Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 673-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 «       »  «                   »   2018  թվականի    N      -Ն

 

«ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 12-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 3.1-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Գրանցամատյանի վարման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչել արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությանը:
  2. Սահմանել, որ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանից (այսուհետ՝ Գրանցամատյան) այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց տրամադրելու համար գանձվում է բազային տուրքի չափով վճար:
  3. Սահմանել, որ Գրանցամատյանից անվճար օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
  4. Ֆիզիկական կամ իրավաբանական անձը Գրանցամատյան մուտք է գործում e-license.am հղումով:
  5. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ Գրանցամատյանում պահվող տեղեկություններն անվճար վերջիններիս կարող են տրամադրվել առցանց եղանակով՝ մուտք գործելով համակարգ անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
  6. Գրանցամատյանում առկա ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ ստանալու նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական  անձը անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ մուտք է գործում Գրանցամատյանի համապատասխան բաժին, գրանցվում և առցանց եղանակով վճարում կատարելուց հետո ստանում համապատասխան տեղեկատվությունը իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով, ինպես նաև Գրանցամատյանի Անձնական գրասենյակ դաշտի համապատասխան բաժնում:
  7. Գրանցամատյանում հրապարակվում են ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1)իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.
2)իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը.
3)գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենսդրության համաձայն՝ ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում
4)գործունեության տեսակը.
5)տեղեկություններ՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ դադարեցման մասին.
6)հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄԸ

«   » _____________ 2018 թ.                                                                ԹԻՎ ____ Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 673-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցմատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» N 673-Ն որոշման (այսուհետ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1)Որոշման վերնագրում և որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի վերնագրում «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը:
2)Կարգի 1-ին կետի «հաշվառման գրանցամատյանի» բառերը փոխարինել «հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի (այսուհետ՝ Գրանցամատյան)» բառերով:
3)Կարգը լրացնել 2.1, 2.2 և 2.3 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանում գրանցվելու նպատակով լիազոր մարմինը դիմում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն:

           2.2. Լիազոր մարմինը կարգի 2.1-րդ կետով նախատեսված դիմումի մեջ նշում է այն անձի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրային տվյալները, հանրային ծառայության համարանիշը և զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից տրամադրված ծանուցման ենթակա գործունեության գրանցումը Գրանցամատյանում: Լիազոր մարմնին Գրանցամատյան մուտք գործելու հնարավորություն տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում:

           2.3. Սույն կարգի 2.2-րդ կետով նշված անձը մուտք է գործում Գրանցամատյան անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ:»

4)Կարգի 2-րդ կետի «հաշվառման գրանցամատյանները» բառերը փոխարինել «հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններ (այսուհետ՝ Գրանցամատյան)» բառերով:
5)Կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Լիազոր մարմինը վարում է գրանցամատյանը էլեկտրոնային եղանակով:»
6)Կարգի 5-րդ և 7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի դեկտեմբերի 1-ից:
  • Քննարկվել է

    24.07.2018 - 08.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6064

Տպել