Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում գործող կարգավորումներին համապատասխանեցնելու ուղղությամբ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր ենթակայությամբ։
2026 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։ Նախագծում հստակեցվում են վերոնշյալ հաստատությունների ենթակայությանն առնչվող իրավական կարգավորումները։
ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում՝ դրանք գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։