«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 11.03.2026 10:56:28 | Ձեռք եմ բերել հողակտոր Վայոց ձորի մարզում Գոմք գյուղում 2025 թ հոկտեմբերին Շին թույլտվությունը արդեն դեկտեմբերին ծրագիրը արդեն փակվել էր տեղերը լրացել հին տարբերակով 13 տ էր երեխայի տարիքային շեմը հիմա 10 է դարձել ինչ է սպասում հիմա մենք չենք կարող մասնակցել: |
Ծրագրի վերաբացման այս փուլում Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու համար կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս, բավարարում են ծրագրի գործող պահանջներին, ինչպես նաև ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում չպետք է ունենան անշարժ գույք Երևան քաղաքում։ |
|||
| 27 | Ռուբեն Մարտիրոսյան 03.03.2026 20:44:29 | Բարև Ձեզ ծնողներս 2024 թվականի ապրիլին ձեռք են բերել հողամաս Տավուշի մարզի Բերդավան գյուղում , սակայն ծրագրի փակվելու պատճառով չենք հասցրել օգտվել ծրագէից, նրանց գումարային տարիքը 75 ից ավել է սակայն քույրս 13 տարեկան է , նրանք համապատասխանում ե՞ն ծրագրին։ |
Այո, համապատասխանում են։ |
|||
| 28 | Narek Siravyan 04.03.2026 14:00:12 | Ես բնակվում եմ Սյունիքի Մարզի Ներքին Խնձորեսկ բնակավայրում, ամուսնացած եմ և ունեմ 3 անչափահաս երեխաներ։ Ապրում եմ ծնողներիս և եղպորս հետ նույն հարկի տակ 8 հոգով։ Աաջարկում եմ բնականաշինության քվոտա ավելացնելՍյունիքի Մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ բնակավայրում։ Խնդրում եմ բնակարանաշինության ծրագրով հնարավորություն տալ Սյունիքի Մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ բնակավայրում ունենալ սեփական անկյուն։ |
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ բնակավայրում փաստացի բնակչության և ծրագրի նախորդ փուլի շահառուների թվի հարաբերակցությունը կազմում է 13 տոկոս, իսկ այս փուլում ծրագիրը վերաբացվում է այն բնակավայրերի համար, որտեղ այդ հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի հետագա զարգացման ժամանակ։ |
|||
| 29 | Սամվել Դիլանչյան 05.03.2026 10:31:02 | Առաջարկում եմ ծրագրով հատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ, բարձրլեռնային և փոքր բնակավայրերին, որտեղ փաստացի բնակվող տնտեսությունների թիվը փոքր է 50-ից։ Փոքրաթիվ տնտեսություն ունեցող համայնքներում ենթակառուցվածքները և սպասարկման ոլորտը դժվար է զարգանում։ Նման համայնքներում քիչ են նաև ներդրումները և պետության և մասնավոր սեկտորի կողմից։ Միևնույն ժամանակ փոքրաթիվ տնտեսություն ունեցող համայնքները խնդիր են ունենում դպրոց և մանկապարտեզ պահելու։ Առաջարկում եմ նաև մինչ ծրագրի իրականացումը կատարել յուրաքանչյուր բնակավայրի կարիքների գնահատում` թույլ չտալաով բնակավայրը վերածել ամառանոցային վայրի, որը. Իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում և ժողովրդագրական և տնտեսական և որ ամենակարևորն է` անվտանգային։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 30 | Հերմինե Դիլանչյան 05.03.2026 14:04:12 | Հարգելի Կառավարություն Առաջարկում եմ ծրագրում անպայման ավելացնել Ներքին Խնձորեսկ բնակավայրը։Ներքին Խնձորեսկը այն բնակավայրն է,որը երեք կողմից սահմանամերձ է,բայց չի ընդգրկվել ծրագրում։Ծրագրում անհրաժեշտ է ավելացնել Ներքին Խնձորեսկը ,որպեսզի գյուղի բնակիչները հնարավորություն ունենան օգտվել բնակարանաշինության ծրագրից և չլքեն գյուղը։ Կառավարության անդամների Ներքին Խնձորեսկ այցի ժամանակ գյուղի բնակիչները բազմիցս բարձրացրել են այս խնդիրը ,հուսալով ,որ այն կվերաբացի և բոլոր սահմանամերձ գյուղերը կկարողանան օգտվել այս ծրագրից։Եվ ինչ է ստացվում Ներքին Խնձորեսկը չի ընդրգվել այս ծրագրում և մարդկանց մոտ առաջանում է մտավախություն ու բազմաթիվ անպատասխան հարցեր։Եթե չկա ստեղծելու ,զարգանալու ինչու չէ նաև բնակարանաշինության հնարավորություն հնարավորություն ապա ինչպիսի՞ զարգացում պետք է ապահովեք նման փոքր գյուղերում ։Բոլոր այն քաղաքացիները ովքեր առանց վարանելու ապրում են սահմանում,պետք է ունենան հավասար հնարավորություններ բնակարանաշինության ծրագրից օգտվելու։ |
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ Այս բնակավայրի համար առանձին քվոտաներ նախատեսված չեն, քանի որ փաստացի բնակչության և ծրագրի նախորդ փուլի շահառուների թվի հարաբերակցությունը կազմում է 13 տոկոս, իսկ այս փուլում ծրագիրը վերաբացվում է այն բնակավայրերի համար, որտեղ այդ հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի հետագա զարգացման ժամանակ։ |
|||
| 31 | Nairi Siravyan 05.03.2026 22:20:49 | Ես, որպես Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ցանկանում եմ օգտվել պետական աջակցության 16 մլն դրամանոց ծրագրից՝ բնակարան կառուցելու նպատակով։ Ես նշանված եմ և պատրաստվում եմ ընտանիք կազմել։ Ներկայումս ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ՝ մեկ տան մեջ 8 հոգով։ Մեր բնակարանային պայմանները սահմանափակ են, և սեփական տուն ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է՝ կայուն ու արժանապատիվ ընտանիք ստեղծելու համար։ Ներքին Խնձորեսկը սահմանամերձ գյուղ է, և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովվածությունը մեծ նշանակություն ունի համայնքի զարգացման և բնակչության պահպանման համար։ Ցավոք, մեր համայնքի համար ծրագրով նախատեսված քվոտա չկա, ինչի պատճառով զրկվում ենք պետական աջակցությունից օգտվելու հնարավորությունից։ Խնդրում եմ վերանայել քվոտաների բաշխումը և հնարավորություն տալ նաև Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչներին օգտվել ծրագրից։ |
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ Այս բնակավայրի համար առանձին քվոտաներ նախատեսված չեն, քանի որ փաստացի բնակչության և ծրագրի նախորդ փուլի շահառուների թվի հարաբերակցությունը կազմում է 13 տոկոս, իսկ այս փուլում ծրագիրը վերաբացվում է այն բնակավայրերի համար, որտեղ այդ հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի հետագա զարգացման ժամանակ։ |
|||
| 32 | ռաիսա Անտոնյան 06.03.2026 10:22:00 | Խնդրում եմ վերանայել ծրագրում սահմանված տարիքային սահմանափակումը այրիների երեխաների համար։ Իմ երեխան արդեն 7 տարի է հաճախում է Գոմքի միջնակարգ դպրոց և դեռ մոտ 5 տարի էլ պետք է շարունակի ուսումը նույն դպրոցում։ Սակայն ծրագրում երեխաների տարիքային սահմանը սահմանվել է մինչև 10 տարեկան, ինչի պատճառով մենք՝ այրի մայրերս, որոնց երեխաները անցել են այդ տարիքային շեմը, փաստացի դուրս ենք մնում ծրագրից։ Նշեմ նաև, որ ես 2025 թվականի փետրվարին դիմել եմ ծրագրին, սակայն ստացել եմ մերժում՝ պատճառաբանությամբ, որ ծրագրում այրիների վերաբերյալ առանձին կետ նախատեսված չէ։ Կարծում եմ, որ նման սահմանափակումները դժվարություններ են ստեղծում այն ընտանիքների համար, որտեղ մայրը միայնակ է մեծացնում երեխային և դեռ երկար տարիներ ունի կրթության հետ կապված բազմաթիվ ծախսեր։ Խնդրում եմ հնարավորության դեպքում վերանայել տարիքային սահմանափակումը կամ նախատեսել այրիների համար 1 անչափահաս երեխա ունենալու դեպքում: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ 10 տարին չլրացած երեխայի պարտադիր պահանջը սահմանվել է, որպեսզի ծրագրի շրջանակում անհատական բնակելի տան կառուցումն ավարտելուց հետո, այդ երեխան լինի դպրոցահասակ և հաճախի տվյալ բնակավայրում կառուցված դպրոցը, քանի որ ծրագրի շրջանակում ոչ սահմանամերձ բնակավայրերը ներառվել են բացառապես այն նպատակով, որպեսզի համալրվեն նոր կառուցված դպրոցներում թափուր աշակերտների տեղերը։ |
|||
| 33 | Լալա Մելքոնյան 06.03.2026 10:36:45 | Խնդրում ենք վերանայել Գոմք գյուղի բնակարանաշինության ծրագիրը, որտեղ նշվում է, որ ծրագրին կարող են մասնակցել այրիները, եթե երեխաների տարիքային շեմը մինչև 10 տարեկան է։ Նշված պայմանների պատճառով մենք չենք կարողանում համապատասխանել ծրագրի պահանջներին։ Կցանկանանք նշել, որ իմ երեխան արդեն 9 տարի է հաճախում է Գոմք գյուղի դպրոց, և մեր ընտանիքը երկար տարիներ կապված է համայնքի հետ։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք բարձրացնել նաև հետևյալ հարցը․ այն ընտանիքները, որոնց համար կառուցվում են տները, արդյոք նրանց երեխաները գալու և սովորելու են Գոմք գյուղի դպրոցում։ Մինչդեռ մեր երեխան արդեն իսկ համայնքի դպրոցում է սովորում և կապված է գյուղի կյանքի հետ։ Ուստի խնդրում ենք վերանայել տարիքային սահմանափակումը և այն փոխարինել պայմանով, որ ծրագրին կարողանան մասնակցել այն այրիները, որոնք ունեն առնվազն մեկ անչափահաս երեխա։ Հույս ունենք, որ մեր խնդրանքը կընդունվի և կքննարկվի համապատասխան կարգով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ 10 տարին չլրացած երեխայի պարտադիր պահանջը սահմանվել է, որպեսզի ծրագրի շրջանակում անհատական բնակելի տան կառուցումն ավարտելուց հետո, այդ երեխան լինի դպրոցահասակ և հաճախի տվյալ բնակավայրում կառուցված դպրոցը, քանի որ ծրագրի շրջանակում ոչ սահմանամերձ բնակավայրերը ներառվել են բացառապես այն նպատակով, որպեսզի համալրվեն նոր կառուցված դպրոցներում թափուր աշակերտների տեղերը։ |
|||
| 34 | Գոռ Աղաջանյան 06.03.2026 12:16:22 | Հաշվի առնելով Բաղանիս համայնքում 01.05.2025-ից հետո հողամաս ձեռք բերած, ինչպես նաև այդ ժամկետից հետո շինթույլտվություն ստացած քաղաքացիների սահմանափակ քանակը՝ առաջարկում եմ նախագծում նախատեսված 01.05.2025 թվականի սահմանափակումը փոխել և սահմանել մինչև 01.09.2025 թվականը, ինչը հնարավորություն կտա ծրագրում ներգրավել նաև այլ շահառուների։ Բազմաթիվ բնակիչներ նախկինում ունեցել են հողամասեր, սակայն դրանց կարգավիճակը չի թույլատրել իրականացնել կառուցապատում։ Այդ պատճառով տվյալ բնակիչները 2025 թվականի սկզբից, իսկ որոշ դեպքերում նաև ավելի վաղ, սկսել են հողամասերի կարգավիճակի փոփոխության գործընթացը։ Ինչպես հայտնի է, այդ գործընթացը երկարատև և բարդ վարչարարական ընթացակարգ է և հաճախ կախված չէ միայն քաղաքացիներից։ Արդյունքում բազմաթիվ բնակիչներ չեն հասցրել մինչև սահմանված ժամկետը ավարտել կարգավիճակի փոփոխությունը, ինչի հետևանքով սահմանափակվել է նրանց՝ ծրագրից օգտվելու հնարավորությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ 2025 թվականին, երբ ծրագիրը վերաբացվեց, մի շարք բանկեր սկսել էին քաղաքացիներից դիմումների ընդունման գործընթացը՝ նույնիսկ առանց անհրաժեշտ փաստաթղթերի առկայության։ Այդպիսով ձևավորվել են հերթագրումներ։ Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ օրինակ՝ 2025 թվականի հունվարին բանկում գրանցված, սակայն այդ պահին հողամաս չունեցող քաղաքացիները հետագայում՝ օրինակ նոյեմբերին շինթույլտվություն ստանալով, կարողանում են օգտվել ծրագրից։ Միևնույն ժամանակ այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել գրանցվել բանկերում, սակայն կարողացել են իրենց հողամասերի կարգավիճակը փոխել մինչև օգոստոս ամիսը, զրկվել են ծրագրից օգտվելու հնարավորությունից։ Այս իրավիճակը պայմանավորված է եղել բանկերի ոչ բավարար պատասխանատու վերաբերմունքով քաղաքացիների և պետության հանդեպ։ Առաջարկվող փոփոխության ընդունումը հնարավորություն կտա նաև այդ բնակիչներին օգտվել ծրագրից և ապահովել ծրագրի առավել արդար և հավասար կիրառումը։ Միաժամանակ առաջարկում եմ Բաղանիս համայնքը նույնպես ներառել ծրագրում ընդգրկված համայնքների ցանկում։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ Այս բնակավայրի համար առանձին քվոտաներ նախատեսված չեն, քանի որ փաստացի բնակչության և ծրագրի նախորդ փուլի շահառուների թվի հարաբերակցությունը կազմում է 24 տոկոս, իսկ այս փուլում ծրագիրը վերաբացվում է այն բնակավայրերի համար, որտեղ այդ հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ |
|||
| 35 | Աննա Գրիգորյան 06.03.2026 14:33:46 | Ես՝ որպես այրի մայր, բնակվում եմ Գոմք համայնքում իմ երեք անչափահաս երեխաների հետ։ Երեխաներս սովորում են Գոմքի դպրոցում և գտնվում են իմ լիարժեք խնամքի ներքո, քանի որ նրանց միայնակ եմ մեծացնում։ Ցավոք, տարիքային սահմանափակման պատճառով չեմ կարողանում օգտվել ծրագրից, քանի որ իմ կրտսեր որդին 12 տարեկան է, և այդ հանգամանքը խոչընդոտում է ծրագրի պահանջներին համապատասխանելուն։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ մենք չունենք սեփական տուն, և մեր ընտանիքի սոցիալական վիճակը բավականին դժվար է։ Հաշվի առնելով, որ ես այրի եմ և միայնակ եմ խնամում իմ երեք անչափահաս երեխաներին, խնդրում եմ վերանայել Գոմք համայնքի համար նախատեսված ծրագրի պայմանները՝ մասնավորապես այրիների երեխաների տարիքային սահմանափակման կետը։ Առաջարկում եմ այն փոփոխել այնպես, որ ծրագրից օգտվելու համար բավարար պայման լինի առնվազն մեկ անչափահաս երեխայի առկայությունը։ Հույս ունեմ, որ իմ դիմումը կքննարկվի ըմբռնումով և կստանա դրական լուծում։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ 10 տարին չլրացած երեխայի պարտադիր պահանջը սահմանվել է, որպեսզի ծրագրի շրջանակում անհատական բնակելի տան կառուցումն ավարտելուց հետո, այդ երեխան լինի դպրոցահասակ և հաճախի տվյալ բնակավայրում կառուցված դպրոցը, քանի որ ծրագրի շրջանակում ոչ սահմանամերձ բնակավայրերը ներառվել են բացառապես այն նպատակով, որպեսզի համալրվեն նոր կառուցված դպրոցներում թափուր աշակերտների տեղերը։ |
|||
| 36 | Սյուզաննա Մկրտչյան 06.03.2026 14:46:37 | Ես այրի եմ և ունեմ երկու անչափահաս երեխա։ Մենք բնակվում ենք Գոմք բնակավայրում, երեխաներս սովորել են և շարունակում են հաճախել Գոմքի դպրոցը։ Ցանկանում եմ նշել, որ իմ կրտսեր աղջիկը շուտով կդառնա 10 տարեկան, ինչի պատճառով չեմ հասցնի հողատարածք ձեռք բերել և շինթույլտվություն ստանալ, հետևաբար չեմ կարողանա օգտվել ծրագրից։ Հաշվի առնելով, որ որպես այրի մայր միայնակ եմ խնամում իմ երեխաներին, խնդրում եմ վերանայել ծրագրի տարիքային սահմանափակումը այրիների համար և այն հանել։ Առաջարկում եմ ծրագրի պայմաններում այրիների դեպքում բավարար համարել միայն մեկ անչափահաս երեխայի առկայությունը։ Հուսով եմ, որ իմ խնդրանքը կքննարկվի ըմբռնումով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ 10 տարին չլրացած երեխայի պարտադիր պահանջը սահմանվել է, որպեսզի ծրագրի շրջանակում անհատական բնակելի տան կառուցումն ավարտելուց հետո, այդ երեխան լինի դպրոցահասակ և հաճախի տվյալ բնակավայրում կառուցված դպրոցը, քանի որ ծրագրի շրջանակում ոչ սահմանամերձ բնակավայրերը ներառվել են բացառապես այն նպատակով, որպեսզի համալրվեն նոր կառուցված դպրոցներում թափուր աշակերտների տեղերը։ |
|||
| 37 | Tatul Beglaryan 10.03.2026 00:28:02 | Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ եմ, ամուսնացած եմ, ունեմ 4 երեխա, 2֊ը անչափահաս են։ Ծրագրի մեկնարկի ժամանակ իմ ընտանիքին պատկանող հողը (բնակելի կառուցապատման) ՊԵԿ֊ի կողմից գտնվել է արգելանքի տակ, այդիսկ պատճառով չեմ կարողացել օգտվեմ ծրագրից, դատարանի վճռով (2025թ)պարզվել է որ արգելանքը դրվել է անհիմն պատճառով։ 2025թվին դիմել եմ նախագիծ֊շինթույլտվություն ստանալու համար, և շինթույլտվություն եմ ստացել 2026թվին։ Պատասխանեք խնդրում եմ` կարող եմ՞ դիմել ծրագրին, թե` ոչ |
Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։
|
|||
| 38 | Հայկ Դավեյան 10.03.2026 00:31:38 | Առաջարկում եմ, պահպանելով ծրագրի բուն բովանդակությունը, ինչպես նաև հաշվի առնելով հայկական ավանդական ընտանիքի մոդելը, թույլատրել ծրագրից օգտվել նաև այն ընտանիքներին, ովքեր ունեն անչափահաս 2 կամ 3 և ավելի տղա երեխաներ ու փաստացի համարվում են սահմանամերձ գյուղի բնակիչներ։ |
Առաջարկն ընդունվել է, այն բխում է նախագծով առաջարկվող տրամաբանությունից։ |
|||
| 39 | Գարեգին Սիմոնյան 10.03.2026 00:46:04 | Հարգելի կառավարության ներկայացուցիչ, Ձեզ է գրում Վայոց Ձորի Արենի գյուղի բնակիչ Գարեգին Սիմոնյանը։ Իմ և իմ իրավիճակում գտնվող փոքրաթիվ քաղաքացիների մոտ կա թյուըմբռնում օրենքի նախագծի շուրջ։ Եթե ես ունեմ շինթույլտվություն մինչև 2025 թ. մայիսի 1, ինչպես նաև գնման իրավունք Երևանում (ոչ սեփականություն), այս դեպքում ծրագրի շահառու հանդիսանու՞մ եմ, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա կխնդրեմ բացատրել ծրագրի որ լոգիկայի մեջ է տեղավորվում այն հանգամանքը, որ մինչ այս ծրագրից օգտվել են ոչ տեղաբնակները և կառուցելով հյուրատուն և դաչա չեն բնակվում այստեղ , իսկ սահմանին ապրելու պատրաստակամ տեղացիներին շահառու չեք դարձնում։ Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար։ |
Դիտել կցված փաստաթուղթը |
2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հողամաս ձեռքբերած ընտանիքները պետք է բավարարեն ծրագրի գործող պահանջներին։ Երևան քաղաքում գույք չունենալու պայմանն առաջարկվել է նախագծով և չի տարածվում վերոնշյալ շահառուների վրա։ |
||
| 40 | Գարեգին Սիմոնյան 10.03.2026 00:46:04 | Առաջարկս կայանում է հետևյալում։ Եթե քաղաքացին բնակվում է և շարունակելու է բնակվել սահմանամերձ գոտում, բայց ունի գնման իրավունք Երևանում, որը փաստացի դեռ սեփականություն չէ և պարզ էլ չէ կլինի թէ ոչ, ապա նրան էլ ընդգրկել շահառուների ցուցակում։ |
Երևան քաղաքում անշարժ գույք (այդ թվում՝ գնման իրավունք) չունենալու պայմանը չի տարածվում սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար դիմող ընտանիքների վրա։ Այդ պայմանը վերաբերվում է այն ընտանիքներին, որոնք պատրաստվում են տունը կառուցել այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը (նախագծի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված բնակավայրեր)։ |
|||
| 41 | Alita Makhsudyan 10.03.2026 23:44:31 | 2024 թվականի հուլիս ամսում ձեռք ենք բերել հողատարածք Կողբ գյուղում: 2024 թվականի հուլիսի 29-ից բանկերը հայտնել են, որ ծրագիրը փակվել է: Նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ծրագրից կարող են օգտվել 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում հողատարածք ձեռք բերած անձինք: Խնդրում ենք պարզաբանել, մեզ համապատասխանու՞մ է ծրագրի կանոնակարգը: Խնդրում և առաջարկում ենք փոփոխել ժամկետը: |
Որոշումն ընդունվելու դեպքում կարող են դիմել այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ |
|||
| 42 | Արմինե Վարդանյան 11.03.2026 22:42:08 | Առաջարկս հետևյալն է։ Ունեմ սեփական տնամերձ հողատարածք, ստացել եմ շինարարության համապատասխան թույլտվություն 2026 թվականին, ունեմ հաստատված բնակելի տան նախագիծ և կազմված նախահաշիվ։ Ընտանիքում կա 4 անչափահաս երեխա, որոնցից մեկը մինչև 10 տարեկան։ Այս պարագայում հանդիսանու՞մ եմ Արենի (մինչև 10) բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառու։ |
Ծրագրի վերաբացման այս փուլում Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ |