Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<< ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
<<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> N ՀՕ-161 օրենքով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածում և օրենսգիրքը նոր 60.1. հոդվածով կատարված լրացմամբ ամրագրված պահանջի ապահովումն է: <<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 19.12.2016թ. N 1234-Ա որոշման հավելվածի <<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի>> 7-րդ կետի պահանջից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
<<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամրագրվեն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար լավագույն տեխնոլոգիաների ներդրմանը ներկայացվող չափորոշիչները:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
<<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
<<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը կնպաստի էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով թափոնների գոյացման ծավալների և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանը:
Տեղեկանք
<< ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
<<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
Տեղեկանք
<< ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
<<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
14.03.2017 - 03.04.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9400
Տպել