Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 673-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշումներ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ,  ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի թիվ 31 արձանագրային որոշմամբ հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» Հայաստանի Հանրապետության երրորդ գործողությունների ծրագրով» նախատեսված հանձնառությունների երկրորդ բաժնի վեցերորդ կետով նախատեսված՝ «Հաշվետու լիցենզավորում. Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում» միջոցառումից և 2017 թվականի հոկտեմբերի 25-ի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-162-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջներից:

 

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2017 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-162-Ն օրենքը, ինչի արդյունքում ստեղծվել է  ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյան, որը բաղկացած է լիազոր մարմինների կողմից վարվող՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից:

Արդյունքում՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանի վարման լիազորված մարմին, ինչպես նաև այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկությունները առցանց տրամադրելու վճարի չափը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակն է սահմանել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանի վարման լիազորված մարմնին, ինչպես նաև այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկությունները առցանց տրամադրելու վճարի հստակ չափը:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 673-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Նախագծի ընդունումը բխում է  ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի նիստի թիվ 31 արձանագրային որոշմամբ հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» Հայաստանի Հանրապետության երրորդ գործողությունների ծրագրով» նախատեսված հանձնառությունների երկրորդ բաժնի վեցերորդ կետով նախատեսված «Հաշվետու լիցենզավորում. Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում» միջոցառումից:

Միաժամանակ՝ Նախագծի ընդունումը կնպաստի հանրային կառավարման համակարգում մի շարք բարեփոխումների, ինչպիսիք են թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացումը: Բացի այդ, միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծումը կնվազեցնի քաղաքացիների կողմից պետական մարմիններին ներկայացվող թղթային փաստաթղթերի ծավալը, արդյունքում՝ պետական մարմինները հնարավորություն կունենան առանց հավելյալ ջանք գործադրելու հավաստի և ամբողջական տեղեկատվություն  ստանալ ծանուցման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս պետական մարմինների կողմից ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման  թղթային գրանցամատյաններ: Վերջինները համակարգված չեն, վարվում են առանձին մարմինների կողմից և դրանցում ներառվող տեղեկատվությունը տրամադրվում է բացառապես թղթային տարբերակով:  Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը: Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաև էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության և տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, հնարավոր կլինի համակարգել ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակն է պետական մարմինների կողմից ծանուցման ենթակա գործունեության տեսակների գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծումը: Արդյունքում տեխնոլոգիական փոխգործելիության տեսանկյունից բոլոր պետական մարմինները միևնույն ծառայությունները մատուցելիս հնարավորություն կստանան մատուցել դրանք էլեկտրոնային եղանակով՝ կիրառելով նույնական չափանիշներ և կստեղծվի միասնական տեղեկատվական բազա:

  • Քննարկվել է

    24.07.2018 - 08.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6065

Տպել