Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 124-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո ՐՈՇ ՈՒՄ

 

«      »_________2026  թվականի N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվա­ծի    1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

          1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» N 124-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

  1) 7-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդա­կու­թյամբ.                                                                     

«Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը գրավադրվում է համագործակցող կազմակերպությունում:».

          2) 11-րդ կետի 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 11-րդ կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ

«8) սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված դեպքերում ծրագրի դադարման որևէ պայման ծագելու պարագայում համագործակցող կազմակերպությունը իրավասու է վարկառուի հանդեպ վարկային պայմանագրից բխող իր պահանջի իրավունքները, այդ թվում՝ գրավի առարկայի նկատմամբ իրավունքները, զիջել պետությանը՝ վարկի մայր գումարի ﬓա­ցորդի, տվյալ պահին կուտակված տոկոսագումարների, ինչպես նաև այլ վճարների հանրա­գումարի հատուցման դիմաց, եթե ծրագրի դադարման պահին հաջորդող 12 աﬕսների ընթացքում վարկառուն 90 օր կամ ավելի ժամկետով չի կատարում համագործակցող կազմակերպության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները կամ համագործակցող կազմակերպությունը իր ներքին իրավական ակտերի համաձայն գնահատում է, որ վարկառուն վճարունակ չէ կամ չի համապատասխանում իր ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրամապարակման օրվան հաջորդող տասներոդ օրը:

 

 

 

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյան

ք. Երևան

 

 

 

 

 

 

 

  • Տևողություն

    02.04.2026 18.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 201

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: