Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

     Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշմամբ հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 3-րդ կետում ամրագրված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման ծառայությունների որակն ու արդյունավետությունը, լրացնել ու ամբողջացնել խնամքի տրամադրմանն առնչվող իրավական ակտերը, մասնավորապես` կառավարության այն որոշումները, որոնցում նախատեսվում է կատարել փոփոխություններ:

    Համաձայն վերը նշված միջոցառումների ծրագրի 3-րդ կետում նշված միջոցառման` նախատեսվում է տարեցներին մա­տուցվող ծառայու­թյուն­ների տեսա­կանին ու որակը բարելավելու նպատակով վերանայել դրանց իրավական կարգավորումները, մասնավորապես՝ լրամշակել խնամքի տրամադրման կարգը, հստակեցնել մատուցվող ծառայությունների տեսակները, դրանց համար դիմելու ընթացակարգերը և ներառել  ծառայությունների այն տեսակները, որոնք գործող այլ իրավական ակտերով լիարժեք սահմանված չեն եղել (մասնավորապես՝ բարեգործական ճաշարաններին առնչվող դրույթները):

     Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև  2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրին և երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 30 արձանագրային որոշման դրույթներով, որի N 2 հավելվածով սահմանված՝ միջոցառումների ժամանակացույցի 1.2.2 կետում ամրագրված է «Ընտանեկան տիպի փոքր տների ստեղծման, դրանցում երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» միջոցառումը: 

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ գործող կարգում (այսուհետ՝ կարգ) ամրագրված է շուրջօրյա խնամքի հաստատություններ, տնային խնամքի ծառայություններ և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայություններ մատուցող կազմակերպություններ խնամքի տրամադրում հայցող անձանց ընդունելությունը, ծառայությունների տրամադրումը:

     Վերը նշված կարգով կարգավորված չէ խնամքի ծառայություններ տրամադրող՝ այսօրվա գործող բոլոր կազմակերպությունների կողմից ծառայությունների տրամադրման գործընթացը, մասնավորապես՝ գործող կարգում տարանջատված չեն սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տեսակները՝ ըստ շահառուների շրջանակի, ընդհանրապես բացակայում է բարեգործական ճաշարանը, որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձանց բնաիրային օգնություն, մասնավորապես՝ սնունդ տրամադրող կազմակերպություն (մինչդեռ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է, որ բնաիրային օգնությունը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից է, իսկ սննդապահովումը բնաիրային օգնություն է, որը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձանց):    Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է ավելի քան 20 բարեգործական ճաշարան, որոնց գործունեությունը որևէ իրավական ակտով լիարժեք կանոնակարգված չէ: Չնայած, որ ՀՀ կառավարության  2015 թվականի օգոստոսի 31-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հյաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 958-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 984-Ն որոշմամբ սահմանված է բնաիրային օգնության տրամադրման կարգը, սակայն այնտեղ որևէ դրույթ չկա բարեգործական ճաշարանների մասին, նշված որոշմամբ հաստատված կարգը հիմնականում վերաբերում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունների (հագուստ, սնունդ և այլն) բաշխմանը:

     Նույն խնդիրն առկա է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ցերեկային կենտրոնների պարագայում: Բացի նշված կազմակերպություններում ծառայություններ տրամադրելու կարգի ու պայմանների իրավական կարգավորման անհրաժեշտությունից:

    Միաժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև 2018 թվականի ապրիլի 11-ին կնքված՝ «Փոքր տուն» փորձնական ծրագրի գործարկման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Վանաձորում իրականացվում է փոքր տանը երեխաների շուրջօրյա խնամքի տրամադրման փորձնական ծրագիր: Ներկայում փոքր տանը խնամվում է  առանց ծնողական խնամքի մնացած՝ Վանաձորի մանկատնից տեղափոխված 10 երեխա:

     Նախագծով գործող կարգում ավելացվել են նոր բաժիններ կապված մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և ծառայությունների ֆինանսավորման կարգի հետ: Նախագծում հստակեցվել են ծառայություններ ստացող անձանց շրջանակը, սահմանելով, որ ծառայությունները տրամադրվում են համաձայն նրանց գնահատված կարիքների: Կարիքների գնահատման մեթոդաբանությունը հաստատված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի մարտի 14-ի N 44 –Ա/1 հրամանով:

2.Կարգավորման նպատակը և բնույթը

     Սույն Նախագծի ընդունման նպատակն է իրավական կարգավորում տալ, հստակեցնել, կարգավորել  խնամքի տրամադրման հետ կապված բոլոր հարաբերությունները, խնամք ստացող անձանց շրջանակի սահմանումից մինչև նրանց տրամադրվող բոլոր ծառայությունների տրամադրման ընթացակարգի սահմանումը:  Իրավական կարգավորում է ստացել սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տարանջատումը՝ ըստ շահառուների շրջանակի, ամրագրվել է  բարեգործական ճաշարանը, որպես սնունդ տրամադրող կազմակերպություն, սահմանվել է սննդի տրամադրման կարգը: Նախագծում ներկայացվել է տարբեր ծառայությունների նկարագրերը և այդ ծառայություններից ստացողների շրջանակը՝ ըստ վերջիններիս գնահատված կարիքները:

    Հստակեցվել են խնամքի տրամադրում հայցող անձանց՝ ծառայություններից օգտվելու համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ծառայությունների տրամադրման, դրանց տրամադրումը մերժելու, դադարեցնելու հիմքերը և այլն:

     Փոքր տանը խնամքի տրամադրման նպատակը երեխայի համար ընտանեկանին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմանների, երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է և սոցիալական ներառմանն աջակցությունը՝ մինչև կենսաբանական ընտանիք երեխայի վերադարձը, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի որևէ տեսակի (որդեգրում, խնամակալի կամ հոգաբարձուի նշանակում, խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության կազմակերպում) միջոցով երեխայի խնամքը կազմակերպելը:        

  1. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված  ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Նախագիծը քննարկվել է Տարեցների պաշտպանության ցանցի անդամների հետ և հաշվի են առնվել նրանց առաջարկություններն ու դիտողությունները:  

  1. Ակնկալվող արդյունքը

         Առավել հստակեցված, ամբողջականացված իրավական ակտի առկայություն, որտեղ ներառված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցվող խնամքի գործող բոլոր ծառայությունները, այդ թվում նաև այն, ինչ նախկինում ներառված չէր, բացի այդ սահմանված են ծառայությունների տրամադրման ընթացակարգերը, շահառուների շրջանակը՝ ըստ ծառայությունների տեսակների, խնամքի տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ:

    Բացի այդ, ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանեկան պայմաններում,  կբարելավվի նրանց կյանքի որակը,  կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև կապահովվի  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնդիրների լուծմանն ուղղված պետության և կազմակերպությունների միջև համագործակցության լայն շրջանակ: 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Նախագծի ընդունման առնչությամբ՝ սույն որոշման կիրարկումն ապահովելու նպատակով նախատեսվում է   լիազորված պետական մարմնի ղեկավարի կողմից որոշ հրամանների ընդունում: 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

      Նախագծի ընդունման կապակցությամբ  ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների  անհրաժեշտություն չի առաջանա:

                  

 

 

 

  • Քննարկվել է

    02.11.2018 - 19.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8541

Տպել

Առաջարկներ`

Հույսի կամուրջ

06.11.2018

Ընդհանուր մեկնաբանություն: Փոխարենը նվազեցնելու (և վերջնականորեն փակելու) երեխաների համար նախատեսված հաստատությունների թիվը, սույն նախագծով դրանք ավելացվում են և սա կապ չունի հաստատությունում բնակվող երեխաների թվի հետ: «Փոքր տունը» չի կարող համարվել այլընտրանք ընտանեկան խնամքին և այն, միևնույն է հաստատություն է: Այն լիովին հակասում է ՄԱԿ-ի որդեգրած սկզբունքներին և ընդունած փաստատթղթերին: (տես https://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CRPD/C/GC/5&Lang=en Committee on the Rights of Persons with Disabilities. General comment No. 5 (2017) on living independently and being included in the community (16 c)): Ի դեպ, կապ չունի փոքր տունը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց/երեխաների համար, թե՞ այլ խոցելի խմբերի համար: Ստորև մեջբերվում է հատվածը նշված փաստաթղթից՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: (c) Independent living arrangements. …. Although institutionalized settings can differ in size, name and set-up, there are certain defining elements, such as obligatory sharing of assistants with others and no or limited influence over whom one has to accept assistance from; isolation and segregation from independent life within the community; lack of control over day-to-day decisions; lack of choice over whom to live with; rigidity of routine irrespective of personal will and preferences; identical activities in the same place for a group of persons under a certain authority; a paternalistic approach in service provision; supervision of living arrangements; and usually also a disproportion in the number of persons with disabilities living in the same environment. Institutional settings may offer persons with disabilities a certain degree of choice and control; however, these choices are limited to specific areas of life and do not change the segregating character of institutions. Policies of deinstitutionalization therefore require implementation of structural reforms which go beyond the closure of institutional settings. Large or small group homes are especially dangerous for children, for whom there is no substitute for the need to grow up with a family. “Family-like” institutions are still institutions and are no substitute for care by a family; c) Условия для ведения самостоятельного образа жизни. …Специальные учреждения могут различаться по размерам, названию и созданным в них условиям, однако всем им присуще наличие некоторых общих элементов, таких как обязательное распределение помощников между несколькими лицами и отсутствие какого-либо влияния или наличие лишь ограниченного влияния на назначенного соответствующему лицу помощника; изоляция и сегрегация от лиц, ведущих самостоятельный образ жизни в местном сообществе; отсутствие контроля над решениями в повседневной жизни; невозможность выбора человека для совместного проживания; строго установленный распорядок, не зависящий от личных желаний и предпочтений; проведение одинаковых мероприятий для группы лиц в одном месте и под общим контролем; патерналистский подход к предоставлению услуг; надзор за жилищными условиями; как правило, непропорционально высокое число инвалидов, проживающих в стенах одного учреждения. Учреждения могут предоставлять инвалидам некоторые возможности выбора и контроля, однако выбор этот ограничивается определенными сферами жизни и не меняет сегрегационной природы этих учреждений. Таким образом, политика деинституционализации предполагает проведение структурных реформ, которые не ограничиваются закрытием специальных учреждений. Проживание в интернате как в больших, так и в маленьких группах, особенно опасно для детей, для которых ничто не может заменить жизнь в семье. Даже учреждения семейного типа все же являются учреждениями, которые не могут восполнить уход, который человек получает в семье.

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

04.11.2018

Նախագիծը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 5-ին (CRPD/C/GC/5), համաձայն որի՝ «Մեծ կամ փոքր խմբային տները վտանգավոր են հատկապես երեխաների համար, որոնց դեպքում ընտանիքում մեծանալու անհրաժեշտությանն այլընտրանք չկա։ «Ընտանիքի նման» հաստատությունները հաստատություններ են և չեն փոխարինում ընտանեկան խնամքին»։

Տեսնել ավելին