Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 27.07.2018 - 13.08.2018

«Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» և «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետության հաշվին տրամադրվող թարգմանիչը պետք է լինի որակավորված: Թարգմանչի որակավորման կարգը սահմանում է Կառավարությունը:«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում այդ անձը նշանակվում է դատարանի որոշմամբ: Այդ անձին նշանակելու, նրա վարձատրության չափը և կարգը սահմանում է Կառավարությունը: Բացի այդ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն թարգմանիչների վարձատրության կարգը և չափը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հաշվի առնելով վերոգրյալը մշակվել են «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» և «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
4 10850