Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1.      Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-413-Ն և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» N ՀՕ-414-Ն օրենքների ընդունմամբ։

   Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածում լրացված նոր 5-րդ մասով սահմանվել է, որ բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կամ անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կարող են կնքվել առանց նոտարական վավերացման, եթե դրանք շարադրված են Կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և կնքվել են Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում։

   Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության համապատասխան որոշման մեջ նախատեսել կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևը։

2.    Կարգավորման առարկան և բնույթը.

   Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ՝ դրա N 2 հավելվածը լրացնելով կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևով։

3.    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևը, ինչը հնարավորություն կտա համապատասխան պայմանագրերը կնքել առանց նոտարական վավերացման՝ Կառավարության հաստատած օրինակելի ձևին համապատասխան և Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով։

   Նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացի պարզեցմանը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանն առնչվող ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների և ֆինանսական կազմակերպությունների համար գործընթացների առավել կանխատեսելի և միասնական իրականացմանը։

4Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

5.Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

6«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 104-րդ ենթակետերով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով, այն է՝ առցանց մատուցվող ծառայությունների շարունակական զարգացման, բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

  • Տևողություն

    05.05.2026 25.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 134

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: