Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Նենսի Գևորգիան 17.11.2018 15:18:29 Հիմնավորումից պարզ դարձավ, որ ներկայումս արդյունաբերական գոտիներ չկան Հայաստանում: Սակայն պարզ չէ, թե որոնք են դրա խոչընդոտները: Վստահաբար կարելի է ենթադրել, որ նախարարությունը նման նախաձեռնությամբ հանդես է գալիս, որոշակի վերլուծությունների արդյունքում: Անհրաժեշտ է հիմնավորման մեջ անդրադառնալ թե որոնք են այդ վերլուծությունները? Արդյոք արդյունաբերական գոտիների ստեղծման խոչընդոտը վարձու աշխատողների համար նման արտոնության բացակայությունն է?: Առաջարկում եմ հիմնավորումը լրամշակել նշելով ներկայիս խոչընդոտները և եթե նախագծով վերացնում ենք արդյունաբերական գոտու ստեղծման միակ խոչընդոտը, ապա խնդրում եմ հիմնավորումը լրամշակել պատճառահետեվանքային կապի տեսանկյունից: Հակառակ դեպքում տպավորությունը այն է, որ փոփոխությունը դեկլարատիվ բնույթ է կրում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: