Հիշել նախագիծը

«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ

 

                                                                                                                                          ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

ՀԻմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 7-րդ մասը՝ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի համար պետական աջակցություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N N N 1, 2 և 3 հավելվածների:
  2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցները տրամադրել ՀՀ կառավարության 2014 դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 համայնքների հողօգտագործողներին՝ փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար որպես պետական աջակցություն։

3․ Պետական աջակցության գումարի չափը 1 հեկտարի հաշվով սահմանել 60000 դրամ՝ առավելագույնը 7 հեկտար աշնանացանի համար։

  1. Պետական աջակցության գումարների հատկացումը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից առավել քանակի մասնաճյուղեր ունեցող և փոխանցված գումարների կանխիկացման միջնորդավճարի առավել ցածր սակագներ առաջարկված բանկի կամ բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
  2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին․

սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել պետական աջակցության տրամադրման ընթացակարգը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    27.08.2018 - 11.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1753

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

28.08.2018

Ինչով է պայմանավորաված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող ֆերմերների ծրագրում չընդգրկվելու հանգամանքը:

Թաթուլ Ստեփանյան

28.08.2018

Առաջարկում եմ հիմնավորել առավելագույնը 7 հա սահմանը, ինչով է այն պայմանավորված:

Թաթուլ Ստեփանյան

28.08.2018

Առաջարկում եմ նախագծում թվարկել, թե որոնք են աշնանացան հացահատիկային մշակաբույսերը:Եթե դրանք սահմանված են այլ իրավական ակտով, ապա նշեք այն:

Տեսնել ավելին