Հիշել նախագիծը

Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Nelly Selyan 23.07.2018 18:24:31 սա ռուսական 102ռազմաբազայի՞ն է վերաբերում: շիտակ լինելու համար ճիշտ կլիներ առանձին կետով ներկայացնել, թե այլ զորքերն ինչից են ազատվում: <<Պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում սահմանված է <<զորահավաքային առաջադրանք>> հասկացության իմաստը, իսկ նույն մասի 5-րդ կետի համաձայն` պետության ռազմական անվտանգության համակարգում ներառված են նաև ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական անվտանգության խնդիրների լուծման գործառույթներ իրականացնող, ներառյալ` զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունները: Տվյալ պարագայում որոշման նախագիծը չի վերաբերվում ռազմաբազային կամ այլ զորքերին, խոսքը գնում է այն առևտրային կազմակերպությունների մասին, որոնց առաջադրված է պետական պատվեր` զորահավաքային առաջադրանք: Չի ընդունվել: