Հիշել նախագիծը

««Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

        Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար արդյունաբերական գոտում ավելի արդյունավետ պայմանների ստեղծմամբ։

Ներկայումս Հայաստանի Հանրպետությունում չեն ձևավորվել արդյունաբերական գոտիներ և նրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։

  • Քննարկվել է

    02.11.2018 - 22.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8295

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

17.11.2018

Հիմնավորումից պարզ դարձավ, որ ներկայումս արդյունաբերական գոտիներ չկան Հայաստանում: Սակայն պարզ չէ, թե որոնք են դրա խոչընդոտները: Վստահաբար կարելի է ենթադրել, որ նախարարությունը նման նախաձեռնությամբ հանդես է գալիս, որոշակի վերլուծությունների արդյունքում: Անհրաժեշտ է հիմնավորման մեջ անդրադառնալ թե որոնք են այդ վերլուծությունները? Արդյոք արդյունաբերական գոտիների ստեղծման խոչընդոտը վարձու աշխատողների համար նման արտոնության բացակայությունն է?: Առաջարկում եմ հիմնավորումը լրամշակել նշելով ներկայիս խոչընդոտները և եթե նախագծով վերացնում ենք արդյունաբերական գոտու ստեղծման միակ խոչընդոտը, ապա խնդրում եմ հիմնավորումը լրամշակել պատճառահետեվանքային կապի տեսանկյունից: Հակառակ դեպքում տպավորությունը այն է, որ փոփոխությունը դեկլարատիվ բնույթ է կրում:

Տեսնել ավելին