Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

-----------------------2017 թվականի N –Ն

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքի   15-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N -Ն որոշման

 

 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ 

  1. Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունը՝ թափոնների գոյացման ծավալների և դրանց հնարավոր վտանգի նվազեցումն է՝

       1) նորագույն  գիտատեխնիկական նվաճումների օգտագործումն անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման միջոցով,

       2) նյութահումքային ռեսուրսների համալիր օգտագործումը`  թափոնների կրճատման նպատակով,

       3) հետագա օգտագործման համար ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովումը համապատասխան տեխնոլոգիաներով` էկոլոգիապես անվտանգ մեթոդների ու միջոցների  կիրառմամբ,

       4) տնտեսական խթանման մեխանիզմների ստեղծման միջոցով:

  1. Լավագույն տեխնոլոգիաների ներդրումն ենթադրում է հումքի և էներգետիկ ռեսուրսների լիարժեք օգտագործում:
  2. Լավագույն տեխնոլոգիաների ներդրմանը ներկայացվող չափորոշիչներն են.

      1) թափոնների առաջացման կանխարգելումը,

      2) վտանգավոր նյութերի և պրոցեսների կրճատումը կամ բացառումը,

      3) թափոնների վերամշակման ընթացքում առաջացող թափոնների վերամշակումը և     օգտագործվող նյութերի վերականգնումը, որտեղ որ այն հնարավոր է,

     4) արդյունաբերական ծավալներով հաջողությամբ փորձարկված գործունեության պրոցեսների և  մեթոդների ներդրումը,

     5) պրոցեսում օգտագործվող հումքի (ներառյալ ջրի) բնույթը, սպառումը և  էներգետիկ արդյունավետությունը,

     6) էկոլոգիական ցուցանիշների բարելավումը,

     7) արտադրության արդյունավետության բարձրացումը,

     8) թափոնների կառավարմանն ուղղված ծախսերի նվազեցումը,

     9) ռեսուրսների` հումքի, ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործման և արտադրանքի ինքնարժեքի նվազեցումը,

     10) շրջակա միջավայրի վրա վնասակար (բացասական) ազդեցության նվազեցումը,

     11) վթարների կանխարգելումը և շրջակա միջավայրի համար դրանց հետևանքների նվազեցումը,

     12) աշխատանքային պայմանների բարելավումը,

     13) այլ արտադրություններից և մարդու կենսագործունեության արդյունքում գոյացած թափոնների հիմքի վրա արտադրությունների կազմակերպումը:

  1. Լավագույն տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված միջոցառումներն են.

1) էկոլոգիապես կայուն արտադրության և կիրառման խրախուսումը, աղտոտման դեմ պայքարի ռազմավարությունների, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, մասնավորապես առկա լավագույն մեթոդների և բնապահպանական լավագույն փորձի  փոխանակմանը, ընդունմանն ու ներդրմանն աջակցությունը,

2) մաքուր արտադրության տեխնոլոգիաների առավել լայնորեն կիրառման, ինչպես նաև որակի և արտադրողականության ապահովման, համապատասխանեցման և տարածման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը,

3) էկոլոգիապես մաքուր արտադրության և այլընտրանքների արտադրության ոլորտում գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանակմանն աջակցությունը,

4) էկոլոգիապես մաքուր արտադրության` տնտեսության բոլոր ճյուղերում թափոնների գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված սկզբունքորեն նոր մեթոդների մշակմանն ուղղված գիտական հետազոտությունների իրականացումը,

5) արտադրանքի և տեխնոլոգիաների այնպիսի տեսակների  մշակման և կիրառման խրախուսումը, որոնք կապված են պակաս ռիսկայնության հետ,

6) լավագույն տեխնոլոգիաների վերաբերյալ մասնագետների պատրաստման և վերապատրաստման ապահովումը,

7) արտադրության մեթոդների գնահատման և ներդրման համար գործնական միջոցների վերաբերյալ պարզ ու հստակ ձեռնարկների և ուղեցույցերի մշակումը:

  • Քննարկվել է

    14.03.2017 - 03.04.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8267

Տպել