համար:

Դիմումի նոր ձևը հնարավորություն է ընձեռում ապաստան հայցողի վերաբերյալ ստանալու այնպիսի լրացուցիչ տեղեկություններ, ինչպիսիք են` տվյալներ ծննդյան տարեթվի, կրոնական, էթնիկ պատկանելության, հաղորդակցման լեզվի մասին, ապաստանի վարույթի ընթացքում ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտության, ինչպես նաև հատուկ կարիքների վերաբերյալ: Բացի այդ, դիմումի նոր ձևում` պահանջվող տեղեկությունները նշված են նաև անգլերեն լեզվով:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում հրապարակված ապաստանի համակարգի բացերի վերլուծության զեկույցում անդրադարձել է միջազգային չափանիշներին համապատասխան ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումի նոր ձև ունենալու խնդրին:  

Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու գործ կազմելու և վարելու կարգը հաստատելու մասին» N 232-Ն որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ:

Այդ կապակցությամբ առաջարկվում է փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումի ձևը հասատելու մասին» թիվ 286-Ն որոշման մեջ և որոշման հավելվածը նույնպես շարադրել նոր խմբագրությամբ:

  

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

          Ապահովել միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց ապաստանի դիմումների ընդունումը և դրանց քննարկումը միջազգային  չափանիշներին համապատասխան:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

          ՀՀ կառավարության գործող որոշումներում փոփոխություններ կատարելու եղանակով սահմանել ապաստանի դիմումի նոր ձևը:  

                 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

  

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2017 թվականի  օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի 2-րդ մասի 1.ե.2. կետով նախատեսված միջոցառման  իրականացումը:

  • Քննարկվել է

    09.01.2019 - 24.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2476

Տպել