Հիշել նախագիծը

«Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» և «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ռուզաննա Ազրոյան 30.07.2018 13:57:50 ՛՛Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին՛՛ ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ /այսուհետ՝ Նախագիծ/, հայտնում եմ հետևյալը. 1. Նախագծի նախաբանում հղում է կատարված քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ և քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ մասերին, սակայն հարկ է նկատել, որ ի տարբերություն քաղաքացիական դատավարության օրենսգրքի, քրեական դատավարության օրենսգրքով չի պահանջվում թարգմանչի որակավորում: Սակայն, եթե հիմք է ընդունվել նշված նորմում վերացական սահմանված ՛՛…թարգմանիչ, սուրդոթարգմանիչ կամ օգնական նշանակելու կարգը…՛՛ արտահայտությունը, ապա նույն տրամաբանությամբ անհրաժեշտ է հղում կատարել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի վրա, հակառակ պարագայում սույն Նախագիծը հակասության մեջ կմտնի ՛՛Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի եվ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը եվ կարգը սահմանելու մասին՛՛ ՀՀ կառավարության նախագծի հետ, մասնավորապես այդ նախագծով հաստատվող կարգի 1-ին կետի հետ: 2. Նախագծով հաստատվող կարգի /այսուհետ՝ Կարգ/ 8-րդ կետի համաձայն՝ ստուգումները պարտադիր կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ նախարարի հրամանով: Կարծում եմ ժամակետը բավականին երկար է և կարող է գործնականում խոչընդոտներ առաջացնել: Նախ առաջարկում եմ կրճատել ժամկետը, ինչպես նաև նախատեսել, որ X քանակությամբ /օրինակ 20/ դիմումների առկայության պարագայում Նախարարությունը պարտավորվում է անմիջապես ձեռնամուխ լինել ստուգումների կազմակերպմանը, հակառակ պարագայում անձը/անձինք կարող են մոտ 1 տարի սպասել ստուգումների կազմակերպմանը: 3. Կարգի 16-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում որոշակի լեզվից փորձագետի բացակայության դեպքում տվյալ դիմողին հանձնաժողովի կողմից կարող է տրվել տեղեկանք` հիմք ընդունելով դիմողի կողմից ներկայացված համապատասխան լեզվին տիրապետելու մասին փաստաթղթերը: Անհրաժեշտ է հստակեցնել, արդյոք այդ տեղեկանքը նման դեպքում որակավորումը հավաստող վերջնական փաստաթուղթ է, որը ներկայացվելու է համապատասխան մարմին/դատարան/, թե այդ տեղեկանքի հիման վրա տրամադրվելու է որակավորման վկայականը: 4. Կարգի 17-րդ կետի համաձայն՝ Փորձագետների աշխատանքի դիմաց վճարում են դիմողները՝ յուրաքանչյուրն իր աշխատանքի ստուգման համար 10000 ՀՀ դրամ (Կարգի 3-րդ կետի 5րդ ենթակետի համաձայն՝ դիմողը Նախարարոթյուն պետք է ներկայացնի պետական տուրքի և աշխատանքի ստուգման համար վճարի կատարված լինելը հավաստող փաստաթղթերը): Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես և որտեղ է կատարվելու համապատասխան վճարումը /հետագայում ինչպես է հասնելու հասցեատիրոջը՝ ստուգում իրականացնող անձին/, քանի որ պետական տուրքի համար նախատեսված գանձապետական հաշիվը նախատեսված է բացառապես պետական տուրքերի վճարման համար: 5. Կարգի 21-րդ կետի համաձայն՝ Ստուգումն իրականացվում է քննության անցկացմանը հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում: Իրավակիրառ պրտակտիկան ընթանում է այն ուղղությամբ, որ հնարավորինս կրճատվեն ստուգում իրականացնելու ժամկետները /դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման, փաստաբանական դպրոցի ընդունելություն և այլն/՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել հնարավոր չարաշահումները, միջամտությունները, կոռուպցիոն ռիսկերը: Չեմ կարծում, որ թարգմանչի լեզվի իմացության ստուգումը ավելի բարդ գործընթաց է, քան օրինակ վերը թվարկածները: Առաջարկում եմ հնարավորինս կրճատել և նվազագույնի հասցնել վերը նշված ժամկետը: 6. Կարգի 22-րդ կետի համաձայն՝ Ստուգումների արդյունքների մասին դիմողը էլեկտրոնային հասցեով իրազեկվում է ոչ ուշ, քան ստուգման արդյունքը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նույն խնդրիրն է, ինչ վերը նշվածում: Արդյունքները ստանալուց հետո՝ նախարարությունը այլ անելիքներ չունի, քան տեղեկացնել դիմումատուին արդյունքների մասին: Կարծում եմ, երեք աշխատանքային օր արդյունքները նախարարությունում ՛՛դեպոնացնելը՛՛ չի բխում ոչ դիմումատուի, ոչ էլ թափանցիկ քաղաքականության սկզբունքներից: Առկա է դրանց վրա ազդելու ռիսկ: 7. Կարգի 42-րդ կետի համաձայն՝ Իրավասու մարմնի միջնորդությամբ վկայականի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի որոշմամբ…: Անհրաժեշտ է հստակեցնել, որ հանձնաժողովի մասին է խոսքը, ինչպես նաև առաջարկում եմ սահմանել ժամկետ, թե իրավասու մարմնի միջնորդությունը ստանալուց հետո երբ է քննության առնվում վկայականի գործողության դադարեցման հարցը: 8. Առաջարկում եմ սահմանել վկայականի կասեցման և դադարեցման դեպքեր՝ օրինակ ակնհայտ սխալ թարգամանություն կատարելու հիմքով քրեկան գործի հարուցումը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, անձի դիմումը, անձի մահը և այլն: Առաջարկում եմ վակայականի դադարեցման միջնորդություն ներկայացնող անձանց ցանկը ընդլայնել՝ ներառելով նաև այլ շահագրգիռ անձանց, օրինակ դատավարության կողմին, ինչպես նաև վկայականի դադարեցման կամ կասեցման հարցը կարող է քննության առնվել վարչական մարմնի նախաձեռնությամբ (օրինակ՝ 3րդ անձից ստացված տեղեկատվություն, կամ ակնհայտ սխալ թարգամանություն կատարելու հիմքով քրեական գործի հարուցում և այլն): Այս հիմքով անհրաժեշտ է խմբագրել նաև Կարգի 42-րդ կետը: 9. Կարգից պարզ չէ, թե հանձնաժողովի կողմից տրվող տեքստի թարգմանությունը իրականացվելու է ձեռագիր թե համակարգչի միջոցով: Ամեն դեպքում, ձեռագիր իրականացնելը իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում և ստուգում իրականացնող անձին ՛՛անանուն՛՛ տրված աշխատանքը կորցնում է իր իմաստը: 10. Առաջարկում եմ լեզվի իմացության ստուգումը իրականացնել բանավոր կամ գոնե գրավոր և բանավոր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանում թարգմանությունները չեն իրականացվում գրավոր ընթացակարգով, այլ ընթանում են բանավոր և անհրաժեշտ է որպեսզի թարգմանիչը ոչ թե տիրապետի գրավոր թարգմանության հմտություններին, այլ ունենա բանավոր խոսքը բովանդակային առումով ճիշտ, մատչելի կառուցելու, արագ թարգմանելու, հեշտ հաղորդակցվելու, ըմբռնելու ունակություններ: Լեզվի իմացության ստուգումը բանավոր անցկացնելու պարագայում հնարավոր է խուսափել ավելորդ ռեսուրսների վատնումից, միջամտելու ռիսկից, քանի որ գնահատումը տեղի է ունենալու անմիջապես, հանձնաժողովի այլ անդամների ներկայությամբ, նաև քննությունը ձայնագրվելու է: 11. Կարգից պարզ չէ, թե անձը, ում վկայականի գործողությունը դադարեցվել է, արդյոք կարող է երևէ կրկին դիմել և ստանալ վկայական: Եթե այո, ապա՝ դադարեցումից հետո, որքան ժամանակ անց և ինչ պայմաններով, իսկ եթե՝ ոչ, անհրաժեշտ է նշում կատարել կարգում: 1. Ընդունվել է: 2. Չի ընդունվել: 3. Ընդունվել է մասնակի: 4. Ընդունվել է ի գիտություն: 5. Չի ընդունվել: 6. Ընդունվել է: 7. Ընդունվել է: 8. Ընդունվել է: 9. Ընդունվել է մասնակի: 10. Չի ընդունվել: 11. Ընդունվել է: 1.Նախագծից հանվել են «քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ» բառերը: 2.Կարգում նախատեսված ժամկետից ավելի շուտ ստուգումներ անցկացնելու հարցը կարող է քննարկվել ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ելնելով այդ պահին պրակտիկայում առկա անհրաժեշտությունից: 3.Նախագծի հիշյալ դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ: Տվյալ դեպքում տեղեկանքը հանդես է գալիս որպես վերջնական փաստաթուղթ: 4.Հարկ է նշել, որ Նախագծի 17-րդ կետի կարգավորումների հետ կապված «Պետական կառավարչական հիմնարկների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները կիրառելի չեն, քանի որ հիշյալ իրավահարաբերություններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանդես է գալիս որպես միջնորդ, իսկ կատարված վճարները փոխանցվում են փորձագետների կողմից տրամադրված հաշվեհամարներին: 5.Կարգի 21-րդ կետի կարգավորումները չեն ենթադրում անպայման աշխատանքների ստուգումն անցկացնել տասն աշխատանքային օրում, այլ ստուգումն անց է կացվելու տասն աշխատանքային օրվա ընթացքում: Հիշյալ դրույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ ստուգման ենթակա աշխատանքների ծավալը մեծ է լինում: 6.Իրազեկման համար սահմանվել է մեկօրյա ժամկետ: 7.Նախագծում կատարվել են համապատասխան լրացումներ: 8.Նախագծում կատարվել են համապատասխան լրացումներ: 9.Նախագծի հիշյալ դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ: 10.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգումների մասնակիցների թիվը մեծ է լինում, առավել նպատակահարմար է ստուգումն անցկացնել գրավոր տարբերակով: Հարկ է նշել, որ դիմորդների աշխատանքները ստուգելիս անպայման հաշվի են առնվում նաև վերջիններիս գրավոր խոսքի կառուցվածքը: 11.Նախագծում կատարվել են համապատասխան լրացումներ:
2 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 13.08.2018 11:59:42 «Սուրդոթարգմանիչ» բառը փոխարինել «ժեստերի լեզվի թարգմանիչ» կամ, նպատակահարմարության դեպքում, «հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ» բառերով։ Surdo (surdus) նշանակում է «խուլ», իսկ սուրդոթարգմանիչը՝ խուլի թարգմանիչ։ Եզրն անընդունելի է նույնքան, որքան «ռուսերենի թարգմանչի» փոխարեն «ռուսի թարգմանիչ» արտահայատության կիրառումը։ Չի ընդունվել: Տես կետ 3:
3 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 13.08.2018 11:59:42 «Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձ» բառերը փոխարինել «Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձ» բառերով՝ հաշվի առնելով, որ այդ ձևակերպումն օգտագործվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ առաջիկայում փոփոխություններ են իրականացնվելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականների (personal assistant) ծառայությունների ոլորտում, իսկ այս համատեքստում օգնականի հիմնական գործառույթը աուդիոնկարագրություն ապահովելն է, առաջարկում ենք խուսափել հնարավոր կրկնությունից և «օգնականի ծառայություններ մատուցող անձ» բառերի փոխարեն այս համատեքստում գործածել «աուդիոնկարագրողի ծառայություններ մատուցող անձ» բառերը։ Չի ընդունվել: «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման ընդունման իրավական հիմքը, ինչպես նշված է նախագծում, հետևյալ իրավական ակտերի համապատասխան դրույթներն են` Դատական օրենսգրքի 12-րդ հոդվածի 9-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասը, Քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը և Վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը տալիս է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի հասկացությունը` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ: Ուստի կառավարության որոշումը պետք է համապատասխանի այն նորմատիվ իրավական ակտին, ի կատարումն որի այն ընդունվել է: Կառավարության որոշումը կոչված է կարգավորելու համապատասխան օրենքներով նախատեսված որոշ իրավահարաբերություններ, որոնց մանրամասները, հաշվի առնելով նշված օրենքների կարևորությունն ու բնույթը, դուրս են մնացել այդ օրենքների կարգավորման առարկայի շրջանակներից: Կառավարության որոշումը միտված է ապահովելու համապատասխան օրենքների կատարումը` նախատեսելով այդ օրենքներով սահմանված դրույթների կատարումն ապահովող ընթացակարգային և այլ մեխանիզմներ: Ուստի կառավարության որոշումը, լինելով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ, կարգավորում է համապատասխան օրենքներում տեղ չգտած մանրամասները, և ավելի նպատակահարմար է նույն իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերում տեղ գտած հասկացությունները արտահայտել միևնույն բառերով` խուսափելու հնարավոր տարընթերցումներից ու տարատեսակ ընկալումներից: Իսկ կառավարության որոշման նախագծի հիմք հանդիսացած ակտերը օգտագործում են հենց այդ հասկացությունները: Այսպես, օրինակ, դատական օրենսգրքի 12-րդ հոդվածը լսողական կամ խոսակցական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսում է սուրդոթարգմանչի օգնության հնարավորություն, իսկ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի համար` օգնականի: Նույն եզրույթներն են օգտագործվում նաև վերոնշյալ մյուս օրենքներում:
4 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 13.08.2018 11:59:42 Վերանայել կարգը՝ այն համապատասխանեցնելով նաև ժեստերի լեզվի թարգմանիչների որակավորման առանձնահատկություններին։ Օրինակ՝ հստակեցնել, թե ինչպես է ապահովվելու փորձագետի գնահատմանը ներկայացնելու անանունությունն այս դեպքում։ Չի ընդունվել: Օրենսդրությամբ ժեստերի լեզվով թարգմանիչների որակավորման պահանջ առկա չէ: