Հիշել նախագիծը

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նարինե Բեգլարյան 26.07.2018 12:25:38 Հարգելի գործընկերներ, կարծում եմ առավել մեծ խնդիր է ու կարգավորման ենթակա այն իրավիճակը, երբ ծնողը, ում հետ ապրում է երեխան խոչընդոտում է մյուս ծնողի ու երեխայի տեսակցությունները և սա տեղի է ունենում մինչև դատական ակտի կայացումը: Գիտեք, որ դատական ակտերի կայացման համար պահանջվում է միջինում երկուսից երեք տարի անգամ այս գործերով, որոնք պետք է ավելի արագ ժամկետներում քննվեն: Շատ են դեպքեր, երբ գործնականում այն ծնողը ում հետ ապրում է չի թողնում, որ երեխան շփվի մյուս ծնողի հետ, հատկապես այս դեպքում անպաշտպան են մանկահասակները: Ոչ մի մարմին ըստ էության մինչև դատական ակտի կայացումը ոչինչ չի անում երեխայի ոտնահարված իրավունքները այս դեպքում պաշտպանելու համար հղում տալով օրենքով իրենց մոտ իրավասությունների բացակայությանը: Կարծում եմ լավ կլինի, որ եթե դատարանի ծանրաբեռնվածության ու այլ բյուրոկրատիվ խնդիրների կարգավորման զուգահեռ քննարկվի ու լուծվի օրենսդրական մակարդակով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղված միջոցառումների ու իրավասությունների խնդիրը: Ընդունվել է ի գիտություն: Ընդունելով Ձեր կողմից բարձրացված խնդրի կարևորությունը և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, հայտնում ենք, որ առաջարկում նկարագրված հարցը դուրս է Նախագծի կարգավորման շրջանակից: