Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.10.2018 - 30.10.2018

«Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման, վերագրանցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նաև մերժման, ուժը կորցրած ճանաչելու, կասեցման, հետգրանցումային փոփոխությունների իրականացման և մասնագիտական դիտարկման, այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կայուն իրավական հիմքեր՝ պետական գրանցման պարզեցված և ընդհանուր ընթացակարգերը կանոնակարգելու, գրանցվող անասնաբուժական դեղամիջոցի որակը, արդյունավետությունը և անվտանգությունը երաշխավորելու, ռիսկ/օգուտ հարաբերակցության, տեղեկատվության հավաստիության փորձագիտական հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում անասնաբուժական դեղամիջոցի գրանցման գործընթացը մեկնարկելու նպատակով:  
0 6778

Քննարկվել է 30.07.2018 - 14.08.2018

««Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Դեղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ կվերացվեն առկա օրենսդրական հակասությունները, ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ իրավական ակտերին: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է Անասնաբուժության մասին և Դեղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում ոլորտների կարգավորման տարաանջատում, որը հնարավորություն կընձեռնի Անասնաբուժական դեղամիջոցների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1088-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և անասնաբուժական դեղատնային գործունեության  իրականացման  լիցենզիայի ձևերը  հաստատելու մասին» և «Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու  կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի ընդունմանը, ինչպես նաև «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գյուղատնտեսության բնագավառի պետական Լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ  միջոցների պետական գրանցման պարզեցված և ընդհանուր ընթացակարգերի կանոնակարգման, գրանցվող անասնաբուժական դեղամիջոցների որակի, արդյունավետության ու անվտանգության երաշխավորման, որը կխթանի ԵԱՏՄ-ի մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման գործընթացի մեկնարկին:        
1 7173

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.08.2017 - 15.09.2017

«Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծ Գովազդատուներին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության, հայտի տրամադրման ժամկետների, սահմանված ձևաչափերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բուժման և ախտորոշման համար նախատեսված անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նշանակության և արդյունավետության վերաբերյալ: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնելու սպառողների վստահությունը ձեռք բերվող անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նկատմամբ:
2 7968