Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                        «       »  _________________  201__Թ.  N ______Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

       Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 34-րդ հոդվածի, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի  13-րդ  հոդվածի 6-րդ և 12-րդ կետերի պահանջներով և նպատակ ունենալով բարելավել ու հստակեցնել տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև սահմանել կյանքի դժվարին իրավիճակում հայտված անձանց, այդ թվում՝ երեխաներին տրամադրվող ծառայությունների նոր տեսակները, դրանց տրամադրման կարգը և պայմանները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության  կառավարության 2015 թվականի  սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և  (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
    • Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՏԱՐԵՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ  ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
    • Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.         «2) տարեց, ինչպես նաև  18 տարին լրացած հաշմանդամություն, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց խնամքի տրամադրման  կարգը՝ համաձայն հավելվածի:»:
  2. Որոշման N 1 հավելվածի՝

     1) 1-ին և 5-րդ կետերը «խնամքի գիշերօթիկ հաստատություններում» բառերից հետո լրացնել «,փոքր տներում» բառերով:

     2) 7-րդ կետից հետո լրացնել  7.1  և 7.2. կետեր` հետևյալ բովանդակությամբ.

«7.1. Փոքր տունը բնակության համար նախատեսված վայր է (բնակարանը կամ բնակելի տունը), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև տաս երեխայի միաժամանակյա բնակության և խնամքի համար: Փոքր տանը, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունը, երեխաներին տրամադրում է որոշակի ժամկետով կացարան և շուրջօրյա լրիվ խնամք, ապահովվում է այդ երեխաների կենսագործունեության, ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման, սոցիալական հմտությունների վերականգնման, ինքնասպասարկման  ունակությունների զարգացման ու սոցիալական ներառմանը նպաստելու համար անհրաժեշտ պայմաններ:

7.2. Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունը փոքր տան նկատմամբ պետք է ունենա սեփականության իրավունք կամ այն տիրապետի վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով  և տվյալ վայրում վերջինիս գործունեությունը չպետք է խախտի այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։:    

     3) 11, 12, 21 և 23-րդ կետերում «հաստատություն»  բառից հետո լրացնել «փոքր տուն» բառերը:

  • 3-րդ բաժնում «ՀԱՍԱՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո լրացնել «ՓՈՔՐ ՏՆԵՐ» բառերը:

 5) 21-րդ կետից հետո լրացնել  21.1 կետ` հետևյալ բովանակությամբ. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները փոքր տուն կարող են ընդունվել նաև ոստիկանության միջնորդության հիման վրա՝ երեխայի անօթևան մնալու և անհետաձգելի միջամտություն պահանջող դեպքերում։ Այդ դեպքում փոքր տան խնամողը անհապաղ այդ մասին տեղեկացնում է  փոքր տան գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին։»:

    6) 4-րդ և 5-րդ բաժիններում համապատասխանաբար «հասատատություն» բառից հետո լրացնել «փոքր տուն» բառերը:

    7) Որոշման N 1 հավելվածը  լրացնել 24.1 կետով՝  հետևյալ բովանդակությամբ.

 «24.1 Փոքր տունը կազմակերպում է այնտեղ բնակվող (խնամվող) երեխաների`

1)  սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.

2)  պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը.

3) բժշկասոցիալական փորձաքննությունը.

4) ազատ ժամանցը.

5) ուսումնադաստիարակչական ծառայությունների մատուցումը.

6) աշխատանքային թերապիան` 16 տարեկանից բարձր երեխաների համար:»:

       8) 25-29, 31-34, 38, 42, 46-50 և 31-66 կետերում «հաստատություն»  բառից հետո լրացնել «փոքր տուն» բառերը.

      9) Որոշման N 1 հավելվածը  լրացնել  43.1 կետով` հետևյալ բովանդակությամբ. «Երեխային հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում փոքր տունը կազմակերպում է երեխայի խնամքի (այդ թվում` նաև սննդի) ապահովումը:»:

  1. Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի:
  2. Որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N2 հավելվածի:

5.Սահմանել, որ երեխաներին, տարեց, ինչպես նաև 18 տարին լրացած  հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ) անձանց   խնամքի  ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպություններում, խնամքի համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները հաստատում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված պետական մարմին) ղեկավարը:

  1. Սահմանել, որ երեխաներին, տարեց, ինչպես նաև 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ) անձանց խնամքի  ծառայություններ մատուցող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունները  որոշակի սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազորված պետական մարմնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշմամբ սահմանած կարգով հավաստագրված լինելու դեպքում:
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել երեխաներին, տարեց, ինչպես նաև 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ) անձանց խնամքի  համար անհրաժեշտ նոր չափորոշիչներ, իսկ ՀՀ կառավարության  31.05.2007թ. N 730-Ն և 31.05.2007թ. N 815-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչել :
  3. 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 Հավելված  N 1
ՀՀ կառավարության  2018 թվականի
_________________ ի N  -Ն որոշման

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի  25-ի N 1112-Ն որոշման

 

 

 ԿԱՐԳ

ՏԱՐԵՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ  18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (այսուհետ` տուն-ինտերնատ), տնային պայմաններում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում (այսուհետ` ցերեկային կենտրոն), ինչպես նաև բարեգործական ճաշարաններում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (այսուհետ` շահառու) խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
  2. Տուն-ինտերնատները լինում երկու տեսակ`

1)ընդհանուր տիպի տուն-ինտերնատներ, որոնք նախատեսված են տարեց և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` խնամքի կարիք ունեցող անձանց բնակության, շուրջօրյա խնամքի և սոցիալական  ծառայությունների  տրամադրման համար,

2)հատուկ (մասնագիտացված) տուն-ինտերնատներ, որոնք նախատեսված են 18 տարին լրացած  հաշմանդամություն ունեցող քրոնիկ հոգեկան հիվանդություններ, խոր կամ ծանր աստիճանի մտավոր  հետամնացություն, իսկ չափավոր կամ թեթև աստիճանի մտավոր հետամնացությունը, եթե զուգակցված է վարքային խանգարումով, ծերունական փսիխոզ, ծանր արտահայտված սկլերոզ ունեցող անձանց բնակության, շուրջօրյա խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման համար:

3.Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են տարեց, ինչպես նաև  հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց:

4.Ցերեկային կենտրոնները  լինում են երկու տեսակ`

1)ընդհանուր տիպի ցերեկային կենտրոններ, որոնք նախատեսված են տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային ժամերին խնամքի տրամադրման և ազատ ժամանցի կազմակերպման համար,

2) հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոններ, որոնք նախատեսված են 18 տարին լրացած հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ցերեկային ժամերին խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու համար:

  1. Բարեգործական ճաշարաններ, որոնք նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` սոցիալապես անապահով անձանց սննդի տրամադրման համար:
  2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` բնակչության սոցիալական պաշտպանության այլ տիպի հաստատություններում (համայնքային խնամքի տուն, սատարող կացարան և այլն) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շահառուների խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, նշված հաստատություններում խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով:
  3. Շահառուներին խնամք տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն):
  4. Խնամք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
  5. Խնամք տրամադրվում է շահառուի, իսկ դատարանի վճռով անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, երբ խնամքը տրամադրվում է առանց տվյալ շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության:
  6. Կազմակերպությունները շահառուներին խնամքի ծառայությունները տրամադրում են օրենսդրությամբ սահմանված կարգով` սոցիալականծառայությունների տրամադրման նպատակներին և հիմնական սկզբունքներին համապատասխան և բացառապես  տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազորված պետական մարմնի կողմից հավաստագրված լինելու  դեպքում: 
  7. Բացի սույն որոշմամբ սահմանված սոցիալական ծառայությունների տեսակների, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ ենթակետի համաձայն, տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարող են  տրամադրվել  օրենքով չարգելված այլ սոցիալական ծառայություններ (այլընտրանքային ծառայություններ):
  8. Շահառուներին ծառայություններ տրամադրելիս, անկախ ծառայություն մատուցող կազմակերպության կազմակերպական-իրավական ձևից և անկախ մատուցվող ծառայության տեսակից ու  բնույթից, կազմակերպությունները պարտավոր են ղեկավարվել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում ամրագրված՝ սոցիալական աջակցության հիմնական սկզբունքներով:
  9. Շահառուներին` ըստ նրանց ֆիզիկական (մարմնական) և հոգեկան կամ մտավոր առողջության վիճակի, ինքնասպասարկման ունակությունների, սոցիալական հմտությունների և կարողությունների, խմբերի դասակարգման կարգը, և ըստ գնահատված կարիքների դասակարգված խմբերին մատուցվող ծառայությունների տեսակները հաստատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

14.Կազմակերպությունների ներքին կարգապահական կանոնները հաստատվում են կազմակերպության ղեկավարի կողմից, ով պատասխանատու է դրանց  պահպանման համար:

15.Կազմակերպության ներքին կարգապահական կանոնները պարտադիր պետք է պարունակեն դրույթներ՝ այդ կանոնների խախտման դեպքում օրենսդրությամբ սահմանված  համապատասխան կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ, այդ թվում՝ կարգապահական կանոնները երեք անգամ խախտելու դեպքում՝ լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, խնամքի տրամադրումը դադարեցնելու (կազմակերպությունից հեռացնելու) վերաբերյալ: 

  1. ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ 
  1. 1 Խնամքի և սոցիալական այլ ծառայությունները շահառուին կարող են տրամադրվել՝

    1) շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

    2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության և հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

3) խնամք տրամադրող կազմակերպության նախաձեռնությամբ:

17.Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև վերջիններիս ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր կնքած  կազմակերպության կողմից շահառուին խնամք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ այդ անձանց բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի (այսուհետ՝ գործակալություն) ղեկավարի որոշման հիման վրա՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

18.Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող` օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպության կողմից շահառուին խնամք տրամադրվում է այդ կազմակերպության ղեկավարի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով, այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

  1. Շահառուն խնամք տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմումն անձամբ կամ իր օրինական ներկայացուցչի միջոցով ներկայացնում է՝

1) գործակալություն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորված պետական մարմնի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր կնքած կազմակերպության կողմից խնամքի տրամադրման համար.

2) խնամք տրամադրող կազմակերպություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպության կողմից խնամքի տրամադրման համար:

  1. Սույն կարգի 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում շահառուն ներկայացնում է.

1) ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամքի տրամադրման համար`

    ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու դեպքում` անձնագիրը կամ նույնականացման քարտը (նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստրի տարածքային մարմնի կողմից հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը),

   բ.Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,

   գ.հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ,

    դ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան բժշկական քարտը՝ լրացված պոլիկլինիկայի համապատասխան մասնագետների կողմից կամ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված հիվանդությունների ցանկում ներառված հիվանդություններով հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ տրված համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատության  մասնագետի կողմից.

2) հատուկ (մասնագիտացված) տուն-ինտերնատում խնամքի և հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոնում խնամքի ու սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման համար, բացի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը, շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը գործակալություն ներկայացնում է նաև`

    ա.քաղվածք հիվանդության պատմությունից կամ հոգեբուժական դիսպանսերի բժշկական քարտից,

    բ. դիմումը շահառուի խնամակալի կողմից ներկայացվելու դեպքում (երբ շահառուն դառարանի վճռով ճանաչված է անգործունակ), ներկայացվում է  նաև խնամքի տրամադրում հայցող անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը և խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը:

3) տնային պայմաններում, ընդհանուր տիպի ցերեկային կենտրոններում` խնամքի, իսկ բարեգործական ճաշարաններում` սննդի տրամադրման համար, բացի սույն կետի 1-ին ենթակետի ա, բ և գ մասերով նախատեսված փաստաթղթերը, ներկայացնում է քաղվածք ամբուլատոր բժշկական քարտից:

  1. Խնամքի տրամադրման համար գործակալություն ներկայացվող դիմումին կից չեն պահանջվում այնպիսի փաստաթղթեր, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում (բազաներում):
  2. Շահառուի դիմումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում գործակալության սոցիալական աշխատանքի մասնագետը կատարում է տնային այցելություն՝ տվյալ անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման (կենսապայմանների ուսումնասիրության) նպատակով:
  3. Տնային այցելություն կատարելուց հետո եռօրյա ժամկետում գործակալության սոցիալական աշխատանքի մասնագետը տնային այցելության արդյունքում կազմված` անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման վերաբերյալ արձանագրությունը` տվյալ անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին իր հիմնավորված եզրակացության հետ միասին, ներկայացնում է գործակալության ղեկավարին:
  4. Գործակալության ղեկավարը, ուսումնասիրելով սույն կարգի 20-րդ և 23-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում` շահառուին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին: Խնամք տրամադրելու մասին որոշման մեջ նշվում է խնամքի տեսակը:
  5. Գործակալությունը խնամք տրամադրելու մասին որոշման պատճենը և խնամքի տրամադրում հայցող անձի կարիքի գնահատման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը՝ սույն կարգի 20-րդ և 23-րդ կետերում նշված փաստաթղթերի հետ միասին, եռօրյա ժամկետում ներկայացնում է լիազորված պետական մարմին:
  6. Լիազորված պետական մարմինը, գործակալությունից ստացած որոշումների և կից փաստաթղթերի հիման վրա իրականացնում է խնամքի տրամադրում հայցող անձանց հաշվառում՝ ըստ դիմումները լիազորված պետական մարմին մուտքագրման ժամկետի (օրը, ամիսը, տարեթիվը), միաժամանակ հաշվի առնելով.

     1) տրամադրման ենթակա խնամքի տեսակը,

     2) խնամքի տրամադրում հայցող անձի անկողնային ռեժիմ պահանջող խնամքի անհրաժեշտությունը,

     3) հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրների առկայությունը (առանձնացնելով ըստ հիվանդության բնույթի և ախտորոշումների):

  1. Լիազորված պետական մարմինը կազմակերպություններից ստանալով համապատասխան տեղեկատվություն` կազմակերպություններում ազատ տեղերի առկայության ու խնամքի տրամադրման հնարավորության վերաբերյալ, այդ մասին անմիջապես տեղեկացնում է համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող անձի խնամքի կամ սննդի տրամադրման վերաբերյալ որոշում կայացրած գործակալությանը՝ տվյալ անձին խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություն ուղեգրելու համար, միաժամանակ տեղեկացնելով նաև համապատասխան կազմակերպությանը:

    Լիազորված պետական մարմինը խնամքի տրամադրում հայցող անձի ընդունելությունը կազմակերպելիս, հաշվի է առնում նաև հաստատությունների տարբեր բաժանմունքներում թափուր տեղերի առկայությունը՝ ըստ շահառուների սեռի և հիվանդության (ախտորոշման) տեսակների՝ մտավոր խնդիրներ ունեցողներ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներ, անկողնային խնամքի կարիք ունեցողներ և այլն:

28.Լիազորված պետական մարմնի ղեկավարի թույլտվությամբ, կարող են արտահերթ ընդունվել հետևյալ անձինք,

     1) ընդհանուր տիպի տուն-ինտերնատ՝

ա. անօթևան տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձ կամ անօթևանների ժամանակավոր կացարանում գտնվող անձ,

բ. անկողնային հիվանդ միայնակ, անժառանգ կամ փաստացի մենակ բնակվող տարեց անձ,

գ. 18 տարին լրացած` մենակ բնակվող հաշմանդամություն ունեցող անձ,

դ. հիվանդանոցում գտնվող միայնակ, անժառանգ տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձ, որը չունի խնամող,

ե. ընտանիքում բռնության ենթարկված տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձ,

  • հատուկ (մասնագիտացված) տուն-ինտերնատ`

ա. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անօթևան անձ կամ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում գտնվող անձ,

բ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող փաստացի մենակ ապրող՝ օրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող անձ,

գ. ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվող անձ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնելու դեպքում (հոգեբույժի եզրակացության առկայությամբ):

  1. Գործակալությունը, լիազորված պետական մարմնից ստանալով սույն կարգի 27-28-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը, ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում անձին ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր) խնամք կամ սնունդ տրամադրող համապատասխան կազմակերպություն՝ այդ մասին ուղեգրելուց հետո մեկօրյա ժամկետում տեղեկացնելով լիազորված պետական մարմնին:
  2. Խնամքի տրամադրում հայցող անձի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա՝ անձնական և ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, սույն կարգի 29-րդ կետում նշված դեպքերում ուղեգրումը կարող է հետաձգվել մինչ վեց ամիս ժամկետով, ինչի վերաբերյալ գործակալությունը լիազորված պետական մարմնին տեղեկացնում է համապատասխան դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

31.Շահառուն գործակալությունից ուղեգիրն ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում պետք է ներկայանա համապատասխան խնամք տրամադրող կազմակերպություն: Սույն կետով սահմանված ժամկետում համապատասխան հաստատություն չներկայանալու դեպքում, ոչ ուշ, քան ուղեգրի ժամկետը լրանալու օրվանից հետո յոթ օրվա ընթացքում, անձն ուղեգիրը վերադարձնում է գործակալություն` գրավոր տեղեկացնելով խնամք տրամադրող կազմակերպություն չներկայանալու պատճառների մասին: Գործակալությունն անձի կողմից ուղեգիրը վերադարձնելու մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է լիազորված պետական մարմնին:

  1. Խնամք տրամադրող կազմակերպություն անձի չներկայանալը համարվում է հարգելի և գործակալության կողմից տվյալ անձին տրամադրում է նոր ուղեգիր (անձի գրավոր դիմումի հիման վրա), եթե առկա է հետևյալ պատճառներից որևէ մեկը՝

1)    խնամքի տրամադրում հայցող անձի հիվանդությունը.

2) խնամքի տրամադրում հայցող անձի ընտանիքում հիվանդ անդամի առկայությունը, ինչը խոչընդոտում է անձի՝ սահմանված ժամկետում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ներկայանալուն.

3) խնամքի տրամադրում հայցող անձի կողմից հիվանդանոցային բժշկական հաստատությունում գտնվող՝ ընտանիքի անդամ հանդիսացող մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքը, այն դեպքում, երբ երեխայի ծնողը (կամ խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի այլ հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել.

4) ուղեգիրը ստանալու օրվանից հետո յոթ օրվա ընթացքում խնամքի տրամադրում հայցող անձի հետ մերձավոր ազգակցությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) մահվան դեպքերը.

5) արտակարգ և անկանխատեսելի այնպիսի հանգամանքները (անհաղթահարելի ուժ), ինչպիսիք են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, տեխնածին և տարերային այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, որոնք օբյեկտիվորեն անհնար են դարձրել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն անձի ներկայանալը:

  1. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն չներկայանալու վերաբերյալ գործակալությանը հարգելի պատճառներ չներկայացնելու կամ ուղեգրի ժամկետը լրանալու օրվանից հետո յոթ օրվա ընթացքում այն գործակալությանը չվերադարձնելու դեպքում, գործակալությունն այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է լիազորված պետական մարմնին: Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազորված պետական մարմինը տվյալ անձին հանում է խնամքի տրամադրում հայցող անձանց հաշվառումից և այդ մասին տեղեկացնում գործակալությանը:
  2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր ու բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների և այլ աղբյուրների միջոցով անձի անօգնական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում գործակալության կողմից անհապաղ կազմակերպվում է իրավիճակի ուսումնասիրություն՝ տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով: Անձի անօգնական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հավաստվելու դեպքում գործակալության ղեկավարը նույն օրն ընդունում է խնամք տրամադրելու մասին որոշում ու կազմակերպում անձին անհրաժեշտ օգնություն տրամադրելու և տուն-ինտերնատ տեղափոխելու աշխատանքները՝ կազմելով դեպքի հրատապության վերաբերյալ արձանագրություն: Գործակալության ղեկավարը նշված արձանագրության և խնամք տրամադրելու մասին որոշման պատճենը մեկ օրվա ընթացքում ներկայացնում է լիազորված պետական մարմնին:
  3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության, գործակալության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր ու բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների և այլ աղբյուրների միջոցով անձի անօգնական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունն այդ մասին անմիջապես տեղեկացնում է գործակալությանը՝ սույն կարգի 34-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով: Սույն կետում նշված տեղեկատվությունը ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին ստանալու կամ անօգնական վիճակում հայտնված անձի՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին կազմակերպությանը դիմելու դեպքում կազմակերպությունն անհապաղ ձեռնարկում է անձին անհրաժեշտ օգնության և խնամքի տրամադրման համար անհրաժեշտ միջոցառումները՝ այդ մասին առաջիկա աշխատանքային օրը տեղեկացնելով լիազորված պետական մարմնին և գործակալությանը անձի ուղեգրումը կազմակերպելու համար:
  4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցառումներ՝ սեփական նախաձեռնությամբ` տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրելու նպատակով: Անօգնական վիճակում գտնվող անձի՝ խնամքի տրամադրումից հրաժարվելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունը տվյալ անձի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տրամադրում է տվյալ անձի փաստացի գտնվելու վայրի տարածքը սպասարկող գործակալությանը՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եզրակացությունը կազմելու և դրա հիման վրա, խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից անձին համապատասխան տուն-ինտերնատում տեղավորելու մասին որոշում կայացնելու նպատակով:

 III. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ

 Խնամքի տրամադրում հայցող անձին գործակալությունը մերժում է ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) տիպի տուն-ինտերնատներում, տնային պայմաններում, ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոններում խնամքի տրամադրումը, իսկ բարեգործական ճաշարաններում՝ սննդի տրամադրումը, եթե՝

1) անձը տառապում է սույն որոշման N 3 հավելվածի հիվանդությունների ցանկում ներկայացված որևէ հիվանդությամբ՝  մասնագիտացված բժշկական հաստատության կողմից տրված եզրակացության հիման վրա (բացառությամբ շուրջօրյա հատուկ հաստատություններում և հատուկ ցերեկային կենտրոններում խնամքի տրամադրում հայցող անձանց հոգեկան հիվանդություններով հիվանդ լինելը և բարեգործական ճաշարաններում՝ զարգացման թույլ արտահայտված հապաղումներ, մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա (առանց ուղեկցող հիվանդությունների) հիվանդություններով հիվանդ լինելը).

2) բացակայում են խնամքի տրամադրման համար օրենքով սահմանված բավարար հիմքերը.

3) գործակալության սոցիալական աշխատողը անձի սոցիալական կարիքի գնահատման արդյունքում տվել է խնամքի տրամադրումը մերժելու վերաբերյալ հիմնավորված եզրակացություն.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

  1. Սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքով խնամքի տրամադրումը մերժելու դեպքում գործակալությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին՝ խնամքի տրամադրում հայցող անձի (անգործունակ ճանաչված լինելու դեպքում` խնամակալի) համաձայնությամբ, նրա բուժման գործընթացը մասնագիտացված բժշկական հաստատությունում կազմակերպելու համար: 
  1. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ 
  1. Տուն-ինտերնատները նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խնամքի կարիք ունեցող, չաշխատող 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  կացարանով ապահովելու և շուրջօրյա խնամքի համար:
  2. Խնամքը տրամադրվում է գործակալության սոցիալական աշխատողի (դեպք վարող) կողմից իրականացված՝ անձի անհատական կարիքի գնահատման արդյունքում կազմված եզրակացության հիման վրա:
  3. Հատուկ (մասնագիտացված) տուն-ինտերնատում և խնամքի կենտրոնում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ 18 տարին լրացած հոգեկան հիվանդություններից հաշմանդամություն ունեցող անձանց:
  4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող և լիազորված պետական մարմնի հետ պայմանագիր չկնքած կազմակերպությունները կարող են խնամք տրամադրել սույն կարգի 41-րդ կետում չնշված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող այլ անձանց` օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գործունեությունն իրականացնելու համար հավաստագրված լինելու պարագայում:
  5. Տուն-ինտերնատը խնամվողներին տրամադրում է՝

1) անհրաժեշտ կահույք.

2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.

3) անկողնային պարագաներ.

4) անձնական հիգիենայի պարագաներ:

  1. Տուն-ինտերնատը կազմակերպում է խնամվողների՝

1) սննդի տրամադրումը.

2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

3) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.

4) իրավական խորհրդատվության տրամադրումը.

5) պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը.

6) բժշկասոցիալական փորձաքննությունը.

7) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը.

8) ազատ ժամանցը.

9) աշխատանքային թերապիան:

     10) բնակչության պետական ռեգիստրում հաշվառման գործընթացը՝  օրենքով սահմանված կարգով:

  1. Հատուկ (մասնագիտացված) տուն-ինտերնատում խնամվողներին, բացի սույն կարգի 43-44-րդ կետերում նշված ծառայությունները, տրամադրում է նաև`

1) հոգեբուժական օգնություն և խորհրդատվություն,

2) հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայություններ,

3) սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված և այլ մասնագիտացված ծառայություններ:

46.Տուն-ինտերնատների խնամվողների`  ըստ նրանց ֆիզիկական (մարմնական) և հոգեկան կամ մտավոր առողջության վիճակի, ինքնասպասարկման ունակությունների, սոցիալական հմտությունների և կարողությունների, խմբերի դասակարգման կարգը, և ըստ գնահատված կարիքների դասակարգված խմբերին մատուցվող ծառայությունների տեսակները, ծավալը և տրամադրման պարբերականությունը սահմանում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

  1. Տուն-ինտերնատներն իրականացնում են տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ու խնամքի տրամադրմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
  2. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատ ընդունված շահառուի տեղավորումը տուն-ինտերնատի տարբեր բաժանմունքներում իրականացվում է սոցիալական աշխատողից, բժշկից և հոգեբանից կազմված մասնագիտական խմբի կողմից իրականացված անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա, ըստ որի խնամքի կարիք ունեցող անձինք դասակարգվում են երեք խմբի, որոնց նկարագրերը սահմանում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

49.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող տուն-ինտերնատներ խնամվողի ընդունելությունը ձևակերպվում է տուն-ինտերնատի ղեկավարի հրամանով:

  1. Տուն-ինտերնատ ընդունվելուց անմիջապես հետո անձը ենթարկվում է բժշկական զննության տուն-ինտերնատի բժշկի կողմից, որը տալիս է եզրակացություն տվյալ խնամվողին սանիտարական մշակման ուղարկելու և հատուկ առանձնացված սենյակում (մեկուսարանում) սահմանված ժամկետով տեղավորելու անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ: Սույն կետով նախատեսված դեպքերում անձը կարող է հատուկ առանձնացված սենյակում տեղավորվել ոչ ավելի, քան երեք օրով:
  2. Տուն-ինտերնատ չի թույլատրվում բերել հրազեն, այն համալրող դետալներ, սառը զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, դյուրավառ կամ այրիչ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (բացառությամբ բժշկի կողմից նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) դեղամիջոցների), ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքեր: Սույն կետում նշված առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքում տուն-ինտերնատի ղեկավարը կամ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը դրա մասին անմիջապես իրազեկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
  3. Սույն կարգի 49-րդ կետում նշված հրամանի ընդունումից անմիջապես հետո տուն-ինտերնատի համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը նոր ընդունված անձի մասին տվյալները գրանցում է տուն-ինտերնատի խնամվողների հաշվառման մատյանում, որի ձևը հաստատում է տուն-ինտերնատի ղեկավարը:

53.Տուն-ինտերնատի խնամվողների հաշվառման մատյանը կարող է վարվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները համակարգչում մուտքագրելու միջոցով: Ընդ որում, հաշվառման մատյանը միաժամանակ թղթային և էլեկտրոնային եղանակներով կազմելու և վարելու դեպքում դրանցում ներառված տվյալները և տեղեկություններն ամբողջությամբ պետք է համապատասխանեն միմյանց: Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը պետք է լինի համարակալված և էջակարված: Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը լրացվում է մուգ կապույտ կամ սև թանաքով գրիչով, ընթեռնելի ձեռագրով՝ առանց անհարկի հապավումներ և ջնջումներ կատարելու: Սխալ գրառման դեպքում այն երկու կողմից վերցվում է փակագծերի մեջ, որից հետո կատարվում է ճիշտ գրառումը և հաշվառման մատյանի տվյալ էջի աջ անկյունում գրառում կատարող համապատասխան աշխատողի կողմից լրացվում են «Ուղղումը կատարված է իմ կողմից» բառերը՝ նշելով ուղղումը կատարելու ամիս, ամսաթիվը, և ուղղումը հավաստվում է ստորագրությամբ:

  1. Տուն-ինտերնատում խնամվող յուրաքանչյուր անձի համար տուն-ինտերնատի սոցիալական աշխատանքի մասնագետը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողը լրացնում է հաշվառման քարտ, որտեղ գրանցում է խնամվող անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի տեսակը.

5) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

6) հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը.

7) մինչ տուն-ինտերնատ տեղափոխվելը տվյալ անձի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին հաշվառման հասցեն.

8)  ընտանեկան դրությունը.

9) տուն-ինտերնատ ընդունման և դուրսգրման օրը, ամիսը, տարեթիվը:

  1. Հաշվառման քարտում սույն կարգի 54-րդ կետում նշված տվյալներից բացի հաշվառման քարտում կարող են լրացվել նաև խնամվող անձի վերաբերյալ այլ անհրաժեշտ տվյալներ:

56.Անձին տուն-ինտերնատ կրկին ընդունելու (դուրս գրելու) դեպքում նրա հաշվառման քարտում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում և անհրաժեշտության դեպքում փոփոխվում են հաշվառման քարտում գրանցված տվյալները:

57.Հաշվառման քարտի ձևը հաստատում է տուն-ինտերնատի ղեկավարը: Տուն-ինտերնատում անձի բնակվելու (խնամվելու) ողջ ժամանակահատվածում տվյալ անձի հաշվառման քարտը պահվում է քարտարանում, իսկ անձին տուն-ինտերնատից դուրս գրելու դեպքում հաշվառման քարտը պահվում է տվյալ անձի անձնական գործում:

58.Տուն-ինտերնատը կազմակերպում է այնտեղ խնամվող անձանց առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նրանց այնտեղ բնակվելու (խնամվելու) ողջ ժամանակահատվածում: Տուն-ինտերնատում խնամվող անձանց առաջնային բժշկական օգնությունը ցույց է տալիս տվյալ տուն-ինտերնատի բժիշկը և տուն-ինտերնատի գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատությունը: Տուն-ինտերնատում բնակվող (խնամվող) յուրաքանչյուր անձի համար լրացվում է բժշկական քարտ, որտեղ գրանցվում են նրա անձնական տվյալները, ինչպես նաև կատարված բժշկական զննության, իրականացված կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցույց տրված բժշկական օգնությունը և անհրաժեշտ այլ տվյալներ:

  1. Տուն-ինտերնատի բժիշկը յուրաքանչյուր օր կազմակերպում է այնտեղ բնակվող (խնամվող) բոլոր անձանց համայց և նրանց ցույց տալիս անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնում է բոլոր խնամվողների բժշկական զննություն և կատարում գրառում նրանց բժշկական քարտերում:

60.Անձին տուն-ինտերնատ ընդունելիս, ինչպես նաև նրա` տուն-ինտերնատում բնակվելու (խնամվելու) ժամանակահատվածում զննման արդյունքում կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից տրամադրված եզրակացության համաձայն շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի կամ բժշկական այլ հակացուցումների հայտնաբերման դեպքում տուն-ինտերնատի բժիշկը անձին տեղավորում է հատուկ առանձնացված սենյակում (մեկուսարանում), ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ տուն-ինտերնատում բնակվող (խնամվող) այլ անձանց հետ տվյալ անձի անմիջական շփումը բացառելու համար, մեկօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի պետական հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն և, ըստ անհրաժեշտության, ապահովում անձի տեղափոխումը մասնագիտացված բժշկական հաստատություն:

61.Տուն-ինտերնատը, ըստ անհրաժեշտության, կազմակերպում է այնտեղ խնամվող անձանց՝ համապատասխան բժշկական հաստատություններ ուղեգրման գործընթացը: Խնամվողին հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում տուն-ինտերնատը կազմակերպում է նրա սննդի ապահովումը (բացառությամբ այն բժշկական հաստատությունների, որտեղ հիվանդներին ապահովում են սննդով), իսկ հատուկ (մասնագիտացված) տուն-ինտերնատը` նաև խնամքը և անհրաժեշտության դեպքում, խնամվող հիվանդին հոգեբույժի նշանակած հոգեմետ դեղերը (բացառությամբ՝ հոգեբուժական մասնագիտացված ստացիոնար հաստատություն տեղափոխելու դեպքում):

  1. Տուն-ինտերնատում բնակվող (խնամվող) անձանց կարող են այցելել նրանց ընտանիքի անդամները, հարազատները, բարեկամները և ընկերները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք: Տուն-ինտերնատում խնամվողներին սույն կետում նշված անձանց այցելությունները իրականացվում են տուն-ինտերնատի ներքին կարգապահական կանոններով սահմանված ընթացակարգին համապատասխան:

63.Տուն-ինտերնատում խնամվող անձինք տուն-ինտերնատի ղեկավարի հրամանով կարող են տարվա մեջ առավելագույնը 90 օրով դուրս գրվել տուն-ինտերնատից՝ իրենց հարազատներին և բարեկամներին հյուրընկալվելու նպատակով՝ իրենց կամ իրենց հյուրընկալողի գրավոր դիմումի հիման վրա:

64.Հատուկ (մասնագիտացված) տուն-ինտերնատը, խնամվողի՝ իրենց հարազատներին և բարեկամներին հյուրընկալվելու նպատակով ժամանակավոր բացակայության դեպքում, խնամվողին կամ նրա օրինական ներկայացուցչին տալիս է տեղեկանք որոշակի ժամանակով խնամվողի տուն-ինտերնատից դուրս գրվելու վերաբերյալ, նշելով նաև այն դեղերի անվանումները, որոնք նշանակված են տուն-ինտերնատի հոգեբույժի կողմից: Նշված տեղեկանքը ներկայացվում է բնակության վայրի մասնագիտացված հոգեբուժական հաստատություն՝ համապատասխան դեղերը ստանալու համար:

  1. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվող անձի մոտ հոգեկան առողջության խնդիրներ հայտնաբերվելու դեպքում, եթե առկա է մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացությունն այն մասին, որ տվյալ անձի ընդհանուր տիպի տուն-ինտերնատում գտնվելը վտանգ չի ներկայացնում այնտեղ բնակվող (խնամվող) այլ անձանց համար, կարող է շարունակել խնամվել ընդհանուր տիպի տուն-ինտերնատում, հակառակ դեպքում՝ նա պարզեցված ընթացակարգով տեղափոխվում է հատուկ (մասնագիտացված) հաստատություն՝ լիազորված պետական մարմնին հասցեագրած՝ հաստատության ղեկավարի գրության և երեք հոգեբույժի կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա:
  2. Տուն-ինտերնատում խնամվող անձի մահվան դեպքում տուն-ինտերնատի համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը այդ մասին անհապաղ տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայությանը` մահվան փաստն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը իրազեկելու համար: Խնամվողի մահվան մասին տուն-ինտերնատի համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը անհապաղ տեղեկացվում է հանգուցյալի ընտանիքի անդամներին կամ այլ ազգականներին (առկայության դեպքում)` հուղարկավորությունը կազմակերպելու համար: Այն դեպքում, երբ մահացած անձը չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը, կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո մեկօրյա ժամկետում չեն ներկայանում տուն-ինտերնատ, հուղարկավորությունը կազմակերպվում է տուն-ինտերնատի կողմից: Այս դեպքում  տուն-ինտերնատը ապահովում է անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` անձի մահը օրենքով սահմանված կարգով գրանցելու նպատակով:
  3. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամքի տրամադրումը դադարեցվում է՝

1) խնամք ստացող անձի (նրա ներկայացուցչի) գրավոր դիմումի հիման վրա.

2) խնամք ստացող անձի` ընտանիք կամ որևէ հարազատի մոտ վերադառնալու դեպքում՝ խնամվողի կամ նրա ընտանիքի անդամների կամ նրան կացարան տրամադրող  անձի գրավոր դիմումի հիման վրա.

3) խնամքի հատուկ (մասնագիտացված) հաստատություն տեղափոխվելու դեպքում.

4) խնամք ստացող անձի մահվան դեպքում.

5) հաստատության ներքին կարգապահական  կանոնները մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտելու դեպքում՝ լիազորված պետական մարմնի համաձայնությամբ.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

  1. Հատուկ (մասնագիտացված) տուն-ինտերնատում խնամքի տրամադրումը դադարեցվում է.

1) խնամք ստացող անձի (դատական վճռով անգործունակ ճանաչված լինելու դեպքում` նրա խնամակալի) գրավոր դիմումի հիման վրա

2) խնամք ստացող անձի` ընտանիք կամ որևէ հարազատի մոտ վերադառնալու դեպքում՝ խնամվողի կամ նրա ընտանիքի անդամների կամ նրան կացարան տրամադրող  անձի գրավոր դիմումի հիման վրա.

3) խնամքի հատուկ (մասնագիտացված) այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում.

4) խնամք ստացող անձի մահվան դեպքում.    

  1. Խնամք ստացող անձի հաստատությունից դուրսգրումը ձևակերպվում է տուն-ինտերնատի ղեկավարի հրամանով: 
  1. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 

70.Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, տարեց, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատող) և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց  սոցիալական ծառայությունների հետևյալ ձևերով՝

1)  կենցաղային սպասարկում.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն:

  1. Խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին (ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում), անձի բնակության վայրում՝ ըստ նրանց գնահատված կարիքների:
  2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորված պետական մարմնի հետ կնքած պայմանագրի հիման վրա տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպությունը սույն կարգի 29-րդ կետով նախատեսված ուղեգիրը ստանալուց հետո յոթօրյա ժամկետում կազմակերպության բազմամասնագիտական թիմի միջոցով իրականացնում է տնային այցելություն, որի արդյունքում անձի հետ կնքում է պայմանագիր տնային պայմաններում խնամքի տրամադրման վերաբերյալ:

73.Խնամքը տրամադրվում է կազմակերպության սոցիալական աշխատողի կողմից կազմված և կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված՝ խնամքի ծառայությունների մատուցման անհատական ծրագրի և ժամանակացույցի հիման վրա՝  գործակալության դեպք վարողի կողմից իրականացված անձի կարիքի գնահատման վերաբերյալ տեղեկատվության և կազմակերպության սոցիալական աշխատողի կողմից իրականացված կարիքների կրկնակի գնահատման արդյունքում:

  1. Անձի ընդգրկումը տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստացող անձանց ցուցակում ձևակերպվում է տնային խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարի հրամանով:
  2. Լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր չկնքած՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունները տնային խնամքը կարող են տրամադրել սեփական նախաձեռնությամբ՝ առանց սույն կարգի 29-րդ կետով նախատեսված ուղեգրի առկայության:
  3. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստացող տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք, ըստ իրենց գնահատված կարիքների, առողջական վիճակի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, դասակարգվում են երեք խմբի, որոնց նկարագրերը, ինչպես նաև ըստ խմբերի՝ մատուցվող ծառայությունների տեսակները, ծավալը և տրամադրման պարբերականությունը սահմանում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
  4. Տնային պայմաններում խնամք ստացող անձի հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առկայության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում՝ խնամք տրամադրող կազմակերպությունը նրան ուղղորդում է հոգեբուժական օգնություն տրամադրող հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային հաստատություն:
  5. Տնային պայմաններում խնամքի տրամադրումը դադարեցվում է`

1)  խնամք ստացող անձի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի հիման վրա.

2) Սույն որոշման N 3 հավելվածով հաստատված հիվանդությունների ցանկում ներկայացված հիվանդություններից որևէ մեկով անձի հիվանդանալու դեպքում՝ մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա.

3) խնամք ստացող անձի` բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություն ընդունվելու դեպքում.

4) տնային պայմաններում խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.

5) խնամք ստացող անձի մահվան դեպքում.

6) կազմակերպության ներքին կարգապահական  կանոնները մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտելու դեպքում՝ լիազորված պետական մարմնի համաձայնությամբ.

7)  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

  1. Տնային պայմաններում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:
  2. Տնային պայմաններում տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ տրամադրելու նպատակով իրականացվող տնային այցելությունների համար, տրանսպորտից օգտվելու դեպքում, համապատասխան մասնագետին և սոցիալական սպասարկողին   վճարվում  է ճանապարհածախս  առնվազն 200 ՀՀ դրամ: Տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ստացող անձանց ցուցակը և տվյալ ամսվա ընթացքում տրամադրված գումարի չափը հաստատում է համապատասխան կազմակերպության ղեկավարը: Տրանսպորտային ծախսը չի կարող գերազանցել այդ նպատակի համար տվյալ տարվա պետական բյուջեով հաստատված չափաքանակը: 
  1. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ 
  1. Սոցիալական հոգածության ընդհանուր տիպի ցերեկային կենտրոնը (այսուհետ` Կենտրոն) տարեց և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց՝ ըստ նրանց գնահատված կարիքների, նախասիրությունների, ինքնասպասարկման կարողությունների, մատուցում է խնամքի և սոցիալական այլ ծառայություններ ցերեկային ժամերին՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կենտրոնում:
  2. Կենտրոնը համաձայն իր կանոնադրական նպատակների և խնդիրների, ըստ շահառուների շրջանակի կարող է լինել տարեցների կամ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց համար, և ըստ ուղղվածության դրանք կարող են նախատեսված լինել` խնամքի և ազատ ժամանցի կազմակերպման, զբաղվածության ապահովման, վերականգնողական, առողջ ապրելակերպի և օրենսդրությամբ չարգելված այլ ծառայություններ մատուցելու համար:

83.Կենտրոններն, անկախ իրենց կազմակերպական-իրավական տեսակից, ծառայությունները տրամադրում են Կենտրոնի սոցիալական աշխատողի կողմից ծառայություն ստացող անձի կարիքների գնահատման հիման վրա կազմված անհատական սոցիալական ծրագրին և ծառայությունների մատուցման ժամանակացույցին համապատասխան:

84.Կենտրոն այցելող շահառուին (այսուհետ՝ այցելու) մատուցվում են առնվազն հետևյալ  ծառայությունները (ըստ կենտրոնի ուղղվածության)՝

      1) սոցիալ-հոգեբանական օգնություն,

      2) սոցիալական խորհրդատվություն,

      3) իրավական խորհրդատվություն,

      4) հաշմանդամություն ունեցող անձի սոցիալ-աշխատանքային վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացում,

      5) մշակութային միջոցառումների կազմակերպում, անցկացում (էքսկուրսիաներ, այցելություններ պատմամշակութային վայրեր և այլն),

      6) արվեստի միջոցով թերապիայի իրականացում,

      7) սնունդ՝ օրական մեկ անգամ (տաք ճաշի կամ չոր մթերաբաժնի ձևով),

      8) օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա),

      9) աշխատանքային թերապիայի իրականացում,

     10) տարբեր խմբակների կազմակերպում,

     11) մարզական միջոցառումների կազմակերպում, մրցումների անցկացում,

     12) դասախոսությունների կազմակերպում՝ առողջ ապրելակերպի, ծերաբանության,  տարեցների իրավունքներին առնչվող  թեմաներով,

     13) առաջնային բժշկական օգնության և սպասարկման իրականացում,

     14) առողջարարական ֆիզկուլտուրայի պարապմունքների անցկացում,

     15) նոր միջավայրում հարմարմանը նպաստող միջոցառումների իրականացում,

     16) սոցիալական ներառմանը, համայնքային կյանքին մասնակցության ուղղված միջոցառումների իրականացում:

  1. Կենտրոնը կարող է իր միջոցներով կազմակերպել այցելուների տեղափոխումը տանից կենտրոն և հակառակը` իր սեփական տրանսպորտային միջոցով կամ փոխհատուցելով այցելուների տրանսպորտային ծախսը:
  2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորված պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած կազմակերպությունը Կենտրոնում խնամքը տրամադրում է գործակալության կողմից տրված՝ սույն կարգի 29-րդ կետով նախատեսված ուղեգրի հիման վրա:
  3. Լիազորված պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր չկնքած՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունը խնամքը կարող է տրամադրել սեփական նախաձեռնությամբ՝ առանց սույն կարգի 29-րդ կետով նախատեսված ուղեգրի առկայության:
  4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև լիազորված պետական մարմնի հետ պայմանագիր կնքած կենտրոններում անձի ընդունելությունը ձևակերպվում է Կենտրոնի ղեկավարի հրամանով:
  5. Կենտրոնում խնամքի տրամադրումը դադարեցվում է՝

1) խնամք ստացող անձի (նրա ներկայացուցչի) գրավոր դիմումի հիման վրա.

2) Սույն որոշման N 3 հավելվածի հիվանդությունների ցանկում ներկայացված հիվանդություններից որևէ մեկով խնամք ստացող անձի հիվանդանալու դեպքում՝ մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա.

3)խնամք ստացող անձի` բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա  խնամք տրամադրող կազմակերպություն ընդունվելու դեպքում.

4) կենտրոնում խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.

5) խնամք ստացող անձի մահվան դեպքում.

6) կենտրոնի ներքին կարգապահական  կանոնները մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտելու դեպքում՝ լիազորված պետական մարմնի համաձայնությամբ.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

  1. Խնամք ստացող անձի կենտրոնից դուրսգրումը ձևակերպվում է կենտրոնի ղեկավարի հրամանով: 

VII. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ)  ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ 

91.Սոցիալական հոգածության հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոնները նախատեսված են հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց համար՝ ըստ նրանց գնահատված կարիքների, նախասիրությունների, ինքնասպասարկման կարողությունների,  ցերեկային ժամերին՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու համար:

  1. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծվում են առանձին կենտրոններ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա նույն կենտրոնում նշված անձանց ծառայությունները պետք է մատուցվեն առանձին բաժանմունքներում կամ սենյակներում:
  2. Հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոններում այցելուներին, բացի սույն կարգի 84-րդ կետով նախատեսված ծառայությունները, մատուցվում են նաև`

1) հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն

2) սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն այցելուի ընտանիքին` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, ինչպես նաև նրանց սոցիալական իրավունքների վերաբերյալ.

3) հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն.

4) սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում:        

  1. Կենտրոնը կարող է իր միջոցներով կազմակերպել այցելուների տեղափոխումը տանից կենտրոն և հակառակը` իր սեփական տրանսպորտային միջոցով կամ փոխհատուցելով այցելուների տրանսպորտային ծախսը:
  2. Խնամք ստացող անձի` կենտրոն ընդունելությունը և կենտրոնից դուրսգրումը ձևակերպվում է կենտրոնի ղեկավարի հրամանով: 

VIII. ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ  ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐՈՒՄ 

  1. Բարեգործական ճաշարանները նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով (անկախ տարիքից) անձանց օրը մեկանգամյա սնունդ (տաք ճաշ` առաջին և երկրորդ կերակրատեսակով) տրամադրելու համար:
  2. Շահառուների ուղեգրումը բարեգործական ճաշարան կատարվում է սույն կարգով, ինչպես սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների դեպքում:
  3. Բարեգործական ճաշարան ուղեգրման համար հիմք է հանդիսանում անձի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու հանգամանքը:

99.Բարեգործական ճաշարանում շահառուներին սնունդ է տրամադրվում  շաբաթական հինգ օր, օրական մեկ անգամ:

  1. Բարեգործական ճաշարանի ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու աշխատակիցը վարում է բարեգործական ճաշարանում սնվողների գրանցամատյան, որտեղ ամեն օր ստորագրում են այցելող և սնունդ ստացող անձինք: 
  1. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 
  1. Խնամք տրամադրող կազմակերպությունները «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով լիազորված պետական մարմնին են ներկայացնում խնամքի տրամադրման մասին տեղեկատվություն, ինչպես նաև լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ձևին և ժամկետներին համապատասխան հաշվետվություններ (ամսական, եռամսյակային և տարեկան):
  2. Լիազորած պետական մարմինը ստեղծում և վարում է խնամք ստացող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգ՝ լիազորված պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով:
  3. Սույն կարգով նախատեսված դեպքերում գործակալության և լիազորված պետական մարմնի միջև տեղեկատվության փոխանակումը և փաստաթղթերի առաքումն իրականացվում է գրավոր եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու միջոցով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով՝ սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարանների միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: 
  1. ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՏԱՐԵՑ ԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ, ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 
  1. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող  ծառայությունների՝ արդյունքի վրա հիմնված մշտադիտարկման և գնահատման կարգը և դրա իրականացման պլան-ժամանակացույցը, մշտադիտարկման արդյունքային ցուցանիշներն՝ ըստ առաձին ծառայությունների, հաստատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
  2. Մատուցվող ծառայությունների մշտադիտարկումը պետք ուղղված լինի սույն կարգով նախատեսված միջոցառումների արդյունա­վետության գնահատմանը, դրանց իրականացման ընթացքում ծագած խնդիրների հստակեցմանը և լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը:
  3. Ծառայությունների իրականացման գնահատումը պետք է հիմնվի մի քանի աղբյուրների՝ մշտադիտարկման քանակական և որակական ցուցանիշների, այլընտրանքային հետազոտությունների, պաշտոնական վիճակա­գրական տվյալների վերլուծության, ստացված հաշվետվությունների (տարեկան և եռամսյակային) և կատարված ուսումնասիրությունների վրա, որոնց դրական արդյունքները հետագայում պետք է օգտագործվեն տվյալ ծառայությունների շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության բարձրացման և հետագա զարգացումների ապահովման համար:
  4. Սույն կարգով նախատեսված խնամքի և սոցիալական ծառայությունների ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված  N 2
ՀՀ կառավարության  2018 թվականի
_________________ ի N  -Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի  25-ի N 1112-Ն որոշման

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

  1. Քրոնիկ հոգեկան հիվանդություններ, խոր կամ ծանր աստիճանի մտավոր հետամնացություն, իսկ չափավոր կամ թեթև աստիճանի մտավոր հետամնացությունը, եթե զուգակցված է վարքային խանգարումով, ծերունական փսիխոզ, ծանր արտահայտված սկլերոզ՝ բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություն ընդունվելու դեպքերի.
  2. Քրոնիկ ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն.
  3. Մաշկային վարակիչ հիվանդություն, սեռավարակներ.
  4. Շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդություններ.
  5. Մանրէազատ տուբերկուլյոզ:»:

 

  • Քննարկվել է

    02.11.2018 - 19.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4003

Տպել

Առաջարկներ`

Հույսի կամուրջ

06.11.2018

Ընդհանուր մեկնաբանություն: Փոխարենը նվազեցնելու (և վերջնականորեն փակելու) երեխաների համար նախատեսված հաստատությունների թիվը, սույն նախագծով դրանք ավելացվում են և սա կապ չունի հաստատությունում բնակվող երեխաների թվի հետ: «Փոքր տունը» չի կարող համարվել այլընտրանք ընտանեկան խնամքին և այն, միևնույն է հաստատություն է: Այն լիովին հակասում է ՄԱԿ-ի որդեգրած սկզբունքներին և ընդունած փաստատթղթերին: (տես https://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CRPD/C/GC/5&Lang=en Committee on the Rights of Persons with Disabilities. General comment No. 5 (2017) on living independently and being included in the community (16 c)): Ի դեպ, կապ չունի փոքր տունը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց/երեխաների համար, թե՞ այլ խոցելի խմբերի համար: Ստորև մեջբերվում է հատվածը նշված փաստաթղթից՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: (c) Independent living arrangements. …. Although institutionalized settings can differ in size, name and set-up, there are certain defining elements, such as obligatory sharing of assistants with others and no or limited influence over whom one has to accept assistance from; isolation and segregation from independent life within the community; lack of control over day-to-day decisions; lack of choice over whom to live with; rigidity of routine irrespective of personal will and preferences; identical activities in the same place for a group of persons under a certain authority; a paternalistic approach in service provision; supervision of living arrangements; and usually also a disproportion in the number of persons with disabilities living in the same environment. Institutional settings may offer persons with disabilities a certain degree of choice and control; however, these choices are limited to specific areas of life and do not change the segregating character of institutions. Policies of deinstitutionalization therefore require implementation of structural reforms which go beyond the closure of institutional settings. Large or small group homes are especially dangerous for children, for whom there is no substitute for the need to grow up with a family. “Family-like” institutions are still institutions and are no substitute for care by a family; c) Условия для ведения самостоятельного образа жизни. …Специальные учреждения могут различаться по размерам, названию и созданным в них условиям, однако всем им присуще наличие некоторых общих элементов, таких как обязательное распределение помощников между несколькими лицами и отсутствие какого-либо влияния или наличие лишь ограниченного влияния на назначенного соответствующему лицу помощника; изоляция и сегрегация от лиц, ведущих самостоятельный образ жизни в местном сообществе; отсутствие контроля над решениями в повседневной жизни; невозможность выбора человека для совместного проживания; строго установленный распорядок, не зависящий от личных желаний и предпочтений; проведение одинаковых мероприятий для группы лиц в одном месте и под общим контролем; патерналистский подход к предоставлению услуг; надзор за жилищными условиями; как правило, непропорционально высокое число инвалидов, проживающих в стенах одного учреждения. Учреждения могут предоставлять инвалидам некоторые возможности выбора и контроля, однако выбор этот ограничивается определенными сферами жизни и не меняет сегрегационной природы этих учреждений. Таким образом, политика деинституционализации предполагает проведение структурных реформ, которые не ограничиваются закрытием специальных учреждений. Проживание в интернате как в больших, так и в маленьких группах, особенно опасно для детей, для которых ничто не может заменить жизнь в семье. Даже учреждения семейного типа все же являются учреждениями, которые не могут восполнить уход, который человек получает в семье.

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

04.11.2018

Նախագիծը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային և համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 5-ին (CRPD/C/GC/5), համաձայն որի՝ «Մեծ կամ փոքր խմբային տները վտանգավոր են հատկապես երեխաների համար, որոնց դեպքում ընտանիքում մեծանալու անհրաժեշտությանն այլընտրանք չկա։ «Ընտանիքի նման» հաստատությունները հաստատություններ են և չեն փոխարինում ընտանեկան խնամքին»։

Տեսնել ավելին