«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Suren Ghazaryan 03.03.2026 10:41:26 | Ներկայացվող նոր փաթեթում նախկին 13 տարեկան անչափահաս երեխայի շեմը իջեցվել է 10 տարեկանի։ Ես իմ շինթույլտվությունը ստացել եմ 2025 թ. նոյեմբերին և տեղերի լրանալուն պես չկարողացա դիմել։ Գնել եմ հողամաս ստացել եմ շինթույլտվությունը բա հիմա ինչ պիտի լինի, եթե ես ունեմ 12 տարեկան երեխա։ |
10 տարին չլրացած երեխայի առկայության պարտադիր պահանջը վերաբերվում է առանձին բնակավայրերում տուն կառուցել ցանկացողներին, 01.05.2026թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած ընտանիքների դեպքում, եթե շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 75-ը, ապա պարտադիր է անչափահաս՝ 18 տարին չլրացած երեխայի առկայությունը։ |
|||
| 2 | Suren Ghazaryan 03.03.2026 10:41:26 | Փոփոխել երեխաների տարիքի շեմը 10փոխարեն 13 |
Տարիքային շեմը պայմանավորված է այն հանգամանքով, որ տունը շահագործման հանձնելուց հետո երեխան լինի դպրոցահասակ և հաճախի տվյալ բնակավայրում կառուցված դպրոց։ |
|||
| 3 | Suren Ghazaryan 03.03.2026 10:41:26 | Վերոնշյալ խնդրի պարագայում փոփոխել արդեն հաստատված 01.05.2025թ․ - 2025 թ․ դեկտեմբեր։ |
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծրագրով սահմանված քվոտաները լրանալուց առաջ ծրագրում ընդգրկվելու նպատակով շինարարության թույլտվության համար դիմած և այն ուշացումով ստացած և ծրագրում չընդգրկված ընտանիքներն այդ թույլտվությունները ստացել է մինչև 01.05.2025թ․։ |
|||
| 4 | Suren Ghazaryan 04.03.2026 17:34:45 | Բարև ձեզ ծնողներս դիմել են Վայոց ձորի Գոմք գյուղում ծրագրից օգտվելու համար փոքր եղբայրս 12 տարեկան էր հողամասը ձեռք ենք բերել հոկտեմբերին 2025 իր Շին թույլտվությունը նոյեմբերին և արդեն տեղերը լրացել էր հիմա կարող ենք մեր քվոտաներ ով մասնակցել |
Ծրագրի վերաբացման դեպքում առանձին բնակավայրերում (այդ թվում՝ Գոմք) տուն կառուցելու համար կկարողանան դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ՝ 10 տարին չլրացած երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսինները, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում, ինչպես նաև ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում չեն ունեցել անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք Երևան քաղաքում։ |
|||
| 5 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 03.03.2026 16:46:06 | Բարեւ ձեզ։Ես լինելով Տավուշի մարզի Սեւքար համայնքից,համապատասխանելով ներկայացվող պայմաններին,առաջարկում Սեւքարում բարձրացնել քվոտաների թիվը,քանի որ շատ կան մարդիկ,ովքեր նոր են ձեռք բերելու հողը, այն էլ վարկով (մեզ չհասնելու դեպքում ավելորդ գնում կլինի տնամերձ հողամասը)եւ լրացնելու դիմումը։ |
Քվոտաները սահմանվել են հստակ տրամաբանությամբ, այսինքն՝ այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից, նախատեսվել է շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10 տոկոսի |
|||
| 6 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 03.03.2026 16:46:51 | Բարև Ձեզ։ Եթե ընդամենը ցանկացած մի գյուղում կատարեք մանրամասն ուսումնասիրություն կտեսնեք, որ տվյալ գյուղից երևի 35-40% հազիվ օգտված լինի ծրագրից։ Հիմնական օգտվողները եղել են գյուղում չապրող (օրինակ Երևան, Ռուսաստան կամ այլ) տեղերում բնակվողները, շատերը նույնիսկ տվյալ գյուղի հետ պապական կապ չունեն, ուղղակի օգտվել են առիթից։ Կան օրինակները փաստացի, որ նույն հողակտորի վրա կառուցվել են 4-5 թաունհաուսներ այդ նույն ծրագրով, որը տրամաբանության մեջ չէ։ Իսկ կողքի գյուղը, որը ընդգրկված չէ սահմանապահ գյուղերի ցանկում չունի գոնե 10֊20 տուն կառուցելու հնարավորություն, որտեղ նույն տան մեջ ապրում են 2֊3֊4 եղբայր։ Ծրագիրը հաջողված կլինի, եթե ծառայի գյուղում ապրող գյուղացուն, ոչ թե քաղաքից եկած մեկին, որը դրան նայում է որպես կապիտալ։ Փաստացի օրինակ Արենի գյուղը որտեղ կառուցվել է մոտ 150 տուն, ևս մոտ 40 դիմում, իսկ նույն սահմանի վրա գտնվող, Ռինդ, Ելփին, Զանգակատուն ու նման շատ գյուղերում ոչ մի։ Վերանայեք Ձեր ծրագիրը, այլապես այն կլինի ուղղակի պետության միջոցների վատնում։ Ելփինում կառուցվել է մանկապարտեզ որտեղ հաճախող սաների թիվը ուղիղ 50% չի գերազանցում։ |
Ծրագրի վերաբացման ներկա փուլում սահմանվել են 3 թիրախային խմբեր, որոնք մանրամասն նկարագրված են նախագծում։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի մոնիթորինգի և հետագա բարեփոխումների ժամանակ։ |
|||
| 7 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 03.03.2026 17:26:50 | Ի՞նչն է եղել պատճառը, որ Բաղանիսը չի ներառվել մինչև 10 տոկոս հարաբերակցություն ունեցող գյուղերի ցանկի մեջ, բայց միևնույն ժամանակ Ոսկևանը, որը նախորդ անգամ էլ ստացել է Բաղանիսի չափ քվոտա, ներառվել է: Ես հողամասս որպես նվիրատվություն ստացել եմ 2025 թվականի օգոստոսին, ներկա պահին ունեմ շինթույլտվություն: Ցանկանում եմ հասկանալ արդյոք Բաղանիսը մտնում է համայնքների ցանկի մեջ թե ոչ: |
Բաղանիսը չի ներառվել, քանի որ բնակչության և փաստացի շահառուների թվի հարաբերակցությունը 24 տոկոս է, իսկ տվյալ փուլում ծրագիրը վերաբացվում է այն բնակավայրերի համար, որտեղ այդ հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ |
|||
| 8 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 04.03.2026 10:36:35 | Առաջարկում եմ Տավուշի մարզի Կողբ գյուղում բարձրացնել քվոտաների շեմը, քանի որ մեզ մոտ շատ են ծրագրից օգտվողները։ Շատ են նաև այն մարդիկ, ովքեր հողատարածք են ձեռք բերել 2025 թվականի մայիսի 1-ից հետո։ Ես հողատարածքի սեփականության վկայականը ստացել եմ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին և հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում օգտվել ծրագրից։ Խնդրում և առաջարկում եմ ժամկետը փոփոխել։ |
Առաջարկն ընդւնվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի հետագա զարգացման ժամանակ։ |
|||
| 9 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 10:38:46 | Եւ մի հարց.հնարավոր է հիմա իմանալ, թե օրինակ Սեւքարում արդյոք կա հնարավորություն շահառու դառնալու(այսինքն նախապես լրացված դիմումները ը որքանով են համապատասխանում ներկայիս ծրագրի պահանջներին)։ |
Առաջարկն ընդունվել է մասամբ։ Տավուշի մարզի Սևքար բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ |
|||
| 10 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 10:41:43 | Խնդրում եմ պարզաբանել Սեւքարի համար 10 քվոտան մինչեւ 01.05.25 դիմումներն էլ է ներառում,թե բացի դա։ |
Տավուշի մարզի Սևքան բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ |
|||
| 11 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 09:59:03 | Հարգելի՛ պատասխանատուներ, Սևքար համայնքի համար նախատեսված 10 քվոտան շատ քիչ է և որոշ չափով անարդար, քանի որ մեր գյուղում շատ մարդիկ մեծ դժվարությամբ են ձեռք բերել իրենց հողամասերը և ներկայիս սահմանափակ քվոտաների պատճառով չեն կարողանա օգտվել ծրագրից։ Խնդրում ենք ավելացնել Սևքար համայնքին տրամադրվող քվոտաների քանակը և երկարացնել նաև ծրագրի ժամկետը (մինչև մայիսի 1-ը նշված սահմանափակումը), որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու ծրագրից։ Կանխավ շնորհակալություն։ |
Տավուշի մարզի Սևքար բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ Այս բնակավայրի համար առանձին քվոտաներ նախատեսված չեն։
|
|||
| 12 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 10:01:27 | Խնդրում եմ պատասխանեք ,ես Սևքար գյուղից եմ ,հողամասս ձեռք եմ բերել 2025 թ նոյեմբեր ամսին ունեմ շինթույլտվություն,նախագծում գրված էր որ առաջարկվել է 10 քվոտա ,,առաջարկը ընդունվել է? ,կարողանալու եմ օգտվեմ ծրագրից, |
Տավուշի մարզի Սևքար բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։
|
|||
| 13 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 10:02:24 | Ես այդպես էլ չեմ հասկանում բանկերի եւ նախարարության ասածների հակասության իմաստը։ Եթե այն համայնքներում, որտեղ շահառուները միայն մինչեւ 01.05.25թ․ դիմածներն են, ապա ինչու են այսօրվա դրությամբ բանկերը դիմումներ ընդունում՝ մարդկանց շփոթմունքի մեջ դնելով։ |
Դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի ՀՀ կառավարության որոշումն ընդունելուց հետո։ |
|||
| 14 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 11.03.2026 15:38:20 | Առաջարկում եմ օրենքի մեջ լինի նաև կետ այն մասին (կամ եթե կա խմբագրվի), որ բացի ամուսիններից մեկը ՀՀ քաղաքացի լինելու պարտադիր պայմանից, թույլատրվի օգտվեն նաև այն ընտանիքները, որոնց ամուսիններից մեկը ՀՀ քաղաքացի է, սակայն ԶԱԳՍ-ը գրանցված է այլ պետությունում: Նաև պարտադիր չլինի տվյալ տարածքում ամուսիններից մեկի առնվազն 12 ամիս հաշվառված լինելու հանգամանքը, քանի որ վարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր ցանկանում են ներդրում իրականացնել տվյալ համայնքում, սակայն այդտեղ չեն բնակվում: |
ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 842-Լ որոշման հավելվածի 12.1-ին կետի համաձայն ՝ եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, և նոտարական կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանված տարբերակով: Ինչ վերաբերվում է այն պայմանին, որ ծրագրի շահառուները (ամուսիններից առնվազն մեկը) ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում պետք է հաշվառված լինեն տվյալ բնակավայրում, ապա այն հնարավորություն կտա նախագծով սահմանված սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակիչներին օգտվել ծրագրից, որոնք դուրս էին մնացել ծրագրի իրականացման նախորդ փուլերում։ |
|||
| 15 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 10.03.2026 15:42:02 | Հարգելի կառավարության ներկայացուցիչ Ձեզ է գրում Վայոց Ձորի Արենի գյուղի բնակիչ Գարեգին Սիմոնյանը։ Իմ և իմ իրավիճակում գտնվող փոքրաթիվ քաղաքացիների մոտ կա թյուըմբռնում օրենքի նախագծի շուրջ։ Եթե ես ունեմ շինթույլտվություն մինչև 2025 թ. մայիսի 1 , ինչպես նաև գնման իրավունք Երևանում (ոչ սեփականություն), այս դեպքում ծրագրի շահառու հանդիսանու՞մ եմ թե՞ ոչ։ Եթե ոչ ապա կխնդրեմ բացատրել ծրագրի որ լոգիկայի մեջ է տեղավորվում այն հանգամանքը, որ մինչ այս ծրագրից օգտվել են ոչ տեղաբնակները և կառուցելով հյուրատուն և դաչա չեն բնակվում այստեղ , իսկ սահմանին ապրելու պատրաստակամ տեղացիներին շահառու չեք դարձնում։ Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար։ |
2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հողամաս ձեռքբերած ընտանիքները պետք է բավարարեն ծրագրի գործող պահանջներին։ Երևան քաղաքում գույք չունենալու պայմանն առաջարկվել է նախագծով և չի տարածվում վերոնշյալ շահառուների վրա։
|
|||
| 16 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.03.2026 15:54:46 | Կարող եք ասել այդ ծրագրին Արարատի Երասխ գյուղը մասնակցում է թե ոչ՞ |
Արարատի մարզի Երասխ բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ Այս բնակավայրի համար առանձին քվոտաներ նախատեսված չեն, քանի որ փաստացի բնակչության և ծրագրի նախորդ փուլի շահառուների թվի հարաբերակցությունը կազմում է 30 տոկոս, իսկ այս փուլում ծրագիրը վերաբացվում է այն բնակավայրերի համար, որտեղ այդ հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։
|
|||
| 17 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 06.03.2026 16:00:21 | Առաջարկում եմ վերաբացել Սևքար համայնքի համար 16 միլ բնակարանաշինության ծրագիրը։ |
Տավուշի մարզի Սևքար բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ Այս բնակավայրի համար առանձին քվոտաներ նախատեսված չեն, քանի որ փաստացի բնակչության և ծրագրի նախորդ փուլի շահառուների թվի հարաբերակցությունը կազմում է 29 տոկոս, իսկ այս փուլում ծրագիրը վերաբացվում է այն բնակավայրերի համար, որտեղ այդ հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի հետագա զարգացման ժամանակ։
|
|||
| 18 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.03.2026 16:01:15 | Խնդրում եմ ավելացրեք մայիսի 1 ը մինչև դեկտեմբերի վերջ,բոլորսել օգտվենք ծրագրից |
Այս փուլում կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի հետագա զարգացման ժամանակ։ |
|||
| 19 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 06.03.2026 16:06:56 | Հարգելիներս եթե դիմումների գործընթացը չի մեկնարկել,ապա ինչու են բանկերը ծրագիրը փակվելուց հետո մինչեւ այսօր ընդունում դիմումներ(չէ որ մարդիկ հող են գնում,գումար ծախսում շինթույլտվության եւ այլ գործընթացների համար)։ |
Ներկայում ընդունվում են բացառապես 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած ընտանիքների դիմումները։ Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն (պայմանները, ազատ տեղեր և այլն) ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
|
|||
| 20 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 16:11:31 | Ես այդպես էլ չեմ հասկանում բանկերի եւ նախարարության ասածների հակասության իմաստը։Եթե այն համայնքներում ,որտեղ շահառուները միայն մինչեւ 01.05.25 դիմածներն են,ապա ինչու են այսօրվա դրությամբ բանկերը դիմումներ ընդունում՝մարդկանց շփոթմունքի մեջ դնելով։ |
Դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի կառավարության որոշումն ընդունելուց հետո։
|
|||
| 21 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 05.03.2026 16:14:57 | Վոերոնշյալ հարցը տրվում է,որովհետեւ լիովին համապատասխանում եմ շահառու լինելու պայմաններին (2 անչափահաս երեխա մինչեւ 10 տարեկան եւ այլն) եւ պատրաստվում եմ դիմել։ |
Առաջարկն ընդունվել է
|
|||
| 22 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 11.03.2026 11:10:50 | Խնդրում եմ ինձ հուշել,ներկայումս առանց հողամասի փաստաթղթի կարող ենք դիմում գրել Սեւքար համայնքում տուն կառուցելու համար եւ այդ դիմումը արդյո՞ք շահառու կդիտարկվի ծրագրի հետագա զարգացման դեպքում՝մինչեւ կավելացվի հողամասի անհրաժեշտ փաստաթղթերը։ |
Տավուշի մարզի Սևքար բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ Ուստի ծրագրի վերաբացման այս փուլում վերոնշյալ փաստաղթղթերի բացակայության դեպքում ընտանիքին չի կարող շնորհվել շահառուի կարգավիճակ։
|
|||
| 23 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 11.03.2026 11:11:36 | Սահմանամերձ համայնքում մինչեւ մայիսի 1 կան քաղաքից եկած այնպիսի շահառուներ,ովքեր այդ տները կառուցելու են միմիայն որպես առանձնատուն,իսկ այն մարդիկ,ովքեր բնակվում են համայնքում,ամեն կերպ համապատասխանում են վերոնշյալ պայմաններին,չեն կարողանում օգտվել ծրագրից,ինչ է թե ուշ են դիմում գրել կամ ուշ են շինթույլտվություն ստացել։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 24 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 11.03.2026 11:12:17 | Լուրերում նշվեց,որ ծրագրի ժամկետը մինչեւ 2027 դեկսեմբերն է։Արդյո՞ք սա նշանակում է,որ ծրագիրը կունենա շարունակական բնույթ եւ նոր դիմողները եւս կօգտվեն։ |
Ծրագրի վերաբացման այս փուլում նախատեսվում է մինչև 1417 ընտանիքի տալ հնարավորություն ընդգրկվել ծրագրում և 2027 թվականի դեկտեմբերի 30-ը այդ ընտանիքների համար նախատեսված ժամկետն է։
|
|||
| 25 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 12.03.2026 11:12:50 | Առաջարկս հետևյալն է։ Ունեմ սեփական տնամերձ հողատարածք, ստացել եմ շինարարության համապատասխան թույլտվություն 2026 թվականին, ունեմ հաստատված բնակելի տան նախագիծ և կազմված նախահաշիվ։ Ընտանիքում կա 4 անչափահաս երեխա, որոնցից մեկը մինչև 10 տարեկան։ Այս պարագայում հանդիսանու՞մ եմ Արենի (մինչև 10) բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառու։ |
Ծրագրի վերաբացման այս փուլում Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում տուն կառուցելու նպատակով կարող են դիմել միայն այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ ստացել են շինարարության թույլտվություն կամ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել հողամաս և բավարարում են ծրագրի գործող պահանջներին։ |