Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման, վերագրանցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նաև մերժման, ուժը կորցրած ճանաչելու, կասեցման, հետգրանցումային փոփոխությունների իրականացման և մասնագիտական դիտարկման, այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      Ո Ր Ո Շ ՈՒ Մ                                     

 

                     «_____» «_____________»    201   թվականի    N    -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ,  ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԵՏԳՐԱՆՑՈՒՄԱՅԻՆ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՐԺՄԱՆ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԳՐԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ  ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  

 

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների` պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման, վերագրանցման, ինչպես նաև գրանցումը, վերագրանցումը մերժելու, ուժը կորցրած ճանաչելու, կասեցնելու, հետգրանցումային փոփոխությունների իրականացման կարգը` համաձայն n 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետությունում՝ անասնաբուժական դեղամիջոցների`  պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման, վերագրանցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով իրականացվող փորձաքննության, մասնագիտական դիտարկման և այլ երկրների իրա­վասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

       

  • Քննարկվել է

    15.10.2018 - 30.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6856

Տպել