Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____ _____________18 թվականի N   ____-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 232-Ն ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու գործ կազմելու և վարելու կարգը հաստատելու մասին» N 232-Ն որոշման հավելված N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումի ձևը հաստատելու մասին» N 286-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի N 2-ի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    09.01.2019 - 24.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7553

Տպել