Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 4-րդ մասում հանել «գովազդի և» բառերը, իսկ «զվարճալի հաղորդումների» բառերից հետո լրացնել «, իսկ ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի» բառերով։

 

Հոդված 2 Օրենքի 57-րդ հոդվածի 22-րդ մասում հանել «գովազդի և» բառերը, իսկ «զվարճալի հաղորդումներ» բառերից հետո լրացնել «, իսկ ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդ» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    27.02.2026 - 14.03.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 614

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Դավիթ Տուրյան

27.02.2026

Համաձայն նախագծի՝ առաջարկվում է ոչ աշխատանքային օր չհանդիսացող սգո և հիշատակի օրերին թույլատրել գովազդի հեռարձակումը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ներկայումս օրենքով գովազդի հեռարձակումը արգելվում է առհասարակ՝ անկախ դրա բովանդակությունից։ Նախագիծը մշակողի գնահատմամբ՝ նման համընդհանուր արգելքը ծայրահեղ մոտեցում է, քանի որ գովազդը կարող է չպարունակել զվարճալի և/կամ ժամանցային տարրեր, ինչի հետ ես համամիտ եմ։

Սակայն առաջարկվող կարգավորման կիրառման արդյունքում կարող է ձևավորվել մեկ այլ ծայրահեղ իրավիճակ, երբ ոչ աշխատանքային օր չհանդիսացող սգո և հիշատակի օրերին կթույլատրվի գովազդի հեռարձակումը՝ անկախ դրա տեսակից, այդ թվում՝ զվարճալի և/կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդի, ինչը, իմ կարծիքով, խնդրահարույց է։

Վերոգրյալից ելնելով՝ առաջարկում եմ ոչ աշխատանքային օր չհանդիսացող սգո և հիշատակի օրերին արգելել բացառապես զվարճալի և/կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդի հեռարձակումը, իսկ աշխատանքային օր համարվող սգո և հիշատակի օրերին պահպանել գովազդի հեռարձակման ընդհանուր արգելքը։

Հետևաբար առաջարկվում է օրենքի նախագիծը շարադրել վերոնշյալ տրամաբանությամբ՝ համաձայն կից ներկայացվող փաստաթղթի։

Նշեմ նաև, որ սույն առաջարկի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել նաև նախագծի հիմնավորման մեջ՝ այն համապատասխանեցնելով նախագծի վերանայված բովանդակությանը։

Կից ներկայացվում է իմ կողմից լրամշակված օրենքի նախագիծը և փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ օրենքի նախագիծը ներկայացրած մարմնի ներկայացրած նախագծի համեմատությամբ, ներառյալ առաջարկվող լրացումները։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: