«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-413-Ն և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» N ՀՕ-414-Ն օրենքների ընդունմամբ։
Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածում լրացված նոր 5-րդ մասով սահմանվել է, որ բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կամ անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կարող են կնքվել առանց նոտարական վավերացման, եթե դրանք շարադրված են Կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և կնքվել են Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում։
Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության համապատասխան որոշման մեջ նախատեսել կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևը։
2. Կարգավորման առարկան և բնույթը.
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ՝ դրա N 2 հավելվածը լրացնելով կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևով։
3. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևը, ինչը հնարավորություն կտա համապատասխան պայմանագրերը կնքել առանց նոտարական վավերացման՝ Կառավարության հաստատած օրինակելի ձևին համապատասխան և Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով։
Նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացի պարզեցմանը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանն առնչվող ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների և ֆինանսական կազմակերպությունների համար գործընթացների առավել կանխատեսելի և միասնական իրականացմանը։
4․Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
5.Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
6․ «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10․4-րդ ենթակետերով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով, այն է՝ առցանց մատուցվող ծառայությունների շարունակական զարգացման, բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
-
Продолжительность
05.05.2026 25.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
-
Test
Просмотры 134
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .