Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Հասմիկ Տեր-Վարդանյան 08.04.2026 12:22:05

Բարև ձեզ իմ աշխատանքը սկսվում էր 9-ից միջև 5անց կես ։Իմ ցանկության աշխատավարձից պահվում է 1 ժամ օգտագործում եմ առավոտյան ,բայց երբ որ շուտ եմ գալիս օրինակ 9 անց կես ինձ թույլ չեն տալիս որ կես ժամը տուն գնալուց ։

Բարև Ձեզ։ Հարցը սույն նախագծին վերաբերելի չէ։

2 Հասմիկ Տեր-Վարդանյան 08.04.2026 12:22:05

Տարվա մեջ հատկացնել օրեր որպեսզի կարողանանք բուժ զննումը անցնել բոլոր կաբինետներում հերթ է , կամ որ հարազատ է մահանում 3 օր տրամադրեն այլ իմ հաշվին վերցնեմ ։Շատ շնորհակալ եմ շատ լավ նախագիծ էր։

Վերաբերելի չէ։

3 Նարինե Սերոբյան 10.04.2026 23:07:43

Քանի որ 2026 թվականին նախատեսվում է դպրոցների ենթակայության զանգվածային փոփոխություն (մարզպետարաններից դեպի ԿԳՄՍ նախարարություն), առաջարկում եմ նախագծում ներառել դրույթ էլեկտրոնային հարթակի արդիականացման մասին։

  • Առաջարկ. Սահմանել, որ թափուր տեղերի մրցույթների հայտարարությունները պետք է միասնականացվեն մեկ հանրապետական շտեմարանում՝ բացառելով տեղական մակարդակում տեղեկատվության կորուստը կամ ուշացումը։

Ընդունելի գաղափար է։ Քննարկման արդյունքում կկատարվի համապատասխան  խմբագրումը։

4 Ռուզաննա Խաչատրյան 13.04.2026 23:37:23

Առաջարկում եմ նախագծի 10-րդ կետում կամ որպես առանձին դրույթ ներառել հետևյալ սոցիալական և մասնագիտական երաշխիքները.

Առաջարկում եմ սահմանել, որ հեռավոր կամ սահմանամերձ բնակավայրեր գործուղված մասնագետի աշխատանքային ստաժը տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկվի արտոնյալ գործակցով (օրինակ՝ 1 տարվա աշխատանքը հավասարեցվի 1.5 տարվա ստաժի)։

Քանի որ գյուղական դպրոցներում աշակերտների թվի պատճառով ժամաքանակը հաճախ քիչ է, սահմանել, որ գործուղվող մասնագետի համար ապահովվի նվազագույնը 1 դրույքաչափի վարձատրություն՝ անկախ փաստացի ժամաքանակից (կամ տարբերությունը լրացվի նախագծով նախատեսված բյուջեից)։

Նման իրավիչակներում մասնագետները հաճախ խուսափում են գործուղումից, քանի որ փոքր դպրոցներում չեն կարողանում լրացնել անհրաժեշտ ժամաքանակը, ինչը բերում է ցածր աշխատավարձի (նույնիսկ 25% հավելավճարի պարագայում)։ Ստաժի արտոնյալ հաշվարկը և լիարժեք դրույքաչափի երաշխավորումը կդառնան հզոր մոտիվացիոն գործոններ, որոնք կխրախուսեն բարձրակարգ մասնագետներին երկարաժամկետ կտրվածքով մեկնել մարզեր։

Քննելի է։ Կախված է ֆինանսական հնարավորություններից։

5 Մարիամ Շահինյան 14.04.2026 00:17:54

Նախագծի վերաբերյալ դիտարկումս առնչվում է գործուղվող մասնագետի դերին։ Առաջարկում եմ գործուղման գործընթացը դիտարկել նաև որպես մենթորության (խորհրդատվության) հնարավորություն։ Բարձր որակավորում ունեցող գործուղվող մասնագետը կարող է ոչ միայն դասավանդել, այլև իր փորձը փոխանցել տեղի մանկավարժներին։ Նման մոտեցումը կստեղծի կրկնակի արդյունք՝ լրացնելով թափուր տեղը և միաժամանակ բարձրացնելով տեղի մասնագետների կարողությունները։

Կքննարկվի, ըստ անհրաժեշտության կխմբագրվի:

6 Մարիամ Շահինյան 15.04.2026 22:26:32

Կարգում պետք է հստակեցվի, թե ինչպես է գնահատվում գործուղված մասնագետի աշխատանքի արդյունավետությունը, որպեսզի դա չլինի ձևական բնույթ կրող գործընթաց։

Կքննարկվի, ըստ անհրաժեշտության կխմբագրվի:

7 Աիդա Պետրոսյան 14.04.2026 11:30:16

Առաջարկում եմ՝ գործուղվող մասնագետի ընտանիքի անդամների համար տվյալ համայնքում աշխատանքի տեղավորման կամ վերապատրաստման արտոնյալ պայմանների ստեղծում: 

Քննարկումներից հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կիրականացվեն համապատասխան լրացումներ և խմբագրումներ։ 

8 Աիդա Պետրոսյան 14.04.2026 11:30:16

Հնարավորություն տալ մասնագետներին աշխատել հիբրիդային մոդելով (մասամբ տեղում, մասամբ հեռավար), եթե տվյալ առարկայի դասավանդումը թույլ է տալիս, ինչը կնվազեցնի ֆիզիկական տեղափոխման բարդությունները:

Քննելի է։

9 Սոնա Սարգսյան 15.04.2026 21:43:23

Ներկայացված կարգը ընդհանուր առմամբ կառուցված է համակարգային և նպատակային՝ փորձելով լուծել մարզերում մասնագետների պակասի խնդիրը։ Դրական է, որ ներդրվել է միասնական շտեմարան, հստակեցված է գործուղման ընթացակարգը և նախատեսված են նյութական խթաններ։ Սա տեսականորեն կարող է բարձրացնել համակարգի կառավարվողությունը։

Այնուամենայնիվ, կարգը հիմնականում կենտրոնացած է ընտրության և գործուղման գործընթացի վրա, մինչդեռ ավելի քիչ ուշադրություն է դարձված արդյունքի գնահատմանը։ Գործուղման արդյունավետությունը ներկայումս գրեթե չի չափվում, և չկա հստակ պատասխան այն հարցին՝ արդյոք ծրագիրը լուծում է իր հիմնական խնդիրը՝ ապահովել որակյալ կրթություն տվյալ դպրոցներում։

Բացի այդ, նյութական խթանները, թեև կարևոր են, բայց սահմանված չափերով կարող են բավարար չլինել հատկապես հեռավոր համայնքների համար, ինչն ազդում է ծրագրի գրավչության վրա։ Նկատվում է նաև, որ թեկնածուների շտեմարանում ընդգրկվելը և առաջարկների մերժման դեպքում դուրս գալը ավելի շատ կարգապահական մեխանիզմ է, քան որակ ապահովող գործիք։

Առաջարկություն

Կարծում եմ՝ կարգում անհրաժեշտ է ավելացնել մեկ հստակ և գործնական բաղադրիչ՝ արդյունքի գնահատման չափելի մեխանիզմ։ Մասնավորապես՝

սահմանել, որ յուրաքանչյուր գործուղված մասնագետի համար ուսումնական տարվա ավարտին իրականացվում է գնահատում՝ հիմնված

  • դպրոցի տնօրինության կարծիքի,
  • աշակերտների առաջադիմության փոփոխության (օրինակ՝ առարկայի միջին գնահատականի աճ),
  • և դասերի իրականացման ցուցանիշների վրա (դասաժամերի կատարում)։

Այդ գնահատման արդյունքները պետք է

  • ազդեն նույն մասնագետի հետագա գործուղումների վրա,
  • և օգտագործվեն ծրագրի ընդհանուր արդյունավետությունը գնահատելու համար (օրինակ՝ քանի դպրոցում է բարելավվել արդյունքը)։

Քննարկումներից հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կիրականացվեն համապատասխան խմբագրումներ։ 

10 Գրետա Ադամյան 16.04.2026 23:14:25

Առաջարկում եմ՝ ստեղծել գործուղված մասնագետների գործունեության արդյունավետության գնահատման թափանցիկ սանդղակ: Սա կօգնի նախարարությանը հասկանալ,թե որ մարզերում է գործուղումն ավելի արդյունավետ աշխատում:

Քննարկումներից հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կիրականացվեն համապատասխան խմբագրումներ։ 

11 Գրետա Ադամյան 16.04.2026 23:14:25

Կարծում եմ հիմնական շեշտը պետք է դնել թվայնացման և հետագա կարիերայի երաշխիքների վրա,որպեսզի գործուղումը դիտարկվի ոչ թե որպես <<պարտադիր ծառայություն>>,այլ որպես մասնագիտական աճի լուրջ հնարավորություն:

Քննարկման ենթակա է։ Կդիտարկվեն բոլոր առաջարկները։ Անհրաժեշտության դեպքում նախագիծը կխմբագրվի։

12 Թամարա Սահակյան 19.04.2026 13:17:05

Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի նաև գործուղման ժամկետի ավարտից հետո ներդնել մշտադիտարկման գործիք (օրինակ՝ գնահատման կամ մոնիթորինգի թերթիկ), որի միջոցով հնարավոր կլինի գնահատել, թե որքանով է գործուղումը ունեցել դրական ազդեցություն ուսուցչի մասնագիտական գործունեության վրա։

Կքննարկվի, ըստ անհրաժեշտության կխմբագրվի:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: