«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 124-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո ՐՈՇ ՈՒՄ
« »_________2026 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» N 124-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) 7-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը գրավադրվում է համագործակցող կազմակերպությունում:».
2) 11-րդ կետի 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 11-րդ կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«8) սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված դեպքերում ծրագրի դադարման որևէ պայման ծագելու պարագայում համագործակցող կազմակերպությունը իրավասու է վարկառուի հանդեպ վարկային պայմանագրից բխող իր պահանջի իրավունքները, այդ թվում՝ գրավի առարկայի նկատմամբ իրավունքները, զիջել պետությանը՝ վարկի մայր գումարի ﬓացորդի, տվյալ պահին կուտակված տոկոսագումարների, ինչպես նաև այլ վճարների հանրագումարի հատուցման դիմաց, եթե ծրագրի դադարման պահին հաջորդող 12 աﬕսների ընթացքում վարկառուն 90 օր կամ ավելի ժամկետով չի կատարում համագործակցող կազմակերպության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները կամ համագործակցող կազմակերպությունը իր ներքին իրավական ակտերի համաձայն գնահատում է, որ վարկառուն վճարունակ չէ կամ չի համապատասխանում իր ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրամապարակման օրվան հաջորդող տասներոդ օրը:
ՀՀ վարչապետ Ն. Փաշինյան
ք. Երևան
-
Duration
02.04.2026 18.04.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
-
Status
Views 233
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.