Հիշել նախագիծը

«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ

 

                                                                         ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

 

2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

Հանրապետությունում հողերի նպատակային ու արդյունավետ օգտագործումն ապահովելու, աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները ընդլայնելու, արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով նախատեսվում է Պետական աջակցություն հատկացնել ՀՀ կառավարության 2014 դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 համայնքների հողօգտագործողներին: Նշված 37 համայնքների հողօգտագործողների կողմից 2018 թվականին 2019 թվականի բերքի համար փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի 1 հա - ի համար հատկացնել 60000 դրամ գումար: Նշված գումարի հաշվարկներում հիմք է ընդունվել հանրապետությունում 1 հա վարի և նախացանքային մշակության միջինացված արժեքները: Սուբսիդիան առաջարկվում է տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչև 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

          Համաձայն 2017 թվականի հողային հաշվեկշռի՝ հանրապետության 446.0 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34.0 %-ը կամ 151.4 հազ. հեկտարը:

Հայաստանի Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 %-ը ներկրվում է: Արտադրության ցածր ցուցանիշներն հիմնականում պայմանավորված են աշխարհագրական դիրքի, անբարենպաստ պայմանների, հողերի մասնատվածության, ոռոգման և այլ խնդիրների հետ:

Վերոգրյալ որոշման համաձայն ընտրված համայնքները գտնվում են Ադրբեջանի սահմանային գոտում և տվյալ համանյքներում հողի մշակության համար պահանջվում է բարձր ռիսկայնություն, ինչպես նաև վերջին տարիներին նկատվում է աշնանացան ցանքատարածությունների անկում՝ 2016 թվականին ըստ օպերատիվ տվյալների այն կազմել է շուրջ 3752 հա, իսկ 2017 թվականին՝ 2099 հա:

Նշված համայնքներում ըստ վերլուծությունների՝ վերջին 3 տարիներին (2018 թվականը կանխատեսվող) աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները կկազմեն շուրջ 2700 հա: Հաշվի առնելով հողօգտագործողների շահագրգռվածությունը ծրագրում ընդգրկվելու համար նշված համայնքներում կանխատեսվում է շուրջ 10% աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների աճ, որի համար կպահանջվի 182.0 մլն դրամ գումար սուբսիդիա (սուբսիդիա՝ 3000 հա x 60000 դրամ = 180.0 մլն դրամ , բանկային կառույցի կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավճար՝ շուրջ 1 %, 2,0 մլն դրամ): 

3.

Ֆինանսական միջոցներ

 

        Առաջարկվում է ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53  արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնո­լոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկո­սադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրին հատկացված 398,875 մլն դրամից 182,0 մլն դրամը նպատակաուղղել որոշմամբ հաստատված Պետական աջակցության տրամադրման համար, քանի որ նշված ծրագրով նախատեսված գումարները չի օգտագործվել հողօգտագործողների կողմից հայտերի բացակայության պատճառով:

4.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2007 - 2009 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության 4 ծրագիր:

5.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Աջակցություն հողօգտագործողներին ցանքատարածություններն օգտագործելու նպատակով

6.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

7.

Ակնկալվող արդյունքը

 

Վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում:

Ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալների կրճատում, ինքնաբավության մակարդակի բարձրացում:

8.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

 

  • Քննարկվել է

    27.08.2018 - 11.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7971

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

28.08.2018

Ինչով է պայմանավորաված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող ֆերմերների ծրագրում չընդգրկվելու հանգամանքը:

Թաթուլ Ստեփանյան

28.08.2018

Առաջարկում եմ հիմնավորել առավելագույնը 7 հա սահմանը, ինչով է այն պայմանավորված:

Թաթուլ Ստեփանյան

28.08.2018

Առաջարկում եմ նախագծում թվարկել, թե որոնք են աշնանացան հացահատիկային մշակաբույսերը:Եթե դրանք սահմանված են այլ իրավական ակտով, ապա նշեք այն:

Տեսնել ավելին