Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում գործող կարգավորումներին համապատասխանեցնելու ուղղությամբ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր ենթակայությամբ։

2026 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։ Նախագծում հստակեցվում են վերոնշյալ հաստատությունների ենթակայությանն առնչվող իրավական կարգավորումները։

ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում՝ դրանք գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։

 

  • Քննարկվել է

    06.04.2026 - 21.04.2026

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 639

Տպել

Առաջարկներ`

Թամարա Սահակյան

19.04.2026

Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի նաև գործուղման ժամկետի ավարտից հետո ներդնել մշտադիտարկման գործիք (օրինակ՝ գնահատման կամ մոնիթորինգի թերթիկ), որի միջոցով հնարավոր կլինի գնահատել, թե որքանով է գործուղումը ունեցել դրական ազդեցություն ուսուցչի մասնագիտական գործունեության վրա։

Գրետա Ադամյան

16.04.2026

Առաջարկում եմ՝ ստեղծել գործուղված մասնագետների գործունեության արդյունավետության գնահատման թափանցիկ սանդղակ: Սա կօգնի նախարարությանը հասկանալ,թե որ մարզերում է գործուղումն ավելի արդյունավետ աշխատում:

Գրետա Ադամյան

16.04.2026

Կարծում եմ հիմնական շեշտը պետք է դնել թվայնացման և հետագա կարիերայի երաշխիքների վրա,որպեսզի գործուղումը դիտարկվի ոչ թե որպես <<պարտադիր ծառայություն>>,այլ որպես մասնագիտական աճի լուրջ հնարավորություն:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: